Ուրոլոգիական հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրոլոգիական հիվանդությունները իրենց մեջ ներառում են միզուղիների ինֆեկցիաները, երիկամաքարային հիվանդությունը, միզապարկի և շագանակագեղձի հիվանդությունները և այլն։ Մի շարք ուրոլոգիական հիվանդություններ չեն ազդում հիվանդի կյանքի վրա երկար ժամանակ, իսկ որոշները նույնիսկ մինչև կյանքի վերջ[1]։ Երիկամի հիվանդություններով հիմնականում զբաղվում և այդ հիվանդությունները բուժում են նեֆրոլոգները, իսկ ուրոլոգները զբաղվում են միզաասեռական համակարգի այլ օրգանների հիվանդություններով։ Գինեկոլոգները կարող են զբաղվել կանանց անմիզապահւթյան խնդիրներով։

Օրգանիզմի այլ օրգանհամակարգերի հիվանդությունները նույնպես ազդում են միզասեռական համակարգի վրա։ Օրինակ ապացուցված է, որ շաքարային դիաբետի ժամանակ երիկամի կողմից արտազատվող սպիտակուցը ավելի զգայուն է դարձնում երիկամը զարկերակային գերճնշման վնասող ազդեցության հանդեպ[2]։ Շաքարային դիաբետը կարող է անմիջական ազդեցություն ունենալ միզարձակման պորցեսի վրա ծայրամասային նևրոպաթիայի պատճառով, որը առաջանում է մի շարք հիվանդների մոտ, որոնց շաքարային դիաբետը դժվար է ենթարկվում բուժման։

Երիկամի հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի հիվանդությունը կամ ռենալ հիվանդությունը հայտնի է նաև որպես նեֆրոպաթիա, ինչը իրենից ներկայացնում է երիկամի վնասում կամ հիվանդություններ։ Նեֆրիտը երիկամի բորբոքային հիվանդությունն է, որը կախված տեղակայումից կարող է լինել տարբեր տեսակների։ Բորբոքային պրոցեսը կարելի է ախտորոշել արյան հետազոտությամբ։ Նեֆրոզը երիկամի ոչ-բորբոքային հիվանդութոյւնն է։ Նեֆրիտը և նեֆրոզը կարող են առաջացնել համապատասխանաբար՝ նեֆրիտիկ և նեֆրոտիկ համախտանիշ։ Երիկամի հիվանդությունները հաճախ ուղեկցվում են երիկամի ֆունկցիայի նվազմամբ, իսկ երբեմն երիկամային անբավարարությամբ՝ երիկամի ֆունկցիայի ամբողջական կորուստ։ Երիկամային անբավարարությունը համարվում է երիկամի հիվանդության վերջնական փուլը, որի ժամանակ բուժման միակ լուծումները երիկամի փոխպատվաստումը և դիալիզն են։

Երիկամի քրոնիկ հիվանդությունը առաջացնում է երիկամի ֆունկցիայի աստիճանական կորուստ ժամանակի ընթացքում։ Սուր երիկամային հիվանդությունը ներկայումս անվանում են երիկամի սուր վնասում ինչի ժամանակ առաջանում է երիկամի ֆունկցիայի հանկարծակի իջեցում յոթ օրվա ընթացքում։ Յուրաքանչյուր 8-րդ ամերիկացու մոտ (2007թ տվյալներով) առկա է քրոնիկ երիկամային հիվանդություն[3]։ Առաջնային երիկամաբջջային կարցինոման և մետաստատիկ ուռուցքները կարող են ախտահարել երիկամները։

