Ուրսուլա Կուչինսկայա
| Ուրսուլա Կուչինսկայա գերմ.՝ Ursula Maria Kuczynski | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 15, 1907[1][2] |
| Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[3] |
| Մահացել է | հուլիսի 7, 2000[1][2] (93 տարեկան) |
| Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա[3] |
| Գերեզման | Friedhof Baumschulenweg |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, գրող, intelligence agent, լրագրող, Դիմադրության մարտիկ և հետախույզ |
| Աշխատատու | Ullstein Verlag? |
| Ամուսին | Rudolf Hamburger? և Len Beurton? |
| Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Ռենե Կուչինսկի |
| Կուսակցություն | Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Young Communist League of Germany? և Red Orchestra? |
| Երեխաներ | Maik Hamburger? |
Ուրսուլա Կուչինսկայա (մայիսի 15, 1907[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն[3] - հուլիսի 7, 2000[1][2], Բեռլին, Գերմանիա[3], գերմ.՝ Ruth Werner, հայտնի է նաև՝ որպես Ռութ Վերներ, Ուրսուլա Բերթոն, Ուրսուլա Համբուրգեր), գերմանացի կոմունիստ ակտիվիստ, ով լրտեսել է Խորհրդային Միության օգտին 1930-ական և 1940-ական թվականներին, առավել հայտնի է որպես միջուկային գիտնական Կլաուս Ֆուկսի հրահանգիչ:[2][3] Նա տեղափոխվեց Արևելյան Գերմանիա 1950 թվականին, երբ Ֆուքսին բացահայտեցին, և հրատարակեց մի շարք գրքեր, որոնք վերաբերում էին իր լրտեսական գործունեությանը, ներառյալ իր բեսթսելեր ինքնակենսագրությունը՝ Sonjas Rapport-ը:
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրսուլա Կուչինսկայան ծնվել է տնտեսագետ և ժողովրդագիր Ռոբերտ Ռենե Կուչինսկու և նրա կնոջ՝ Բերտայի հրեական ընտանիքում։ Գերմանացի գիտնական և հրապարակախոս Յուրգեն Կուչինսկու քույրն է։ 1926 թվականին միացել է Գերմանիայի կոմունիստական երիտասարդական լիգային։ 1926 թվականին միացել է Գերմանիայի կոմունիստական կուսակցությանը[4]։ Նա աշխատել է Բեռլինի Prager գրախանութում, Ullstein հրատարակչությունում։
1929 թվականին նա ամուսնացել է ճարտարապետ Ռուդոլֆ Համբուրգերի հետ։ Ամուսնու հետ 1930 թվականին տեղափոխվել է Շանհայ, որտեղ ամուսինը ստացել է ճարտարապետի պաշտոն Շանհայի քաղաքային խորհրդում։ Նա համագործակցում էր խորհրդային հետախուզության աշխատակիցներ Ռիչարդ Սորջի և Ագնես Սմեդլիի հետ[5]։ Շանհայում Ռութը ունեցավ որդի՝ Մայքլը։
1933-1934 թվականներին ավարտել է հետախուզական վերապատրաստման դասընթացը Մոսկվայում։ 1934 թվականի մայիսից մինչև 1935 թվականի աշունն աշխատել է Հյուսիսային Չինաստանի ԳՀՎ-ում Մուկդենում և Պեկինում։ Մոսկվայի հետ շփումն իրականացվում էր ռադիոյով։ 1935-1938 թվականներին աշխատել է Լեհաստանում։ 1936 թվականի ապրիլին ծնվել է նրա դուստրը՝ Յանինան։
1938 թվականին նրան ուղարկեցին Շվեյցարիա։ Առաջին ամուսնուց բաժանվելուց հետո նա ամուսնացավ անգլիացի կոմունիստ Լեոն Բարթոնի հետ։ 1941 թվականին «Սոնյա» ծածկանունով նա միացել է Շանդոր Ռադոյի խմբին և եղել ռադիոօպերատոր։ Պատերազմից հետո նա տեղափոխվեց Անգլիա, որտեղ Յուրգենը նրան ծանոթացրեց Հանս Կալեի հետ, ով արժեքավոր տեղեկություններ ստացավ նրա համար։ 1950 թվականին տեղափոխվել է ԳԴՀ։ Սովորել է լրագրություն։ Ուրսուլա Կուչինսկայան մի քանի գրքերի հեղինակ է։
