Jump to content

Ուփմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուփմա
ուփմա
Հնդկաստան
Ծագում
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիր
Բաղադրամասեր
ՀիմնականՍպիտակաձավար կամ մանր բրինձ
Հնարավորսխտոր, ձիթապտղի յուղ, աղ, համեմունքներ, ոսպ, սոխ, կոճապղպեղ
 Upma Վիքիպահեստում

Ուփմա, ուփումավու, or ուփիթու ճաշատեսակը պատրաստում են պինդ շիլայի ձևով չոր տապակած սպիտակաձավարից կամ մանր բրինձից[1]։

Ուփման ծագումով Հարավային Հնդկաստան-ից է, առավել տարածված Կերալայի, Անդհրայի, թամիլական, Օդիշայի, Կառնատակայի, Մահարաշտրայի և Թելինգանայի խոհանոցներում[2]։ Հաճախ, կախված նախասիրությունից, այն պարունակում է տարբեր համեմունքներ կամ բանջարեղեն, որոնք ավելացվում են եփելու ժամանակ:

Ինչպես հարավային հնդկական շատ ուտեստներ, ուփման նույնպես XX դարից ի վեր դարձել է Շրի Լանկայի խոհարարական սովորույթների մաս, հատկապես՝ Շրի Լանկայի թամիլների[3]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշատեսակի տարբեր անվանումները ծագում են «uppu» բառի համակցություններից, որը թամիլերենում նշանակում է «աղ» և «mavu»՝ «աղացած հացահատիկից կերակուր»[4]։ [Հյուսիսային Հնդկաստան-ում ճաշատեսակը կոչվում է «ուփմա»: Մահարաշտրայում ճաշատեսակը ավանդաբար ուներ «saanja» անվանումը:

Լեզու Լատինատառ բնօրինակ
Գուջարաթի upma ઉપમા
Կաննադա Uppittu, kharabath ಉಪ್ಪಿಟ್ಟು, ಖಾರಬಾತ್
Թամիլերեն Uppuma உப்புமா
Մալայալամ Uppumavu ഉപ്പുമാവ്
Տելուգու Upma, Uppindi ఉప్మా, ఉప్పిండి
Մարաթի Saanja, upma, upit सांजा, उपमा, उपीट
Կոնկանի Rulaanv रुलांव
Հինդի Upma उपमा
Օրիա Upma ଉପମା
Բենգալերեն Upma উপমা

120 գ ուփմայի 1 մատուցման չափաբաժին[5] ճարպեր =3.78 գ

հագեցած ճարպեր 0.916 գ

բազմաճարպեր 0.944 գ

մենաճարպեր 1.54 գ

սպիտակուցներ 8.11 գ

ածխաջրեր 45.67 գ

շաքար 2.63 գ

նատրիում 190 մգ

կալիում 223 մգ

էներգեիկ պար․ 250 կալորիա

Բաղադրիչներ և պատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուփման սովորաբար պատրաստվում է սկզբում թեթև չոր տապակելով սպիտակաձավարը, որը Հնդկաստանում կոչվում է «Բոմբեյի ռավա» կամ «սուջի»: Այնուհետև սպիտակաձավարը հանում են կրակի վրայից և դնում մի կողմ, մինչ համեմունքները, ոսպը, սոխը, կոճապղպեղը և այլն տապակվում են ձեթի կամ յուղի մեջ։ Այնուհետև ձավարը ավելացնում են թավայի մեջ և լավ խառնում: Ավելացնում են եռացող ջուր և խառնում են այնքան ժամանակ, մինչև ձավարը ներծծի հեղուկը և դառնա փափուկ[6][7]։

Ուփմայի պատրաստման մի քանի եղանակ կա, և տարբերակները ձեռք են բերվում համեմունքների և բանջարեղենի ավելացման կամ հեռացման միջոցով: Փափկությունը նույնպես կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված նրանից, թե որքան ջուր է ավելացվել և որքան ժամանակ է թույլատրվում խառնուրդը մնա կրակի վրա:

Ուփմա սպիտակաձավարով

[խմբագրել | խմբագրել կոդը]
սպիտակաձավարով ուփմա

Ուփմայի ամենահայտնի տարբերակը պատրաստվում է ամբողջական կամ մանր աղացած սպիտակաձավարից, որը ստանում են ցորենի պինդ տեսակներից: Երբեմն ավելացնում են բանջարեղենի լայն տեսականի, որը կարելի է զարդարել տարբեր լոբազգիներով (հում կամ ծլած),հնդկական ընկույզով և գետնանուշով: «Մասալա ուփմա» անունով տարբերակի համար ավելացվում է գարամ մասալա և կարմիր պղպեղի փոշի: Այս տարբերակը ավելի տարածված է Հնդկաստանում՝ Կարնատակայում, Մահարաստրայում, Թամիլ Նադույում և Անդհրա Պրադեշի որոշ վայրերում և սովորաբար մատուցվում է հարավային հնդկական ռեստորաններում: Ուպումավուն (ուփման), որը զուգորդվում է ձեռքով տրորված բանանի հետ, սովորական նախաճաշ է Կերալաում:

Ամբողջական ցորենով ուփմա

[խմբագրել | խմբագրել կոդը]
ցորենով ուփմա

Ամբողջական կամ մանրացրած ցորենով ուփման Թամիլ Նադուում տարածված տարբերակն է, որտեղ այն ուտում են նախաճաշին կամ ընթրիքին: Երբեմն ուփման եփում են բանջարեղենով՝ ոլոռով, գազարով և լոբիով:

Պեսարատտու ուփմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսարատտու ուփման ամենահայտնի տարբերակն է Հնդկաստանի Անդրա Պրադեշ, Յանամ և Տելանգանա նահանգներում: Ուտեստը պարունակում է համակցված ուփմա և պեսարատտու՝ հնդկական հացի տեսակ: Ուփման ուտում են՝ փաթաթելով պեսարատտուի մեջ[8][9]։

Բրնձով ուփմա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Broken rice upma with coconut chutney

Բրնձով ուպման հիմնականում տարածված է Հնդկաստանի Թամիլ Նադուում և Կարնատակայի հարավային մասերում: Ուփմայի մեկ այլ տարբերակ սոխի փոխարեն պատրաստվում է քերած կոկոսով, հատկապես տոն օրերին, երբ խուսափում են սոխից։ Ուփմայի այս տեսակը պատրաստման վերջում սովորաբար ավելացնում են հալած յուղ: Նման ճաշատեսակներ կարելի է պատրաստել՝ ալյուրը փոխարինելով մնացորդ հացի փոքր փշրանքներով

Եգիպտացորենով ուփմա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտացորենով ուփմա

Մեկ այլ տարբերակ, մասնավորապես որպես նախաճաշի ուտեստ, եգիպտացորենով ուփման է, որն ուտում են կաթով և ընկույզով[10]։

Ավալ, կամ ատուկուլա ուփմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի Կերալա և Անդհրա Պրադեշ նահանգներում ուփման պատրաստում են հարթեցված բրնձով՝ որպես սպիտակաձավարի փոխարինող։ Այս ուտեստը կոչվում է «ավալ ուփմավու» Մալայալամում (അവൽ ഉപ്പുമാവ്) կամ «ատուկուլու ուփմա» (అటుకులు ఉమ[ఉమ մալայալամերեն): Այս տարբերակը հայտնի է նաև որպես «ավալ ուփմա» Չենայի շրջանում, որտեղ պատրաստվում է բրնձի փաթիլներով:

Վերմիշելով ուփմա

[խմբագրել | խմբագրել կոդը]
վերմիշելով ուփմա

Երեկոյան սիրված թեթև նախուտեստներից է ուփման՝ պատրաստված վերմիշելից և մատուցված լոլիկով, ոլոռով և գազարով:

Սիսեռով ուփմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի Օդիշա նահանգում նախաճաշին հաճախ մատուցում են ուփման սիսեռով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Poha or upma? Shabana Azmi and Twitter divided over breakfast dish». Hindustan Times. 2017 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  2. Pandya, M. (1985). Indian Vegetarian Cooking. Inner Traditions/Bear. էջ 164. ISBN 978-0-89281-342-1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  3. Subramanian, Lakshmi (2024 թ․ հուլիսի 7). «Around 50 refugee chefs are showcasing their culinary traditions in Chennai». The Week (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 22-ին.
  4. Burrow, T. (Thomas); Emeneau, M. B. ; 1904-; (Murray Barnson) (1984). «A Dravidian etymological dictionary». dsalsrv04.uchicago.edu. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  5. http://www.fatsecret.co.in/calories-nutrition/=Full Link to Fatsecret India
  6. Dubey, Krishna Gopal (2010 թ․ սեպտեմբերի 27). THE INDIAN CUISINE (անգլերեն). PHI Learning Pvt. Ltd. ISBN 9788120341708. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Upma: Here's All You Need To Know About The Traditional Indian Breakfast Dish». NDTV Food. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  8. Chef and Her Kitchen. «MLA Pesarattu ..aka.... Upma Pesarattu....Andhra's Signature Recipe». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «Upma Pesarattu Dosa (Traditional Andhra Breakfast) recipe | Breakfast recipes | Bethica Das recipes». RecipeBook (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. Dalal, Tarla (2003 թ․ հոկտեմբերի 28). Healthy breakfast. Mumbai: Sanjay. էջ 9. ISBN 9788186469811.