Երիկամային անբավարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամային անբավարարությունը բնորոշվում է երիկամի ֆունկցիայի խանգարմամբ, երբ երիկամի ֆունկցիան կազմում է 15% և պակաս, նորմալ երիկամի համեմատությամբ[1]։ Այն լինում է երկու տեսակ՝ երիկամի սուր վնասում (որը ունենում է սուր ընթացք) և երիկամի քրոնիկ հիվանդություն (առաջացման համար տևական ժամանակ է հարկավոր)[4]։ Ախտանշանները կարող են ներառել ոտքերի այտուց, հոգնածություն, սրտխառնոց, ախորժակի կորուստ և գիտակցության մթագնում[1]։ Երիկամի սուր վնասման բարդությունները ներառում են ուրեմիան, հիպերկալեմիան և ծավալային գերբեռնվածությունը[5]։ Քրոնիկ երիկամային հիվանդության բարդությունները ներառում են սրտային հիվանդությունները, զարկերակային գերճնշումը և անեմիան[6][7]։

Պրեռենալ երիկամային անբավարարության պատճառը եռրիկամի ֆունկցիոնալ նեֆրոնների արյունամատակարարման իջեցումն է, օրինակ՝ երիկամային զարկերակի ստենոզ։ Ռենալ երիկամային անբավարարության պատճառը երիկամի կլասիկ հիվանդություններն են, օրինակ՝ դեղորայքային տոկսիկություն, նեֆրիտ։ Պոստռենալ երիկամային անբավարարության պատճառը երիկամից հետո առաջացած օբստրուկցիան է, օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն, միզապարկի պրոստատիկ հատվածի նեղացումը։ Երիկամային անբավարարության բուժման մեջ մտնում են դեղորայքային բուժումը, ապրելակերպի փոփոխությունը, դիալիզը։

Ոչ երիկամային ծագման միզուղիների հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքային և/կամ տրավմատիկ փոփոխությունները միզուղիներում կարող են բերել արյունահոսության, ֆունկցիոնալ բլոկադայի և բորբոքման։ Կոլոնիզացիան բակտերիաներով, պրտեոզոոներով կամ սնկերով կարող է առաջացնել ինֆեկցիա։ Բջիջների չկարգավորված աջը կարող է հանգեցնել նեոպլազիայի։ «Ուրոպաթիա» տերմինը վերաբերու է միզուղիների հիվանդություններին, մինչդեռ «նեֆրոպաթիա» տերմինը վերաբերում է երիկամի հիվանդություններին։ Օրինակ՝

  • Միզուղիների ինֆեկցիաները (ՄԻ) ինֆեկցիաներ են, որոնք ախտահարում են միզուղիները[8]։ Երբ այն ախտահորում է ստորին միզուղիները, օրինակ՝ միզապարկ, անվանում են ցիստիտ, իսկ երբ ախտահարում են վերին միզուղիները՝ պիելոնեֆրիտ[9]։ Ստորին միզուղիների ինֆեկցիաների ախտանշանները ներառում են միզարձակման ժամանակ ցավը, հաճախակի միզարձակությունը, միզելու ցանկության առկայությունը անկախ միզապարկի դատարկ լինելուց[8]։ Երիկամների ինֆեկցիայի ժամանակ ախտանշանները ներառում են տենդը և գոտկային շրջանի ցավը, հաճախ ստորին միզուղիների ինֆեկցիաների ախտանշանների հետ զուգակցված[9]։ Հազվադեպ մեզը կարող է լինել արյունային[10]։ Շատ տարեցների և շատ երիտասարդների մոտ ախտանշանները կարող են լինել անորոշ կամ ոչ սպեցիֆիկ[8][11]։
  • Ինտերստիցիալ ցիստիտ (ԻՑ), որը նաև հայտնի է որպես միզապարկի ցավային համախտանիշ (ՄՑՀ), քրոնիկական ցավի տեսակ է, որն ախտահարում է միզապարկը[12]։ Ախտանշանները ներառում են անմիջապես միզելու անհրաժեշտության զգացում, հաճախակի միզելու անհրաժեշտություն և ցավ սեռական հարաբերության ժամանակ[12]։ ԻՑ/ՄՑՀ ասոցացվում է դեպրեսիայի և կյանքի որակի անկման հետ[13]։ Տուժածներից շատերն ունեն նաև գրգռված աղիքի համախտանիշ և ֆիբրոմիալգիա[12]։