Շատ տարիներ անց Ռութ Վերները (ինչպես հայտնի կդառնար այն ժամանակ), հիշել է, որ 1947 թվականին իրեն երկու անգամ այցելել են MI5-ի ներկայացուցիչները և հարցրել խորհրդային հետախուզության հետ իր կապերի մասին, ինչը Վերները հրաժարվել է քննարկել[6]։ Վերների կոմունիստական համակրանքները գաղտնիք չէին, բայց թվում է, որ բրիտանացիների կասկածները բավարար չափով չեն հիմնավորվել նրա ձերբակալությունն արդարացնելու համար։ Նրա այցելուները տեղյակ չէին կամ անհանգստացած չէին նրա պարբերական և, ըստ երևույթին, պատահական հանդիպումների մասին Ֆուքսի հետ Նեթերքոթում, Բանբերիում կամ հեծանվային զբոսանքների ժամանակ: Այնուամենայնիվ, երկու տարի անց խորհրդային առաջին ատոմային ռումբի պայթյունը վերակենտրոնացրեց MI5-ի առաջնահերթությունները: Ֆուքսը ձերբակալվել է 1949 թվականի վերջին։ 1950 թվականի հունվարին նա դատարանի առաջ կանգնեց և խոստովանեց, որ լրտես է։ Գործակալ Սոնյան լքեց Անգլիան իր դատավարության սկսվելուց մեկ օր առաջ՝ վախենալով, որ իրեն դիմակազերծելու են։ 1950 թվականի մարտին, իր ծննդավայր քաղաքից երկու տասնամյակ հեռու մնալուց հետո, նա վերադարձավ Բեռլին[7]:
Ուրսուլա Կուչինսկայան մահացել է Բեռլինում 2000 թվականի հուլիսի 7-ին:
Գրական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրսուլա Կուչինսկայայի «Immer unterwegs. Reportage aus Prag über die Tätigkeit unserer Ingenieure im Ausland» 64 էջանոց աշխատությունը հրատարակվել է «Ուրսուլա Բյուրթոն» անունով Բեռլինում 1956 թվականին։
1958-1988 թվականներին Ուրսուլան հրատարակել է մի շարք գրքեր, որոնցով հետագայում հայտնի դարձավ՝ որպես Ռութ Վերներ: Շատերը մանկական պատմվածքների գրքեր էին կամ լրտեսության իր ժամանակի հուշեր: Նրա ինքնակենսագրականը հայտնվեց Արևելյան Գերմանիայում «Sonjas Rapport» (Սոնյայի զեկույցը) վերնագրով և դարձավ բեսթսելեր[8]: Ոչ մի հիշատակում չկար Քլաուս Ֆուքսի մասին, որը դեռ ողջ էր 1976 թվականին, ոչ մի հիշատակում չկար նաև Մելիտա Նորվուդի մասին։ Անգլերեն տարբերակը հայտնվել է 1991 թվականին, իսկ չինարեն թարգմանությունը՝ 1999 թվականին[9]։ Գերմաներեն լեզվով չգրաքննված տարբերակը լույս տեսավ միայն 2006 թվականին, չնայած շատ հարցեր դեռ անպատասխան են մնացել[10]։
1982 թվականին Ռութ Վերները դարձավ PEN միջազգային կազմակերպության Արևելյան Գերմանիայի մասնաճյուղի անդամ[11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարլ Մարքսի շքանշան
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան
- Բարեկամության շքանշան (2000 թվականի մայիսի 18, Ռուսաստան)՝ Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[12]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (ԽՍՀՄ)
- Կարմիր դրոշի շքանշան (ԽՍՀՄ)
- ԳԴՀ ազգային մրցանակ
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соня рапортует. Подвиг разведчицы — М.: Прогресс, 1980. — 265 с.
