Ուրվականի դեմք (Ճիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուրվականի դեմք
Ghostface-Scream.jpg
Շարք՝ Ճիչ (ֆիլմաշար)
Առաջին անգամ
հայտնվել է՝
Ճիչ
Վերջին անգամ
հայտնվել է՝
Ճիչ 4
Հեղինակներ՝ Ուես Քրեյվեն
Քեվին Ուիլիամսոն
Մարմնավորողներ՝ Մեթյու Լիլարդ
Սկիթ Ուլրիխ
Լորի Մեթքալֆ
Թիմոթի Օլիֆանտ
Սքոթ Ֆոլի
Էմմա Ռոբերթս
Ռորի Կալկին
Մասնագիտություններ՝ Սերիական մարդասպան

Ուրվականի դեմքը (անգլ.՝ Ghostface, արտասանվում է Գոուսթֆեյս) հորինված կերպար է, որը «Ճիչ ֆիլմաշարի» հիմնական կերպարն է։ Կերպարի ձայնը հնչյունավորել է Ռոջեր Ջեքսոնը, չնայած նրան, թե ով է թաքնված դիմակի ետևում։ Հերոսը ստեղծվել է Ուես Քրեյվենի և Քեվին Ուիլիամսոնի կողմից։ Դիմակի տեսքը հիմնված է նկարիչ Էդուարդ Մունքի «Ճիչը» կտավի վրա։

Առաջին անգամ այն հանդիպում է «Ճիչ» (1996) ֆիլմում, որտեղ դիմակները կրում էին հոգեկան շեղումներ ունեցող դեռահասներ Բիլլի Լումիսը (Սկիթ Ուլրիչ) և Սթյու Մեյքերը (Մեթյու Լիլարդ)։ Հենց նրանք էին սպանություններ կատարում իրենց Վուդսբորո քաղաքում։

«Ճիչ»-ի բոլոր մասերում Ուրվականի դեմքի միակ նպատակն է սպանել գլխավոր հերոսուհի Սիդնի Պրեսքոտին (Նիվ Քեմփբել)։ Նրա հագուստը հասարակ է, ինչը թույլ է տալիս մյուսներին լիովին կրկնօրինակել կոստյումը։ Մարդասպանը «որսում է» իր զոհերին հեռախոսազանգերով «խաղալով» նրանց հետ։ Նա օգտագործում է ձայնը փոփոխող սարք, որի շնորհիվ անհայտ է մնում նրա ինքնությունը։ «Ճիչ 3»-ում չարագործն այդ սարքով կարողանում խոսել տարբեր մարդկանց ձայներով, որով նա թյուրիմածության մեջ է գցում բոլորին։ Սիդնիին սպանելու պատճառը նրա մահացած մայրն է՝ Մորեն Պրեսքոտ (Լին ՄաքՌի), ով բոլոր մարդասպանների հետ ինչ-որ կապ է ունեցել։

Մարդասպանի կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճիչ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարներ՝ Մեթյու Լիլարդ և Սկիթ Ուլրիխ

Առաջին ֆիլմի մարդասպաններն էին Բիլլի Լումիսը և Սթյու Մեյքերը։ Հիմնական պատճառը Լումիսի մոտ էր, ով կարծում էր, որ Սիդնիի մայր Մորին էր մեղավոր այդ հարցում։ Քանի որ իր մայրը լքել էր իրենց ընտանիքը այն պատճառով, որ հայրը դավաճանել է տիկին Լումիսին Մորինի հետ։ Սկզբում նա իր լավագույն ընկեր Սթյուի հետ առևանգում եմ այդ կնոջը, բռնաբարում, այնուհետև սպանում։ Իսկ մեկ տարի անց սկսում է մարդասպանի գործունեությունը։ Ընդհանուր հաշվով նա սպանել է 6 մարդու։

«Ճիչ 2»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարներ՝ Թիմոթի Օլիֆանտ և Լորի Մեթքալֆ

Ինչպես առաջին ֆիլմում, երկրորդում նույնպեսմարդասպանները երկուսն էին՝ Բիլլի Լումիսի մայրը, ով ողջ ֆիլմի ընթացքում ձևացնում էր իրեն որպես լրագրող Դեբի Սոլթ և Սիդնիի ընկեր Միքին։ Տիկին Լումիսը ցանկանում էր վրեժ լուծել Սիդնիից՝ Բիլլիի սպանության համար, իսկ Միքին դարձավ նրա օգնականն այն բանից հետո, երբ համացանցով մարդասպանների քննարկումներում ծանոթացավ նրա հետ։ Նրանց զոհ գնացին 8 մարդ։

