Ոփավոր
Տեղագրություն | ![]() |
---|---|
Երկիր | Հայաստան |
Ոփավոր, Օփավեր, Օփավոր, ավերակ բերդ Հայաստանի Գորիսի տարածաշրջանում, Գորիս քաղաքից 2 կմ հեռավորությամբ, ձորի կողին, հսկա ժայռի վրա։ Պահպանվել են պարիսպների մնացորդները կամ քարայրները։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այստեղ ապրել է մի հարուստ կինը, որը կերակրել է հարյուրավոր որբերի ու անտունների։ Նրան ասել են՝ որբամեր։ Այստեղից էլ բերդը ստացել է իր անունը՝ Որբամեր-Օրփամեր։
- Այստեղ ապրել է մի հարուստ կին, որը առատ ողորմություն է տվել բոլոր աղքատներին։ Մի անգամ էլ գալիս է մի դերվիշ և կանգնելով բերդի տակին, բաժին է ուզում, ասելով՝ «Օ՜ փայ վեր, օ՜ փայ վեր՝ Օ՜ բաժին տուր․․․»։ Դրանից հետո բերդի անունը մնում է Օփավեր[1][2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва