Jump to content

Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ursula von der Leyen
Դրոշ
Դրոշ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ

Գերմանիայի պաշտպանության նախարար

Դրոշ
Դրոշ
 
Կուսակցություն՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Hannover Medical School?, Գյոթինգենի համալսարան, Մյունստերի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Եվրոպական դպրոց, Բրյուսել I
Գիտական աստիճան՝ բժշկության դոկտոր[1] և public health professional degree?
Մասնագիտություն՝ բժիշկ, քաղաքական գործիչ և equestrian
Ազգություն Գերմանիա գերմանացի
Դավանանք քրիստոնեություն, բողոքական
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1958 (68 տարեկան)
Ծննդավայր Բելգիա Բելգիա
Բրյուսել
Դինաստիա von der Leyen?
Քաղաքացիություն  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Ursula Gertrud Albrecht
Հայր Ernst Albrecht?
Մայր Adele Albrecht?
Ամուսին Հեիկո ֆոն դեր Լեյեն
Զավակներ 7
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ուրսուլա ֆոն դեր Լայեն (գերմ.՝ Ursula von der Leyen, հոկտեմբերի 8, 1958(1958-10-08)[13][14][15][…], Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք), գերմանացի քաղաքական գործիչ, 2013 թվականից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարար։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Գերմանիայի պատմության մեջ եղել է առաջին կին պաշտպանության նախարարը[16][17][18][19][20]։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ծնվել է 1958 թվականին Գերմանիայի հարևան Բելգիա պետությունում՝ Բրյուսել քաղաքում։ Ըստ Գերմանիայում անցկացվող հարցումների տվյալների Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նա եղել են ժողովրդի համակրանքը վայելող կին քաղաքական գործիչները[21][22][23]։

2019 թվականի հուլիսին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ընտրվել է ԵՄ Կոմիսիայի նախագահ՝ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում։ Նա ղեկավարում է ԵՄ գործադիր մարմինը՝ պատասխանատու լինելով ԵՄ օրենսդրական նախաձեռնությունների, քաղաքականության մշակման և իրականացման համար։ Նրա ղեկավարությամբ ԵՄ կենտրոնացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, թվային տնտեսության զարգացման և միջազգային առևտրի արդարության վրա։ 2024 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ շարունակելով իր քաղաքականությունը։

1977 թվականին Լերտեի հիմնական դպրոցն ավարտելուց հետո Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շարունակեց ուսումը Գյոթինգենի և Մյունստերի համալսարաններում՝ ուսանելով տնտեսագիտություն։ 1978 թվականին նա մասնակցել է դասընթացների Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում։ Նա բժշկություն է ուսումնասիրել Հանովերի բժշկական համալսարանում, 1987 թվականին ավարտելով այն՝ հանձնելուց հետո պետական քննությունը և ավարտելու կլինիկական պրակտիկան որպես բժիշկ։

1988 թվականից մինչև 1992 թվականը նա աշխատել է Հանովերի համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում որպես երիտասարդ բժիշկ։ 1991 թվականին մագիստրատուրան ավարտելուց հետո Ուրսուլա ֆոն դեր Լեյենին շնորհվեց բժշկության դոկտորի աստիճան։ 1992–1996 թվականներին նա իր ընտանիքի հետ ապրել է Սթենֆորդում, Կալիֆոռնիա, որտեղ նրա ամուսինը դասախոս էր Սթենֆորդի համալսարանում։

1998 թվականից մինչև 2002 թվականը նա աշխատել է Հանովերի բժշկական դպրոցի էպիդեմիոլոգիայի, սոցիալական բժշկության և առողջապահական համակարգերի հետազոտությունների բաժնում որպես դասախոս, որտեղ 2001 թվականին ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան։ Գերմաներենից բացի նա խոսում է ֆրանսերեն և անգլերեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Deutsche Nationalbibliothek Record #130338303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. ↑ https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  3. ↑ https://vds-ev.de/wp-content/uploads/2015/10/sprachpanscher_2014.pdf
  4. ↑ https://bigbrotherawards.de/2017
  5. ↑ https://bigbrotherawards.de/2009
  6. ↑ https://www.nachrichten-handwerk.de/2021/07/30/ursula-von-der-leyen-ist-sprachpanscher-2021/
  7. ↑ https://www.bbc.co.uk/news/resources/idt-75af095e-21f7-41b0-9c5f-a96a5e0615c1
  8. ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177691/ursula-von-der-leyen-leaders/
  9. ↑ https://orden-panteleimon.com.ua/ua/news/rishennya-povazhnoyi-radi-vid-25-01-2024-r--pro-vruchennya-vidznaki-orden-svyatogo-panteleymona-prezidentci-yevropeyskoyi-komisiyi-ursuli-fon-der-lyayen
  10. ↑ https://www.ut-capitole.fr/accueil/universite/presentation/excellence/retour-en-images-sur-la-ceremonie-de-remise-du-titre-de-docteur-honoris-causa-a-ursula-von-der-leyen-presidente-de-la-commission-europeenne
  11. ↑ https://aachen.de/DE/stadt_buerger/aachen_profil/preise_auszeichnungen/karlspreis/karlspreis2025/01_Begruendung/Begruendung_KP_2025_DE.pdf
  12. ↑ https://www.president.gov.ua/documents/6052026-60353
  13. ↑ http://www.britannica.com/EBchecked/topic/2005334/Ursula-von-der-Leyen
  14. ↑ Petrikowski N. P. Encyclopædia Britannica
  15. ↑ Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  16. ↑ Erik Kirschbaum (22 April 2013), Feisty German minister stands up to Merkel Արխիվացված 2015-09-28 Wayback Machine Reuters.
  17. ↑ Stefan Wagstyl (15 December 2013), Merkel cabinet choice set to restart debate on successor Financial Times.
  18. ↑ Judy Dempsey (16 December 2013), Carnegie Endowment.
  19. ↑ Gordon Repinski (17 December 2013), Military in Flux: What's In Store for Ursula von der Leyen Der Spiegel.
  20. ↑ Merkel takes oath of office, begins third term Deutsche Welle, 17 December 2013.
  21. ↑ A guide to future chancellors? The Economist, 21 December 2013.
  22. ↑ Alison Smale (September 28, 2014), Seeking Global Role, German Military Stumbles New York Times.
  23. ↑ Stefan Wagstyl (October 5, 2014), German defence ministry and arms industry come under fire, Financial Times.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրսուլա ֆոն դեր Լայեն» հոդվածին։