«Ճիչ 3»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար՝ Սքոթ Ֆոլի

Այս անգամ մարդասպանը Մորին Փրեսքոթի որդի՝ Ռոման Բրիջերն է, ով նոր է բացահայտում իր մոր ինքնությունը։ Երբ նա չափահաս է դառնում, իր մորը գտնում է Վուդսբորոյում, սակայն Մորին չի ընդունում նրան, պնդելով, որ իր միակ զավակը դուստր Սիդնին է։ Դրանից կատաղելո, Ռոմանը համոզում է Բիլլիին և Սթյուին (նախորդ ֆիլմի հերոսներին) սպանել նրան։ Ռոմանը միայնակ սպանում է 9 մարդու։

«Ճիչ 4»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարներ՝ [[Էմմա Ռոբերթս և Ռորի Կալկին

Ջիլ Ռոբերթսը, ով Սիդնի Փրեսքոթի զարմուհին է, միշտ նախանձել է քրոջ փառքին։ Նա ցանկանում է լինել լրագրողների և մամուլի ուշադրության կենտրոնում։ Նա և դպրոցի կինո-ակումբի հիմնադիր և սարսափների մասնագետ Չարլի Ուոքերը որոշում են «վերասկզբնաբեռնել» Վուդսբորոյի անցյալում տեղի ունեցած դաժան դեպքերը, որտեղ Ջիլը կդառնա «նոր Սիդնի» և կլինի միակ փրկվածը սպանություններում։ Մարդասպանները միասին սպանեցին 10 մարդու։

«Ճիչ (հեռուստասերիալ)»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալում մարդասպանը առաջին անգամ ձեռք է բերում նոր տեսք։ Ամեն ինչ սկսում է YouTube-ում ներբեռնված մի տեսահոլովակից, որը տարածվում է դպրոցականների մոտ և դառնում Լեյկվուդի դեռահասների հիմնական խնդիրը։ Այն պատուհան է բացում դեպի խաղաղ քաղաքի ծանր անցյալը։ Լեյկվուդում ապրում էր մի տղա Բրենդոն Ջեյմս անունով (Ուրվականի դեմք)։ Նա ի ծնե անճոռնի էր (Պրոտեի սինդրոմի ախտանիշով), որի պատճառով ծնողները նրան պահում էին տան նկուղում և միակ կենդանի էակը, ում հետ նա շփվում էր, դա իր եղբայրն էր։ Բրենդոնը բարի սիրտ ուներ և տաղանդաոր էր։ Նա նույնիսկ փայտից սրտիկ էր պատրաստել իր սիրած էակի՝ Դեյզիի համար («ընտանեկան» անունը Մեգի Դյուվալ, գլխավոր հերոսուհու մայրը)։ Մի անգամ նա սև վերմակը վրան գցած և հետ-վիրահատական դիմակը դրած փորձեց մոտենալ Դեյզիին՝ դպրոցում կազմակերպված երեկույթի ժամանակ, որը նվիրված էր Հելոուինյան տոներին։ Հանդիպման ժամանակ նա հանում է իր դիմակը, որից վախենում է Մեգին։ Բրենդոնի վրա են հարձակվում դպրոցի հարբած տխաները և ծեծում նրան։ Դրանից հետո նա խանգարվում է և 1994 թվականի հոկտեմբերի 9-ին դաժանաբար սպանում 5 դպրոցական աշակերտների (հնարավոր է նրանց, ովքեր ծեծել էին իրեն)։ Դրանից հետո Դեյզին ու Բրենդոնը հանդիպում են լճի կառամատույցում, որտեղ նա վերջապես պետք է տար իր պատրաստած փայտե սիրտը։ Սակայն մոտակայքում թաքնված ոստիկանները կրակ են բացում և սպանում նրան։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ IGN կայքի, Ուրվականի դեմքը կերպարը «Սարսափ ֆիլմերի 25 լավագույն չարագործների» ցանկում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սարսափ ֆիլմերի 25 լավագույն չարագործներ»։ Հոկտեմբերի 31, 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-15-ին։ Վերցված է 2013-04-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]