  • Անմիզապահությունը, որը նաև հայտնի է որպես ակամա միզարձակում, մեզի ցանկացած անվերահսկելի արտահոսքն է։ Դա տարածված և անհանգստացնող խնդիր է, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա[14]։ Այն սահմանվել է որպես տարեցների առողջության պահպանման կարևոր խնդիր[15]։ Էնուրեզ տերմինը հաճախ օգտագործվում է նշելու համար անմիզապահությունը երեխաների մոտ, ինչպիսին է գիշերային էնուրեզը (գիշերային անմիզապահություն)[16]։
  • Շագանակագեղձի բարորակ գերաճ (ՇԲԳ), որը նաև կոչվում է շագանակագեղձի մեծացում, շագանակագեղձի չափի ոչ քաղցկեղային մեծացումն է[17]։ Ախտանշանները կարող են ներառել հաճախակի միզարձակություն, դժվարամիզություն, մեզի շիթի թուլություն, միզակապություն կամ անմիզապահություն[17]։ Բարդությունները կարող են ներառել միզուղիների ինֆեկցիաներ, միզապարկի քարեր և երիկամների քրոնիկ խնդիրներ[18]։
  • Պրոստատիտը շագանակագեղձի բորբոքումն է։ Վիճակը դասակարգվում է սուր, քրոնիկ, ասիմպտոմատիկ բորբոքային պրոստատիտի և քրոնիկական կոնքային ցավի համախտանիշի։ Այն կարող է առաջանալ որպես վարակի նկատմամբ համապատասխան ֆիզիոլոգիական արձագանք կամ կարող է առաջանալ վարակի բացակայության դեպքում[19]։ Միացյալ Նահանգներում պրոստատիտը ախտորոշվում է ուրոլոգի բոլոր այցելությունների 8 տոկոսի և առաջնային օղակի բժիշկների բոլոր այցելությունների 1 տոկոսի դեպքում[20]։
  • Միզակապությունը միզապարկն ամբողջությամբ դատարկելու անկարողությունն է[21]։ Սկիզբը կարող է լինել սուր կամ աստիճանական[21]։ Սուր առաջացման դեպքում ախտանիշները ներառում են միզելու անկարողություն և որովայնի ստորին հատվածի ցավ[21]։ Աստիճանաբար ի հայտ գալու դեպքում ախտանշանները կարող են ներառել անմիզապահություն, որովայնի ստորին մասում թույլ ցավ և թույլ մեզի հոսք[21]։ Երկարատև խնդիրներ ունեցողները միզուղիների ինֆեկցիայիվտանգի տակ են[21]։ Պատճառները ներառում են միզուկի խցանումը, նյարդային խնդիրները, որոշ դեղամիջոցներ և միզապարկի թույլ մկանները[21]։ Խցանումը կարող է առաջանալ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲԳ), միզուկի նեղացումների, միզապարկի քարերի, ցիստոցելեի, փորկապության կամ ուռուցքների պատճառով[21]։ Նյարդային խնդիրներ կարող են առաջանալ շաքարային դիաբետի, վնասվածքի, ողնուղեղի հետ կապված խնդիրների, ինսուլտի կամ ծանր մետաղների թունավորման հետևանքով[21]։ Դեղորայք, որոնք կարող են խնդիրներ առաջացնել, ներառում են հակախոլիներգիկները, հակահիստամինները, տրիցիկլիկ հակադեպրեսանտները, դեկոնգեստանտները, ցիկլոբենզապրինը, դիազեպամը, ՈՍՀԲԴ-ները, ամֆետամինները և օփիոիդները[21]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է միզելուց հետո միզապարկի մեջ մեզի քանակի չափման վրա[21]։ Բուժումը սովորաբար իրականացվում է կաթետերով՝ միզուկով կամ որովայնի ստորին հատվածով[22]։
