Jump to content

Ուրվականներով առանձնատունը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրվականներով առանձնատունը
անգլ.՝ Haunted Mansion
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն և կինոֆանտաստիկա
ՀիմքThe Haunted Mansion?
Թվականհուլիսի 27, 2023[1], հուլիսի 28, 2023, օգոստոսի 3, 2023 և օգոստոսի 10, 2023
Լեզուանգլերեն
ՌեժիսորJustin Simien?
Սցենարի հեղինակՔեյթի Դիփոլդ
ԴերակատարներՌոզարիո Դոուսոն, Tiffany Haddish?, Լաքիթ Ստենֆիլդ, Օուեն Ուիլսոն և Դենի Դե Վիտո
ԵրաժշտությունՔրիս Բաուերս
ԿինոընկերությունWalt Disney Pictures և Rideback?
Տևողություն123 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ուրվականներով առանձնատունը» (անգլ.՝ Haunted Mansion), 2023 թվականին նկարահանված ամերիկյան գերբնական ժանրի սարսափ կատակերգություն, որի ռեժիսորը Ջասթին Սիմյենն է, իսկ սցենարի հեղինակը Քեթի Դիփոլդը։ Դերերում հանդես են գալիս Լեքիթ Ստենֆիլդը, Թիֆանի Հադիշը, Օուեն Ուիլսոնը, Դենի Դե Վիտոն, Ռոզարիո Դոուսոնը, Դեն Լևին, Ջեյմի Լի Քերթիսը, Ջարեդ Լետոն։ Ֆիլմը արտադրվել է Walt Disney Pictures-ի և Rideback-ի կողմից։ Սա Ուոլթ Դիսնեյի թեմատիկ ատրակցիոնի համանուն գրքի երկրորդ կինոադապտացիան է՝ 2003 թվականի համանուն ֆիլմից հետո։ Պատմության մեջ Գաբբին և Թրևիսը դիմում են թիմի օգնությանը՝ օգնելու պաշտպանել իրենց առանձնատունը և ոչնչացնել իրենց շրջապատող ուրվականներին։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի հուլիսի 15-ին Դիսնեյլենդում (Անահայմ) և հուլիսի 28-ին Միացյալ Նահանգներում՝ Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Ֆիլմը արժանացել է քննադատների հակասական արձագանքներին և ստացել է 92 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ դառնալով կինովարձույթի ձախողում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայնակ մայր Գաբբին և նրա 9-ամյա որդին ցանկանում են նոր կյանք սկսել և տեղափոխվել Նոր Օռլեանի խորհրդավոր առանձնատուն, բայց պարզում են, որ այդ վայրը շատ ավելի մեծ է, քան նրանք սպասում էին։ Հուսահատված նրանք դիմում են քահանայի օգնությանը, որն իր հերթին դիմում է մի այրի գիտնականի, որը դարձել է պարանորմալ փորձագետ, Ֆրանսիական թաղամասի էքստրասենսի և խելագար պատմաբանի օգնությանը, որպեսզի միասին օգնեն դուրս հանել սատանային առանձնատնից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Գիլերմո դել Տորոն լինելու է նոր ֆիլմի սցենարիստն ու պրոդյուսերը[3][4]։ Հարցազրույցներից մեկում Դել Տորոն ասել է, որ ֆիլմի իրադարձությունները տեղի կունենան ոչ թե իրական աշխարհում, այլ ընդլայնված իրականության մեջ և գլխավոր հերոսներից մեկը կլինի Գլխարկատուփի ուրվականը։ Ֆիլմը կլինի «միաժամանակ սարսափելի և զվարճալի»[5][6]։ 2012 թվականի օգոստոսին դել Տորոն Walt Disney Studios-ին ներկայացրել է իր սցենարի վերջնական տարբերակը, որը նախատեսված էր PG-13 գնահատական ստանալու համար[7][8]։ 2013 թվականի հուլիսին դել Տորոն հայտարարել է, որ այլևս չի ղեկավարում նախագիծը, մնում է համահեղինակ և գործադիր պրոդյուսեր[9]։ 2015 թվականի ապրիլին Ռայան Գոսլինգը բանակցություններ է վարել նախագծում դեր ունենալու համար[10]։

2020 թվականի օգոստոսին Քեթի Դիփոլդին հրավիրվել է նոր սցենար գրելու համար այն բանից հետո, երբ որոշվել է, որ դել Տորոյի սցենարը չափազանց սարսափելի է ընտանեկան լսարանի համար[11]։ 2021 թվականի հուլիսին Ջասթին Սիմիենը պաշտոնապես հաստատվել է որպես ռեժիսոր[12]։

