Չագան (Ուրալի վտակ)
Չագան | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 264 |
Ավազանի մակերես | 7530 կմ² |
Ավազան | 7530 |
Ջրի ծախս | 7,7 մ³/վրկ․ |
Ջրահոսք | |
Ակունք | Օբշչիյ Սիրտ |
Գետաբերան | Ուրալ |
Գետաբերանի տեղակայում | Ուրալ |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Դերկուլ, Gryaznushka?, Տալովայա և Մալի Շագան |
Երկրամաս | Օրենբուրգի մարզ և Արևմտյան Ղազախստանի մարզ |
![]() |
Չագան (ռուս.՝ Чаган) գետ, որը գտնվում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզում և Արևմտյան Ղազախստանի շրջանում։ Գետը Ուրալի աջ վտակն է, որի մեջ թափվում է Ուրալսկ քաղաքի շրջանով։ Գետի երկարությունը 264 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 7530 կմ²։ Ջրի միջին ծախսը 7,7 մ³/վրկ․ է։
Ջրառատ է միայն գարնան ամիսներին։ Առաջացնում է բավականաչափ մեծ հեղեղումներ և լավ ոռոգվող մարգագետիններ։ Գետի վտակը՝ Մեծ Չագանը, սկիզբ է առնում Oբշչիյ Սիրտ լեռնաճյուղավորման հարավ֊արևմուտքից։
Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել խոշորը՝ Դերկուլ (գետաբերանից 1 կմ հեռու)։
- 17 կմ։ Դերկուլ
- 29 կմ։ Կրուտայա
- Ռուսաստանի և Ղազախստանի սահման
- 131 կմ։ Տալովայա
- 168 կմ։ Գրյազնուշկա
- 198 կմ։ Բաշկիրկա
- 227 կմ։ Մալիյ Չագան
- 249 կմ։ Կամենկա
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաթարերենից թարգմանած՝ «թխկի»։ Հնարավոր է, որ այս տերմինը առաջացել է կալմիկերեն «ցագան» բառից, որը նշանակում է «սպիտակ»։ Ղազախների մոտ գետն ունի նաև երկրորդ անվանում՝ Ակսու (ղազախերենից՝ «Սպիտակ ջուր»)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ С.М.Стрельников Географические названия Оренбургский области. Топонимический словарь. — 2-е изд., дополненное и исправленное. — Кувандык: Издательство С.М.Стрельникова, 2002. — С. 159.
|