  • Անցումաբջջային քաղցկեղը կամ միզապարկի քաղցկեղը քաղցկեղի մի քանի տեսակներից մեկն է, որն առաջանում է միզապարկի հյուսվածքներից[23]։ Դա հիվանդություն է, որի դեպքում բջիջները աննորմալ աճում են և կարող են տարածվել մարմնի այլ մասեր[24][25]։ Ախտանիշները ներառում են արյուն մեզի մեջ, ցավ միզելու ժամանակ և գոտկային շրջանի ցավ[23]։
  • Երիկամաբջջային քաղցկեղը երիկամների քաղցկեղ է, որն առաջանում է մոտակա ոլորուն խողովակի լորձաթաղանթից՝ երիկամի շատ փոքր խողովակների մի մասից, որը տեղափոխում է առաջնային մեզը։ Երիկամաբջջային քաղցկեղը մեծահասակների մոտ երիկամների քաղցկեղի ամենատարածված տեսակն է, որը պատասխանատու է դեպքերի մոտավորապես 90-95%-ի համար[26]։
  • Շագանակագեղձի քաղցկեղը շագանակագեղձի քաղցկեղի զարգացումն է, որը տղամարդկանց վերարտադրողական համակարգի գեղձն է[27]։ Շագանակագեղձի քաղցկեղի մեծ մասը դանդաղ է աճում. սակայն, ոմանք համեմատաբար արագ են աճում[28][29]։ Քաղցկեղի բջիջները կարող են տարածվել շագանակագեղձից դեպի մարմնի այլ տարածքներ, մասնավորապես՝ ոսկորներ և ավշային հանգույցներ[30]։ Այն սկզբում կարող է ոչ մի ախտանիշ չառաջացնել[28]։ Հետագա փուլերում դա կարող է հանգեցնել դժվարամիզության, մեզի մեջ արյան առկայություն, կոնքի, մեջքի կամ միզելու ժամանակ ցավի[31]։ Հիվանդությունը, որը հայտնի է որպես շագանակագեղձի հիպերպլազիա, կարող է առաջացնել նմանատիպ ախտանիշնե[28] ր։ Այլ ուշ ախտանշանները կարող են ներառել հոգնածության զգացումը՝ արյան կարմիր բջիջների ցածր մակարդակի պատճառով[28]։
  • Միզուղիների խցանումը ուրոլոգիական հիվանդություն է, որի էությունը կայանում է մեզի ազատ անցման նվազեցումից մեկ կամ երկու միզածորանների և/կամ միզուկի միջով։ Սա է միզակապության պատճառը։ Միզուղիների ամբողջական խցանումը պահանջում է անհապաղ բուժում՝ երիկամները պահպանելու համար[32]։ Ինֆեկցիայի ցանկացած նշան, ինչպիսիք են ջերմությունը և դողը, միզուղիների խցանման հետ զուգահեռ հանդիսանում են ուրոլոգիական արտակարգ իրավիճակ է[32]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արյան կենսաքիմիական հետազոտությունները որոշում են արյան շիճուկում երիկամային ֆունկցիայի բնորոշ մարկերների քանակը, օրինակ՝ շիճուկի միզանյութը, շիճուկի միզաթթուն և շիճուկի կրեատինինը[33]։ Կենսաքիմիան կարող է օգտագործվել նաև շիճուկի էլեկտրոլիտները որոշելու համար[33]։ Հատուկ կենսաքիմիական հետազոտությունները (զարկերակային արյան գազեր) կարող են որոշել արյան մեջ լուծված գազերի քանակը՝ ցույց տալով pH-ի անհավասարակշռությունը սուր է թե՞ քրոնիկ[34]։
  • Մեզի հետազոտությունը թեստ է, որն ուսումնասիրում է մեզը այնպիսի աննորմալ նյութերի համար, ինչպիսիք են սպիտակուցը կամ ինֆեկցիայի նշանները[35]։ Վարդի ամբողջական հետազոտությունը ներառում է կենսաքիմիական ակտիվ թեստային շերտի թաթախում մեզի նմուշի մեջ՝ որոշելու մեզի մեջ հիմնական քիմիական նյութերի մակարդակը[36]։ Մեզի հետազոտությունը կարող է ներառել նաև MC&S մանրադիտակ, մանրէաբանական կուլտուրա և զգայունություն անտիբիոտիկների հանդեպ։
