Չաթանուգայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաթանուգայի ճակատամարտ
Թվական1863 թվական, նոյեմբեր 24-26[1]
Մասն էԱմերիկայի քաղաքացիական պատերազմ
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Չաթանուգա, Թենեսի
ԱրդյունքԱՄՆ-ի հաղթանակ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԱմերիկայի Համադաշնային Նահանգներ ԱՀՆ
Հրամանատարներ
Ուլիսես Ս. ԳրանթԲրեքստոն Բրեգ
Կողմերի ուժեր
56 00044 000
Ռազմական կորուստներ
5 8246 677
Գեներալներ Ուլիսես Գրանթը և Բրեքսթոն Բրեգը

Չաթանուգայի ճակատամարտ[2] (անգլ.՝ Battle of Chattanooga), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի կարևորագույն ճակատամարտերից մեկը։ Այն տեղի է ունեցել 1863 թվականի նոյեմբերի 24-26-ին, պատերազմի արևմտյան թատերաբեմում։ Երբեմն նաև անվանում են Չաթանուգայի պայքար կամ Չաթանուգյան արշավանք։

Ճակատամարտի նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականի սեպտեմբերին հյուսիսայինների Քամբերլենդյան բանակը գեներալ Ռոզեկրանցի հրամանատարությամբ, ռազմական գործողությունների Արևմտյան թատերաբեմում ծանր պարտություն էր կրել Չիկամոգայի ճակատամարտում։ արդյունքում Ռոզեկրանցի բանակը հակառակորդի կողմից արգելափակվեց Չաթանուգա քաղաքի շրջանում (Թենեսի նահանգ)։ Առաջին անգամ հարավցիներին հաջողվեց հյուսիսցիների ցամաքային բանակը արգելափակել։ Պաշարված զորքի գլխի վրա կախված էր սովի աղետը։ Չաթանուգայի հանձնման դեպքում, հյուսիսցիները ողջ արևմտյան ճակատը կարող էր փլուզվել։

Նախագահ Լինքոլնը անհապաղ միջոցառումներ ձեռնարկեց Չաթանուգայում հյուսիսցիների բանակի պաշարումից հանելու համար։ Արևելյան թատերաբեից այստեղ տեղափոխվեցին Պոտոմաքսյան բանակի 11-րդ և 12-րդ կորպուսները, որոնք բաղկացած էին ընդհանուր 20 000 վետարաններից և գտնվում էին գեներալ Ջոզեֆ Հուկերի հրամանատարության տակ։ Այդ ժամանակ Լինքոլնի անմիջական հրամանով Արևմտյան ճակատի հրամանատարությունը վերցրեց գեներալ Գրանթը, ով համադաշնականների դեմ մի շարք հաղթական մարտեր էր մղել և ապացուցել է իր քաջ ու վճռական հրամանատար լինելը։

Գրանթը անհապաղ հեռացրեց ոչ այնքան տաղանդավոր Ռոուզեկրանցին Քեմբերլենդյան բանակի հրամանատարությունից և նրան փոխարինեց ի դեմս գեներալ Ջորջ Թոմասի, ով առանձնացել էր Չիկամոգայի ճակատամարտում։ Գրանթի անմիջական հրամանատարությամբ հոկտեմբերի 26-27-ին Հուկերի զորքերը հետ մղեցին հարավցիների փոքրաթիվ զորքերը Թենեսի գետից, ոլորանում գրավեցին երկու գծանց և սահմանեցին կայուն հաղորդակցություն պաշարված բանակի հետ։ Այդիսով, ստեղծվեց մատակարարման գիծ պաշարված քաղաքի համար, որը այլ կերպ անվանվել է նաև «կրեկերի ճանապարհ» (քանի որ այդ ճանապարհով իսկապես մեծ քանակությամբ կրեկեր էին տեղափոխում, որն այդ ժամանակ ամերիկացիների մեջ մեծ տարածում ուներ)։ Հարավցիների, «կրեկերի ճանապարհը» հատելու փորձը անցավ անհաջող։ Փաստորեն, քաղաքը որոշակի չափով դուրս եկավ պաշարումից։

