Չադի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չադի տարածքը բնակեցված է հնագույն ժամանակներից։ 9-11-րդ դարերում Չադի տարածքում գոյություն են ունեցել Կանեմ Բոռնու, Վադայի և այլն պետություններ։ 19-րդ դարի վերջից Ֆրանսիան սկսել է զավթել Չադի տարածքը։ 1904 ին Չադը մտցվել է ֆրանսիա Ուբանգի ՇարիՉադ գաղութի մեջ, որը 1910 թվականին ընդգրկվել է Ֆրանսիա Հասարակածային Աֆրիկա (ՖՀԱ) գաղութային ֆեդերացիայի մեջ։ 1914 թվականից Չադը ինքնուրույն գաղութ էր ՖՀԱ ֊իր կազմում, իսկ 1946 թվականից՝ Ֆրանսիայի «անդրծովյան տարածք»՝ նույնի կազմում։ 1947 թվականին ստեղծվել է Չադի առաջադիմական կուսակցությունը (ՉԱԿ), որը գըլխավորել է Չադի անկախության համար պայքարը։ 1958 թվականին Չադը հռչակվել է հանրապետություն Ֆրանսիայում, համագործակցության կազմում, 1960 թվականի օգոստոսից՝ անկախ պետություն։ 1960 թվականի սեպտեմբերից Չադը ՄԱԿ-ի անդամ է։ 1960 ական թվականներին Չադի զարգացումն ընթացել է ներքին քաղաքական սուր պայքարի պայմաններում։ 1975 թվականի ապրիլին տեղի ունեցավ ռազմական, հեղաշրջում․ իշխանությունն անցավ Բարձրագույն ռազմական, խորհրդին (ԲՌԽ), արգելվեց սահմանադրության և քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ 1979 թվականին Չադի ազգային ազատագրության ճակատ կազմակերպության ջոկատները տապալեցին ԲՌԽ» և իշխանությունն անցավ ռագմաքաղաք տարբեր խմբավորումների, որոնցից գլխավորները հանդես եկան հօգուտ հասարակական և քաղաքական ռեֆորմների, երկրի բոլոր շրջանների բնակչության համար հավասար իրավունքների ապահովման և Չադի անկախության ամրապնդման։ Խմբավորումների միջև մի շարք բանակցություններից հետո համաձայնագիր կնքվեց Ազգային միասնության ժամանակավոր կառավարություն (ԱՄԺԿ) ստեղծելու (որի մեջ հավասար քանակով ներկայացվելու էին տարբեր խմբավորումները), զինված ջոկատները լուծարքի ենթարկելու և համազգային բանակ ստեղծելու, ֆրանսիական զորքերի (որոնք 1960 թվականին մտցվել էին Չադի կառավարության խնդրանքով) դուրս բերման և այլնի վերաբերյալ։ 1979 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավորր ասամբլեան ընդունեց «Չադի վերականգնման, վերելքի և զարգացման» ծրագիր, որի իրականացմանը պետք է մասնակցեն ՄԱԿ-ի մասնագիտացված բոլոր կազմակերպությունները; 1979 թվականի համաձայնությունը չ վերացրեց հակասությունները հասարակական տարբեր խմբավորումների միջև։ 1980 թվականի մարտին ազգային պաշտպանության մինիստր (1979-1981 թվականի) և Չադի հյուսիսի զինված ուժերի գլխավոր հրամանատար Հիսսեն Հաբրեն ռազմական, գործողություններ սկսեց օրինական կառավարության դեմ, որոնք դադարեցին դեկտեմբերին՝ Հաբրեի խմբավորման պարտությամբ։ Սակայն հակահարձակման անցնելով, Հաբրեի ջոկատները 1982 թվականի հունիսին գրավեցին Չադի մայրաքաղաքը։ Տաբրեն հռչակվեց պրեզիդենտ։ Ներկայումս Չադում միասնական կառավարություն չկա։ ԽՍՀՄ-ի և Չադի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1964 թվականին, 1960-1970 ական թվականներին կնքվել են գիտական, մշակութային, առևտրական, տնտեսական և տեխնիկական համագործակցության համաձայնագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 657 CC-BY-SA-icon-80x15.png