  • Ուրոդինամիկ հետազոտությունները գնահատում են մեզի կուտակումը միզապարկում և մեզի հոսքը միզապարկից միզուկով[37]։ Այն կարող է իրականացվել անմիզապահության կամ միզուղիների վրա ազդող նյարդաբանական խնդիրների դեպքում։ Այնուամենայնիվ, Ամերիկյան ուրոգինեկոլոգիական ընկերությունը խորհուրդ չի տալիս ներառել ուրոդինամիկան հետազոտությունները չբարդացած գերակտիվ միզապարկի սկզբնական ախտորոշման ժամանակ[38]։
  • Ուլտրաձայնային հետազոտությունը սովորաբար օգտագործվում է ուրոլոգիայում։ Կոնքի սոնոգրաֆիայում պատկերվում են կոնքի շրջանի օրգանները։ Սա ներառում է արգանդը և ձվարանները կամ միզապարկը։ Տղամարդկանց երբեմն նշանակվում է կոնքի սոնոգրաֆիա՝ ստուգելու նրանց միզապարկի, շագանակագեղձի կամ ամորձիների վիճակը (օրինակ՝ էպիդիդիմիտը ամորձիների ոլորումից տարբերելու համար)։ Երիտասարդ տղամարդկանց մոտ այն օգտագործվում է ավելի բարորակ նորագոյացությունները (վարիկոցելե կամ հիդրոցելե) տարբերելու ամորձիների քաղցկեղից, որը հեշտ բուժելի է և անհրաժեշտ է բուժման՝ առողջությունն ու պտղաբերությունը պահպանելու համար։ Գոյություն ունի կոնքի սոնոգրաֆիա կատարելու երկու եղանակ՝ արտաքին կամ ներքին։ Ներքին եղանակը կատարվում է կամ տրանսվագինալ (կանանց մոտ) կամ տրանսռեկտալ (տղամարդկանց մոտ)։ Կոնքի հատակի սոնոգրաֆիկ պատկերումը կարող է տալ կարևոր ախտորոշիչ տեղեկատվություն անոմալ գոյացությունների ճշգրիտ փոխհարաբերությունը կոնքի այլ օրգանների հետ և օգնում է բուժել հիվանդներին՝ կապված կոնքի պրոլապսի, կրկնակի անմիզապահության և դեֆեկացիայի խնդիրների ժամանակ։ Այն ավելի բարձր հաճախականությամբ օգտագործվում է ախտորոշելու, բուժելու (ջարդելու) երիկամների քարերի կամ երիկամների բյուրեղների (նեֆրոլիթիազ) բուժման համար[39]։

Ճառագայթային հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՄՄ նշանակում է երիկամներ, միզածորաններ և միզապարկ։ Պրոեկցիան մինչև դիֆրագմա պարտադիր չէ։ Պրոեկցիան ներառում է միզուղիների ամբողջ համակարգը՝ ցայլային համաճոնից մինչև երիկամների վերին հատվածները։ Որովայնի առաջահետին (ԱՀ) պրոեկցիան ներառում է դիֆրագմայի երկու կեսերը[40][41]։ Չնայած իր անունին, ԵՄՄ-ը սովորաբար չի օգտագործվում երիկամների, միզածորանի կամ միզապարկի պաթոլոգիան հետազոտելու համար, քանի որ այդ կառուցվածքները դժվար է գնահատել (օրինակ՝ երիկամները կարող են տեսանելի չլինել աղիքի գազերի պատճառով)։ Գնահատելու համար։ Այս կառույցները ռենտգենոգրաֆիկ պատկերելու նպատակով օգտագործվում է մի մեթոդ, որը կոչվում է ներերակային պիելոգրաֆիա, և այսօր շատ հաստատություններում ՀՇ ուրոգրաֆիան հիմնական մեթոդ է[42]։