- Гонг торговца фарфором. Рассказы и повести. — М.: Прогресс, 1981. — 336 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виктор Бочкарев, Александр Колпакиди. Суперфрау из ГРУ. ОЛМА-ПРЕСС, 2002. ISBN 5-94849-085-8.
- Василий Бережков,С. В Пехтерева Женщины-чекистки
- В. М Лурье,Валерий Яковлевич Кочик ГРУ: дела и люди
- Елена Прудникова Рихард Зорге — разведчик No 1?
- Е. Прудникова Легенды ГРУ
- Инна Свеченовская Секс и советский шпионаж
- Владимир Лота ГРУ и атомная бомба
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118631500 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Kögel, Eduard. Zwei Poelzigschüler in der Emigration: Rudolf Hamburger und Richard Paulick zwischen Shanghai und Ost-Berlin (1930–1955) (PDF) (Dissertation zur Erlangung des akademischen Grades Doktor-Ingenieur an der Fakultät Architektur der Bauhaus-Universität Weimar) (գերմաներեն). University Library Bauhaus-Universität Weimar. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Eckhard Mieder [in գերմաներեն] (2001 թ․ փետրվարի 3). «Wenn die Sonja Russisch tanzt Der letzte Rapport der Ruth Werner. Orte eines geheimen Lebens: SCHANGHAI. DAS HOTEL». Berliner Zeitung (online). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Rupert Allason under the pen name Nigel West (1999 թ․ մայիսի 17). The Crown Jewels: The British Secrets at the Heart of the KGB's Archives. HarperCollins.
- ↑ Norton-Taylor, Richard (2000 թ․ հուլիսի 11). «Ruth Werner: Communist spy who passed the west's atomic secrets to Moscow in the cause of fighting fascism». The Guardian (online). Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Burga Kalinowski. «Ruth Werner: Sonjas Rapport». Verlag Neues Leben, Verlag Neues Leben, Berlin 1977, 342 S. Berliner LeseZeichen Ed. Luisenstadt. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Dr. Thomas Kampen. «09:: Ruth Werner – Sonjas Rapport». Sinologie Heidelberg Alumni Netzwerk (SHAN e.V.). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Wolfgang Mehlhausen (2009 թ․ հունվարի 15). «Stalins Meisterspionin: In ihrer nun in deutscher Sprache erschienenen Autobiographie "Sonjas Rapport" berichtet Ruth Werner schonungslos von ihrer Tätigkeit als Spionin des sowjetischen Geheimdienstes KGB». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Barth, Bernd-Rainer; Hartewig, Karin. «Werner, Ruth (eigtl.: Ursula Maria Beurton) geb. Kuczynski * 15.05.1907, † 07.07.2000 Schriftstellerin, Agentin des sowjetischen Nachrichtendienstes GRU». Bundesstiftung zur Aufarbeitung der SED-Diktatur: Biographische Datenbanken. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 18 мая 2000 года № 885 «О награждении орденом Дружбы Бэртон У. и Отто Р.»». Արխիվացված օրիգինալից 2019-09-22-ին. Վերցված է 2019-09-22-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 59 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դորա և Սոնյա
- Lipman, Maria Review of Agent Sonya: Moscow's Most Daring Wartime Spy by Ben Macintyre, in Foreign Affairs, vol. 99, no. 6 (November / December 2020), p. 183.
- Marton, Kathy Review of Agent Sonya: Moscow's Most Daring Wartime Spy by Ben Macintyre in New York Times, 15 September 2020
- Agent Sonya: Moscow's Most Daring Wartime Spy by Ben Macintyre as a Book of the Week, BBC Radio 4.
- Green, John (2017). A Political Family: The Kuczynskis, Fascism, Espionage and The Cold War. Studies in Radical History and Politics. Routledge. ISBN 978-1-138-23232-7. OCLC 991558433.
- Macintyre, Ben (2020). Agent Sonya: Moscow's Most Daring Wartime Spy. Viking / Penguin Books. ISBN 978-0-241-40851-3. OCLC 1135592756.
- Soister, John T. (2009). Conrad Veidt on Screen: A Comprehensive Illustrated Filmography. Mcfarland. ISBN 978-0-7864-4511-0. OCLC 316688172.
| ||||||||||||