Ուրսուլա Կորբերո
Ուրսուլա Կորբերո | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 11, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Sant Pere de Vilamajor, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի և պարուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2216549 |
Ուրսուլա Կորբերո Դելգադո (իսպ.՝ Úrsula Corberó Delgado, օգոստոսի 11, 1989[1], Sant Pere de Vilamajor, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) թողարկած «Թղթե տունը» հեռուստասերիալում Սիլենե Օլիվեյրայի («Տոկիո») դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրսուլա Կորբերո Դելգադոն ծնվել է 1989 թվականի օգոստոսի 11-ին Բարսելոնայում[2]։ Ունի քույր՝ Մոնիկան[3]։ 6 տարեկանում նա արդեն գիտեր, որ ցանկանում է դառնալ դերասանուհի, առաջին անգամ հեռուստատեսությամբ հայտնվել է գովազդում[4]։ Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Մադրիդ՝ նկարահանվելու «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ դերասանուհին իր կարիերան սկսել է 13 տարեկանում, հաճախել է դերասանական և վոկալային դասընթացների, որոնք հետագայում թույլ են տվել նրան կատարել «El precio» երգը Cinco de Enero խմբի հետ, որը գրել է «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալի երաժշտությունը առաջին եթերաշրջանի ընթացքում։
Նա առաջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է 2002 թվականին «Կոտրված հայելի» սերիալում (իսպ.՝ Mirall trencat)` կատարելով գլխավոր դերը։ 2005 և 2006 թվականներին մասնակցել է «Ventdelplà» սերիալի նկարահանումներին, որտեղ մարմնավորել է Սառայի դերը։
Հայտնիություն է ձեռք բերել «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալում Ռութի դերով[5][6][7]։
Մասնակցել է նաև կատալոնական «Էլսինոր այգի» և «3D սպիեր» ֆիլմերի նկարահանումներին, որն առաջին իսպանական սարսափ ֆիլմն է 3D-ում, պրեմիերան կայացել է դեկտեմբերի 28-ին[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականից ի վեր երկու տարի հանդիպել է դերասան Իսրայել Ռոդրիգեսի հետ[9]։ 2011 թվականին հինգ ամիս հանդիպել է թենիսիստ Ֆելիսիանո Լոպեսի հետ[10]։ 2013-2016 թվականներին հանդիպել է դերասան Անդրես Վելենկոսոյի հետ[11][12]։ 2016 թվականից հանդիպում է դերասան Չինո Դարինի հետ, որի հետ ծանոթացել է «Դեսպանություն» հեռուստասերիալի նկարահանումներին[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Úrsula Corberó: Biografía y ficha» (իսպաներեն)։ Revista Love։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-08-ին։ Վերցված է 2019-05-05
- ↑ «Úrsula Corberó explica por primera vez la dura vida de su madre y su hermana» (իսպաներեն)։ Lecturas։ 2017-03-09։ Վերցված է 2019-05-05
- ↑ Europa Press (2017-03-10)։ «Úrsula Corberó duros días de autoestop con su madre para ser actriz»։ www.europapress.es։ Վերցված է 2019-05-05
- ↑ «Úrsula Corberó forma parte del elenco de 'Física o Química': Fotos» (իսպաներեն)։ FormulaTV։ 4 DE OCTUBRE DE 2008։ Վերցված է 2019-05-05
- ↑ AIDA ORTIZ (18.11.10)։ «'Física o Química' pierde a Ruth, Úrsula Corberó. Ideal»։ www.ideal.es։ Վերցված է 2019-05-05
- ↑ «Úrsula Corberó como Ruth Gómez en 'Física o Química' - Úrsula Corberó, la estrella que nació en 'Física o Química' - Foto en Bekia Actualidad»։ www.bekia.es։ Վերցված է 2019-05-05
- ↑ «Úrsula Corberó protagoniza un nuevo clip de 'XP3D'» (իսպաներեն)։ SeEstrena։ 2011-12-30։ Վերցված է 2019-05-05
- ↑ «Desmontamos a Úrsula Corberó ('La embajada'): sus amores, su pasado y más» (իսպաներեն)։ El Confidencial։ 2016-05-10։ Վերցված է 2019-05-05
- ↑ Por QMD! (2012-01-13)։ «Úrsula Corberó y Feliciano López» (es-ES)։ Que Me Dices։ Վերցված է 2019-05-05
- ↑ Europa Press (2013-11-20)։ «Andrés Velencoso y Úrsula Córbero, su relación se confirma»։ www.europapress.es։ Վերցված է 2019-05-05
- ↑ EVA BÁRCENA (2015-11-25)։ «Fin del romance entre Úrsula Corberó y Andrés Velencoso» (իսպաներեն)։ El Confidencial։ Վերցված է 2019-05-05
- ↑ «Chino Darín y Úrsula Corberó hablan por primera vez de su romance» (իսպաներեն)։ elperiodico։ 2016-06-27։ Վերցված է 2019-05-05
- ↑ «Lo que aprendimos sobre el feminismo con Úrsula Corberó»։ glamour.es։ 13·09·2016։ Վերցված է 2019-05-05
- ↑ «Úrsula Corberó: "El feminismo es necesario para equilibrar"» (իսպաներեն)։ mujerhoy։ 2018-09-27։ Վերցված է 2019-05-05
|
- Օգոստոսի 11 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Իսպանացի դերասանուհիներ
- Իսպանացի ֆեմինիստներ
- Իսպանացի մոդելներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Իսպանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Իսպանացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