  • Ներերակային պիելոգրաֆիա, որը նաև կոչվում է ներերակային ուրոգրաֆիա (ՆԵՈւ), ճառագայթային հետազոտություն է, որն օգտագործվում է միզային համակարգի, ներառյալ երիկամների, միզածորանների և միզապարկի անոմալիաները պատկերացնելու համար։ Ի տարբերություն երիկամների, միզածորանների և միզապարկի ռենտգեն հետազոտությանը, որը պարզ (այսինքն՝ ոչ կոնտրաստային) ռադիոգրաֆիա է, ՆԵՊ-ն օգտագործում է կոնտրաստ՝ միզուղիները վիզուալիզացնելու համար[43]։
  • ՀՇ ուրոգրաֆիան (ՀՇՈւ) սովորաբար օգտագործվում է հեմատուրիայի գնահատման համար և հատուկ հարմարեցված է երիկամների հավաքող համակարգը, միզածորանները և միզապարկը պատկերելու համար, բացի երիկամային պարենխիմայից։ Նախնական պատկերը ներառում է ոչ կոնտրաստային փուլ՝ երիկամային քարերը որպես հեմատուրիայի աղբյուր հայտնաբերելու համար։ Նկատի ունեցեք, որ երկակի էներգիայի ՀՇ-ն, ի վերջո, կարող է թույլ տալ, որ ոչ կոնտրաստային փուլը վերանա։ ՀՇՈւ-ի կոնտրաստի բարձրացման տեխնիկան տարբերվում է հաստատությունից հաստատություն։ Ընդհանուր տեխնիկան կրկնակի բոլյուսային միաֆազ պատկերավորման ալգորիթմն է։ Այս տեխնիկան հիբրիդային կոնտրաստային ներարկման ռազմավարություն է, որը հանգեցնում է երիկամային պարենխիմայի և հավաքող համակարգի, միզածորանների և միզապարկի անթափանցիկացմանը։ Սկզբում կիրառվում է փոքր կոնտրաստային բոլյուս, որին հաջորդում է 10 րոպե անց ավելի մեծ բոլյուս, որը պատկերվում է կորտիկոմեդուլյար փուլում։ Արտազատման փուլի պատկերացումը թույլ է տալիս ոչ միայն գնահատել միզածորանի լուսանցքը, այլ նաև պերիուրեթրալ անոմալիաները, ներառյալ արտաքին գոյացությունները և լիմֆադենոպաթիան[փա՞ստ]:
  • ՄՌՏշագանակագեղձի քաղցկեղի նախավիրահատական փուլի նախընտրելի հետազոտությունն է[44]։
  • Միզարձակման ցիստոգրաֆիան ֆունկցիոնալ հետազոտություն է, որտեղ կոնտրաստային «ներկը» ներարկվում է կաթետերի միջոցով միզապարկ։ Ռենտգենյան ճառագայթների ներքո ռենտգենաբանը խնդրում է հիվանդին դատարկել միզապարկը (սովորաբար փոքր երեխաներին) և ռենտգեն մոնիտորի վրա դիտելու է մարմնից դուրս եկող կոնտրաստը։ Սա հետազոտում է երեխայի միզապարկը և ստորին միզուղիները։ Սովորաբար փնտրում են միզապարկ-միզածորանային հետհոսք, որը ներառում է մեզի հետադարձ հոսք դեպի երիկամներ[45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Kidney Failure»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ 2017-10-01։ Վերցված է 2019-06-17 
  2. Baba T, Murabayashi S, Tomiyama T, Takebe K (1990)։ «Uncontrolled hypertension is associated with a rapid progression of nephropathy in type 2 diabetic patients with proteinuria and preserved renal function»։ The Tohoku Journal of Experimental Medicine 161 (4): 311–8։ PMID 2256104։ doi:10.1620/tjem.161.311 
  3. Coresh Josef, Selvin Elizabeth, Stevens Lesley A., Manzi Jane, Kusek John W., Eggers Paul, Van Lente Frederick, Levey Andrew S. (2007-11-07)։ «Prevalence of chronic kidney disease in the United States»։ JAMA 298 (17): 2038–2047։ ISSN 1538-3598։ PMID 17986697։ doi:10.1001/jama.298.17.2038 