Ֆիլմում նկարահանվել են Թիֆանի Հադդիշը, Լաքիթ Սթենֆիլդը, Օուեն Ուիլսոնը, Ռոզարիո Դոուսոնը և Դենի Դե Վիտոն[13][14][15][16]։ 2022 թվականի հուլիսին դերասանական կազմին միացել են Ջեյմի Լի Քերթիսը և Ջարեդ Լետոն[17][18]։ D23 Expo-ի շնորհանդեսի ժամանակ հայտնի է դարձել, որ Վայնոնա Ռայդերը, Դեն Լևին և Հասան Մինհաջը նույնպես մասնակցել են քասթինգին[19]։

Նկարահանումները տեղի են ունեցել 2021 թվականի հոկտեմբերի կեսերից մինչև 2022 թվականի փետրվարի վերջը՝ Նոր Օռլեանում և Ատլանտայում[14][16]։ 2022 թվականի հունվարի 14-ին Հադդիշը հայտնվել է իրավական խնդիրների մեջ՝ հարբած մեքենա վարելու մեղադրանքով ձերբակալվելուց հետո, երբ ֆիլմը դեռ նկարահանվում էր Ջորիայում։ Ֆիլմի երաժշտությն հեղինակն է Քրիս Բաուերսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. «Why 'Haunted Mansion' Scared Up Disney's Worst 2023 Opening At $33 Million». Forbes (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Radish, Christina (2010 թ․ հուլիսի 27). «SDCC2010: Guillermo del Toro Interview DON'T BE AFRAID OF THE DARK; Plus Info on THE HAUNTED MANSION, FRANKENSTEIN and HELLBOY». Collider. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  4. Kit, Borys (2010 թ․ հուլիսի 23). «Guillermo del Toro enters "Haunted Mansion"». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  5. Schwartz, Terri (2010 թ․ հուլիսի 24). «Guillermo Del Toro Dishes On 'Haunted Mansion' Remake». MTV. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  6. Warmoth, Brian (2010 թ․ հուլիսի 22). «'Tron Legacy' Stars Get Comic-Con Crowd Involved In The Movie». MTV. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Del Toro Talks "Mansion" & "Madness"». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  8. «Guillermo del Toro Talks HAUNTED MANSION and His Love of HARRY POTTER». Collider. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  9. Chitwood, Adam (2013 թ․ հուլիսի 10). «Guillermo del Toro Gives Updates on JUSTICE LEAGUE DARK and HAUNTED MANSION; Confirms He Won't Direct HAUNTED MANSION». Collider. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  10. Sneider, Jeff (2015 թ․ ապրիլի 9). «Ryan Gosling Teaming With Guillermo del Toro for Disney's 'Haunted Mansion' (Exclusive)». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  11. Kit, Borys (2020 թ․ օգոստոսի 28). «'Haunted Mansion' Movie in the Works With Writer Katie Dippold (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  12. Kroll, Justin (2021 թ․ ապրիլի 22). «Disney's 'Haunted Mansion' Pic Finds Its Director In 'Dear White People' Helmer Justin Simien». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  13. Kit, Borys (2021 թ․ հուլիսի 28). «Tiffany Haddish, LaKeith Stanfield in Talks to Star in Disney's 'Haunted Mansion'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  14. 14,0 14,1 Kit, Borys (2021 թ․ սեպտեմբերի 8). «Owen Wilson to Star in Disney's 'Haunted Mansion' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  15. Hipes, Patrick (2021 թ․ սեպտեմբերի 9). «Rosario Dawson Books A Room In Disney's 'Haunted Mansion' Movie». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  16. 16,0 16,1 Kit, Borys (2021 թ․ հոկտեմբերի 18). «Danny DeVito Joins LaKeith Stanfield, Owen Wilson in 'Haunted Mansion' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  17. BSL (2022 թ․ հուլիսի 29). «Jamie Lee Curtis Joins The Cast Of 'Haunted Mansion' (Exclusive)». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  18. BSL (2022 թ․ հուլիսի 30). «Jared Leto Joins The Cast Of 'Haunted Mansion', New Details About His Character Revealed (Exclusive)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  19. Valentine, Rebekah (2022 թ․ սեպտեմբերի 9). «Haunted Mansion Gets a First Look at D23, Including a Winona Ryder Cameo». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.