Միաժամանակ, Գրանթը իր ողջ հիմնական ուժերը։ Նոյեմբերի 15-ին ժամանեց գեներալ Շերմանի 17 հազարանոց կորպուսը։ արդյունքում հյուսիսցիների բանակը հաշվվեց մոտավորապես 61 000 մարդ։ Այդ պահին գեներալ Բրեքստոն Բրեգը սխալ թույլ տվեց, գեներալ Ջեյմս Լոնգսթիթի կորպուսը ուղարկելով հյուսիս, դեպի Նոքսվիլ քաղաք։ Պատճառը գեներալների միջև եղած փոխադարձ բացասական վերաբերմունքն էր։ արդյունքում համադաշնականների 64 500 զինվորներից անմիջապես Չաթանուգայի մոտ մնաց միայն 44 00 մարդ։ Այդ կերպ, դաշնակից զորքերը ստացան քանակական առավելություն և կարող էին դուրս գալ գլխավոր մարտի։ Հյուսիսցիների ռազմական խորհրդում ընդունվեց որոշում շրջափակումը ճեղքելու և հակառակորդի վրա գրոհելու վերաբերյալ։

Չաթանուգայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չաթանուգայի ճակատամարտ, 1863 թվականի նոյեմբերի 24-25:     Հարավցիներ     Հյուսիսցիներ
Միսիոներական լեռնաշղթայի մարտը, 1863 թվականի նոյեմբերի 25      Հարավցիներ      Հյուսիսցիներ

Նոյեմբերի 24-ի մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 24-ին Շերմանի զորամիավորումը որոշակի տարածություն դեպի հյուսիս գնաց (իբր շարժվում է դեպի Նոքսվիլ, որպեսզի շփոթեցնի հակառակորդին) և անպասելիորեն անցավ Թենեսի գետի արևելյան աձը։ Դրանից հետո Շերմանի զինվորները կտրուկ շարժվեցին դեպի Չաթանուգա և նոյեմբերի 24-ի արևածագին անսպասելիորեն գրոհի անցան Միսիոներական լեռնաշղթայի մոտ։ Անսպասելիությունը տվեց իր պտուղները, և համադաշնականները առանց դիմադրույան փախուստի դիմեցին։ Հենց այդ օրը Թոմասի կորպուսը հարձակվեց հակառակորդի վրա Չաթանուգայի հարավարևելյան կողմից և ստիպեց նրանց նահանջել դեպի Միսիոներական լեռնաշղթա։ Այդպես, քաղաքը արգելափակումից դուրս ելավ։ Սակայն, հարավցիները, այնուամենայնիվ ուժեղ դիրքեր գրավեցին Միսիոներական լեռնաշղթայի մոտ, որը տարածվում է Չաթանուգայի արևելքում՝ հյուսիսից հարավ, և սկսեցին գրոհել դաշնակիցների վրա։

Նոյեմբերի 25-ի մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 25-ին հյուսիսցիները շարունակեցին ակտիվ հաձակումը։ Հարձակվող զորքերի հյուսիսային թևը, որը ղեկավարում էր գեներալ Շերմանը, հայտնվեց նեղ կիրճում, և հայտնվելով հակառակորդի անհասանելի ուժերի առջև, ստիպված կանգ առան։ Իմանալով այդ մասին՝ կենտրոնում գործող հյուսիսցիների զորքերը առաջ չշարժվեցին։ Այդ անհաջողությունները փոխհատուցվեցին հարավային թևում ունեցած հաջողություններով։ Համադաշնականները այստեղ էին տեղակայվել, Պարեկության լեռ կոչվող բարձր լեռան վրա (մոտ 600 մ բարձրությամբ ծովի մակարդակից)։ Վաղ առավոտյան, մառախուղով քողարկված, Ջոզեֆ Հուկերի կորպուսի զինվորները, ցածր տեսանելիության պատճառով դժվարությամբ, բայց աննկատ մագցեցին բարձունքը և հարվածեցին համադաշնականներին։ Հարավցիները, չդիմանալով կատաղի գրոհին, փախուստի դիմեցին, և արդեն առավոտյան անհասանելի համարվող լեռան բարձունքը գրավվեց։ Պարեկության լեռան մարտում հյուսիսցիները կորցրեցին 408 մադ, իսկ հարավցիների կորուստները կազմում էին 1251 մարդ, այդ թվում 1054 գերի ընկած և անհետ կորած։ Մարտի այդ հատվածը կոչվել է «մարտ ամպերի վրա», քանի որ կռվողները գտնվում էին մեծ բարձրության վրա, չնայած ամպեր չկային այդ օրը, և զինվորները թանձր մառախուղում էին կռվում։