  4. «What is renal failure?»։ Johns Hopkins Medicine (անգլերեն)։ Վերցված է 18 December 2017 
  5. Blakeley Sara (2010)։ Renal Failure and Replacement Therapies (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 19։ ISBN 9781846289378 
  6. Liao Min-Tser, Sung Chih-Chien, Hung Kuo-Chin, Wu Chia-Chao, Lo Lan, Lu Kuo-Cheng (2012)։ «Insulin Resistance in Patients with Chronic Kidney Disease»։ Journal of Biomedicine and Biotechnology 2012: 1–5։ PMC 3420350։ PMID 22919275։ doi:10.1155/2012/691369 
  7. «Kidney Failure»։ MedlinePlus (անգլերեն)։ Վերցված է 11 November 2017 
  8. 8,0 8,1 8,2 «Urinary Tract Infection»։ CDC։ April 17, 2015։ Արխիվացված է օրիգինալից 22 February 2016-ին։ Վերցված է 9 February 2016 
  9. 9,0 9,1 Lane DR, Takhar, SS (August 2011)։ «Diagnosis and management of urinary tract infection and pyelonephritis.»։ Emergency Medicine Clinics of North America 29 (3): 539–52։ PMID 21782073։ doi:10.1016/j.emc.2011.04.001 
  10. «Urinary tract infections in women.»։ European Journal of Obstetrics, Gynecology, and Reproductive Biology 156 (2): 131–6։ June 2011։ PMID 21349630։ doi:10.1016/j.ejogrb.2011.01.028 
  11. Woodford HJ, George, J (February 2011)։ «Diagnosis and management of urinary infections in older people»։ Clinical Medicine 11 (1): 80–3։ PMC 5873814 ։ PMID 21404794։ doi:10.7861/clinmedicine.11-1-80 
  12. 12,0 12,1 12,2 «Interstitial cystitis/bladder pain syndrome fact sheet»։ OWH։ 16 July 2012։ Արխիվացված է օրիգինալից 5 October 2016-ին։ Վերցված է 6 October 2016 
  13. Hanno PM, Erickson D, Moldwin R, Faraday MM, American Urological Association (May 2015)։ «Diagnosis and treatment of interstitial cystitis/bladder pain syndrome: AUA guideline amendment.»։ The Journal of Urology 193 (5): 1545–53։ PMID 25623737։ doi:10.1016/j.juro.2015.01.086։ Արխիվացված է օրիգինալից 20 April 2014-ին 
  14. Ackley Betty (2010)։ Nursing diagnosis handbook : an evidence-based guide to planning care (9th ed.)։ Maryland Heights, Mo: Mosby։ ISBN 9780323071505 
  15. Venes Donald (2013)։ Taber's cyclopedic medical dictionary։ Philadelphia: F.A. Davis։ ISBN 9780803629776 
  16. «Enuresis»։ medicaldictionaryweb.com 
  17. 17,0 17,1 «Prostate Enlargement (Benign Prostatic Hyperplasia)»։ NIDDK։ September 2014։ Արխիվացված է օրիգինալից 4 October 2017-ին։ Վերցված է 19 October 2017 
  18. Kim EH, Larson JA, Andriole GL (2016)։ «Management of Benign Prostatic Hyperplasia»։ Annual Review of Medicine (Review) 67: 137–51։ PMID 26331999։ doi:10.1146/annurev-med-063014-123902 
  19. Kirby Roger, Carson Culley C. (January–February 2015)։ «Editor's Comment on Diagnosis and treatment of chronic prostatitis/chronic pelvic pain syndrome»։ Trends in Urology and Men's Health 6 (1): 17։ doi:10.1002/tre.434 
