Ուֆա-Արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուֆա-Արենա
Տեսակմարզասրահ
Մարզաձևտափօղակով հոկեյ
ՏեղագրությունՈւֆա
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվածօգոստոս 2007
Բացված2007
Տարողություն8250
Տնային թիմՍակավաթ Յուլաև
Քարտեզ
Քարտեզ
 Ufa Arena Վիքիպահեստում

«Ուֆա-Արենա» (բաշկիրերեն՝ Өфө-Арена), բազմագործառութային մարզահամերգային համալիր Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բաշկորտոստանի Հանրապետության մայրաքաղաք Ուֆայում, հոկեյի «Սալավաթ Յուլաև» ակումբի տնային մրցասպարեզը (2007 թվականի դեկտեմբերի 19-ից)։ Առաջին մրցախաղը այստեղ կայացել է 2007 թվականի օգոստոսի 27-ին, հոկեյի Ռուսաստանի և Կանադայի երիտասարդական հավաքականների 2007 թվականի գերմրցաշարի շրջանակում։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն հոկեյի ռուսաստանյան նոր մրցասպարեզների մեծ մասի («Татнефть-Арена», «Арена Омск», «Арена Мытищи» և այլն)՝ «Ուֆա-Արենա»-ն կառուցվել է միայն տեղական շինարարական կազմակերպությունների ուժերով։ Նախագիծը պատրաստել են «Բաշկիրքաղնախագիծ» նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ճարտարապետական թիվ 1 արվեստանոցի ճարտարապետներ Իլդար Իբրահիմովն ու Վլադիմիր Սավենկոն, իսկ որպես գլխավոր կապակառու հանդես է եկել «КПД» ԲԲԸ շինարարական տրեստը։ Համալիրի շահագործման հանձնման ժամկետը համընկեցվել է Ռուսաստանի կազմի մեջ Բաշկիրիայի կամավոր մտնելու 450-ամյակի տոնակատարությանը։

Շինարարության երկրորդ հերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուֆա-Արենայի» բնօրինակ նախագծով նախատեսված էր իրականացնել շինարարության երկրորդ հերթը՝ կառուցելով ծածկած սահադաշտ՝ 640 նստատեղով, ինչպես նաև բազմահարկ ավտոկայանատեղի[1]։ «Ուֆա-Արենայի» երկրորդ հերթի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 20-ին, Բաշկորտստանի Հանրապետության նախագահ Ռուստեմ Համիտովի, «Բաշնեֆտ» ԲԲԸ ղեկավարության ներկայացուցիչների, Ուֆայի քաղաքապետ Պավել Կաչկաևի մասնակցությամբ։ АФК «Система»-ի և Բաշկորտստանի կառավարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ «Բաշնեֆտ» ընկերությունների խումբը ֆինանսավորել է «Ուֆա-Արենայի» երկրորդ հերթի շինարարության արժեքի ավելի քան 20 տոկոսը։ Այդ նպատակով երկու տարվա ընթացքում հատկացվել է 105 միլիոն ռուսական ռուբլի։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուֆա-Արենա» համալիրը բաղկացած է երկու սահադաշտից, մեծը՝ 8070, փոքրը՝ 640 հանդիսականի համար։ Առաջին հարկում տեղակայված են մարզիկների ու մարզիչների հանգստի սենյակները, մրցավարների առանձնաբաժանմունքը, շոգեբաղնիքը, մերսման սենյակը, չմուշկները սրելու տեղամասը, սառցաստեղծ երկու մեքենաների ավտոտնակները, բուժզննման ու դոպինգի ստուգման աշխատասենյակը։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մրցասպարեզ[2]
  • Ընդհանուր մակերեսը՝ 29 070 մ²
  • Նստատեղերի քանակը՝ 8 070
  • Վերգետնյա ավտոկայանատեղի` 996 մ/տեղ
«Ուֆա-Արենայի» կից կառույց[3]
  • Ընդհանուր մակերեսը՝ 8300 մ²
  • Նստատեղերի քանակը՝ 640
  • Ծածկած ավտոկայանատեղի՝ 222 մ/տեղ

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուֆա-Արենան» կառուցվել է «Труд» մարզադաշտի հոկեյի խաղահրապարակի տեղում, որի բնական սառույցի վրա անցած դարի 60-ական թվականներին հոկեյի «СКСЮ» թիմը անց է կացրել իր առաջին միջազգային մցախաղերը[4]։
  • «Ուֆա-Արենան» արհեստական սառույցով ամենամեծ մարզակառույցն է Բաշկորտստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Строительство второй очереди Уфа-Арены». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  2. http://www.bgp.ru/sport_m02.php(չաշխատող հղում) Уфа-Арена на сайте ЗАО «Башкиргражданпроект»
  3. Вторая очередь УСА «Уфа-Арена» на сайте ЗАО «Башкиргражданпроект»(չաշխատող հղում)
  4. «Уфа-Арена: долгожданный дебют». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]