«Մարտ ամպերի վրա»։ հյուսիսցիների կողմից Պարեկության լեռան գրավումը 1863 թվականի նոյեմբերի 25-ին

Նոյեմբերի 26-ի մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ճակատամարտի երրորդ ու վերջին օրը։ Հյուսիսցիները, ովքեր հաշվվում էին 24 500 մարդ, հարձակում գործեցին հակառակորդի պաշտպանական գծի վրա՝ անցնելով Միսիոներական լեռնաշղթայի առջևով։ Չդիմանալով գրոհին, համադաշնականները նահանջեցին լեռնաշղթայի բարձունքները, որտեղ նրանց երկրորդ պաշտպանական գիծն էր։ Չնայած հաջողությանը, դաշնակիցների զինվորները հայտնվեցին հզոր կրակի տակ, որը բացվել էր Միսիոներական բարձունքից, որտեղ կար մոտ 50 թնդանոթ։ Այդ ժամանակ զինվորները և ցածրաստիճան հրամանատարները սկսեցին մի ինքնաբու գրոհ[3]։ Ավեի բարդացող իրավիճակում դա միակ ելքն էր։ Վեց դիվիզիաները (Շերիդանի, Վուդի, Հեյզենի, Բեյրդի, Ջոնսոնի և Ուայտեքերի), որոնք կազմում էին ավելի քան 20 000 մարդ, չնայելով ուժեղ կրակին, բարձրանում էին ժայռերով դեպի վեր։ Հուսահատության մեջ հարավցիների հրետանավորները ռումբեր էին նետումն գրոհողների վրա, բայց դա նրանց չէր օգնում։ Հարձակման ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցավ Բեյրդի դիվիզիայի մի խումբ, որի հրամանատարն էր գեներալ Իվան Վասիլևիչ Տուրչանինովը (Ջոն Բեյզել Տուրչին)։ Տուրչինանովը անձամբ է գլխավորել իր զինվորներին, և իր խումբը առաջիններից (որոշ տվյալներով՝ առաջինը) է հասել լեռնաշղթայի գագաթին։ Հյուսիսցիները գրավեցին Միսիոներական լեռնաշղթան, իսկ հարավցիները անկարգուկանոն փախան դեպի արևելք։ Զինվորների հոգնածության պատճառով հետապնդում տեղի չունեցավ։ Դրանից հետո այս երեքօրյա ճակատամարտը ավարտվեց։

Ճակատամարտի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գերեզմանոց Չաթանուգայի մոտ, որտեղից երևում է Պարեկության լեռը

Ողջ ռազմական գործողությունների ընթացքում հյուսիսցիները կորցրին 5 824 մարդ, որոնցից 753-ը մահացած, 4 722-ը՝ վիրավոր, իսկ 349-ը՝ անհետ կորած[4]։ Հարավցիները կորցրեցին 6 667 մարդ, որոնցից 361-ը մահացած, 2 160-ը վիրավոր, իսկ 4 146-ը գերի ընկած[5]։ Հարավցիների գերիների մեծ թիվը ցույց է տալիս նրանց բանակի բարոյալքված վիճակը։ Չնայած կողմերի փոքրաթիվ կորուստներին՝ Չաթանուգայի ճակատամարտը ունեցավ մարտավարական կարևոր հետևանքներ։ Առաջին հերթին, արգելափակումից դուրս եկավ և պարտությունից փրկվեց ողջ դաշնային բանակը։ Երկրորդ հերթին, ստեղծվեցին նոր ծրագրեր Ատլանտայի վրա հարձակվելու և Համադաշնության ավելի խորքերը ընթանալու համար։ Այն ձեռնարկվեց հյուսիսցիների Արևմտյան բանակի կողմից գեներալ Շերմանի հրամանատարությամբ և իրագործվեց 1864 թվականին, որի արդյունքում Համադաշնությունը բաժանվեց երկու մասի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չաթանուգայի ճակատամարտից առաջ, գեներալ Գրանթը, գնալով դիրքեր, հայտնվեց նեղ (լայնությունը մի քանի մետր էր) Չաթանուգա գետակի ափին, որի հակադիր ափին գտնվում էին հարավցիների պիկետները։ Երբ հյուսիսցիների հրամանատարը, տեսնելով Գրանթին գոչեց «Թիկնապա՜հ հրամանատարին», հակառակ ափից ինչ-որ մեկը հարավցիներից գոչեց «Թիկնապա՜հ հրամանատար Գրանթին»։ Բացարձակապես անսպասելիորեն, մի քանի համադաշնային զինվորներ դուրս եկան վրաններից և հանգիստ կանգնեով կայաններում, Գրանթի համար հրավառություն արեցին առանց հրամանի։ Ոգևորված Գրանթը նույն ձևով պատասխանեց նրանց։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը աշխարհում վերջին պատերազմներից էր, որտեղ բավական հաճախ ցուցաբերվում էր ասպետական վերաբերմունք հակառակորդի նկատմամբ։
  • Չաթանուգայի ճակատամարտում հյուսիսցիների կողմից առաջին անգամ աշխարհում ռազմական նպատակներով օգտագործվեց փշալարը։
  • Մարտերի ժամանակ հյուսիսցիները գրավել էին «լեդի Բուկներ» և «լեդի Բրեքենրիջ» թնդանոթները, որոնք անվանվել էին Համադաշնության գեներալների կանանց անուններով։
  • Բարձրանալով Միսիոներական լեռնաշղթայի գագաթին՝ հյուսիսցիները հազարավոր ձայներով սկսեցին գոչել «Չիկամոգա», ի պատիվ իրենց՝ Չիկամոգայի ճակատամարտում ընկած ընկերների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Battle of Chattanooga, ժամանակագրություն
  2. Ազգային Պարկի ծառայությունը Քաղաքացիական պատերազմի խորհրդտավական կոմիսիա այս ժամանակաշրջանի համար երկու կամպանիա է ճանաչում. Թենեսի գետի վերաբացումը (Վահուատչիի ճակատամարտ) և Չաթանուգա-Ռինգոլդ (Չաթանուգայի երրորդ ճակատամարտ, հաճախ հայտնի որպես Չաթաուգայի ճակատամարտեր, և Ռինգոլդ Գեփի ճակատամարտ)։
  3. Hattaway and Jones, p. 461.
  4. Eicher, p. 613; Livermore, pp. 106–108; Cozzens, p. 389, համադաշնության կորուստները. 684 սպանված, 4,329 վիրավոր, և 322 գերի ընկած կամ անհետ կորած նոյեմբերի 23–25-ի մարտերի ընթացքում
  5. Eicher, p. 613.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бурин С. Н. На полях сражений Гражданской войны в США. М., «Наука», 1988.
  • Cleaves, Freeman. Rock of Chickamauga: The Life of General George H. Thomas. Norman: University of Oklahoma Press, 1948.
  • Hallock, Judith Lee. Braxton Bragg and Confederate Defeat. Vol. 2. Tuscaloosa: University of Alabama Press, 1991.
  • McDonough, James Lee. Chattanooga-A Death Grip on the Confederacy. Knoxville: University of Tennessee Press, 1984.
  • Woodworth, Steven E. This Grand Spectacle: The Battle of Chattanooga. Abilene, TX: McWhiney Foundation, 1999.
  • Woodworth, Steven E. Six Armies in Tennessee: The Chickamauga and Chattanooga Campaigns. Lincoln: University of Nebraska Press, 1998.