  20. «How common is prostatitis? A national survey of physician visits»։ J. Urol. 159 (4): 1224–8։ 1998։ PMID 9507840։ doi:10.1016/S0022-5347(01)63564-X 
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 21,7 21,8 21,9 «Urinary Retention»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ Aug 2014։ Արխիվացված է օրիգինալից 4 October 2017-ին։ Վերցված է 24 October 2017 
  22. Sliwinski A, D'Arcy FT, Sultana R, Lawrentschuk N (April 2016)։ «Acute urinary retention and the difficult catheterization: current emergency management»։ European Journal of Emergency Medicine 23 (2): 80–8։ PMID 26479738։ doi:10.1097/MEJ.0000000000000334 
  23. 23,0 23,1 «Bladder Cancer Treatment»։ National Cancer Institute (անգլերեն)։ 1980-01-01։ Արխիվացված է օրիգինալից 14 July 2017-ին։ Վերցված է 18 July 2017 
  24. «Cancer Fact sheet N°297»։ World Health Organization։ February 2014։ Արխիվացված է օրիգինալից 29 December 2010-ին։ Վերցված է 10 June 2014 
  25. «Defining Cancer»։ National Cancer Institute։ 2007-09-17։ Արխիվացված է օրիգինալից 25 June 2014-ին։ Վերցված է 10 June 2014 
  26. Curti B, Jana BRP, Javeed M, Makhoul I, Sachdeva K, Hu W, Perry M, Talavera F (26 February 2014)։ Harris, JE, ed.։ «Renal Cell Carcinoma»։ Medscape Reference։ WebMD։ Արխիվացված է օրիգինալից 7 March 2014-ին։ Վերցված է 7 March 2014 
  27. «Prostate Cancer»։ National Cancer Institute։ January 1980։ Արխիվացված է օրիգինալից 12 October 2014-ին։ Վերցված է 12 October 2014 
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Prostate Cancer Treatment (PDQ) – Health Professional Version»։ National Cancer Institute։ 2014-04-11։ Արխիվացված է օրիգինալից 5 July 2014-ին։ Վերցված է 1 July 2014 
  29. «Chapter 5.11»։ World Cancer Report։ World Health Organization։ 2014։ ISBN 978-9283204299 
  30. Ruddon Raymond W. (2007)։ Cancer biology (4th ed.)։ Oxford: Oxford University Press։ էջ 223։ ISBN 978-0195175431։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-15-ին 
  31. «Prostate Cancer Treatment (PDQ) – Patient Version»։ National Cancer Institute։ 2014-04-08։ Արխիվացված է օրիգինալից 5 July 2014-ին։ Վերցված է 1 July 2014 
  32. 32,0 32,1 Chowdhury SH, Cozma AI, Chowdhury JH. Urinary Tract Obstruction. Essentials for the Canadian Medical Licensing Exam: Review and Prep for MCCQE Part I. 2nd edition. Wolters Kluwer. Hong Kong. 2017.
  33. 33,0 33,1 Gowda S, Desai PB, Kulkarni SS, Hull VV, Math AA, Vernekar SN (2010)։ «Markers of renal function tests.»։ N Am J Med Sci 2 (4): 170–3։ PMC 3354405։ PMID 22624135 
  34. Po Henry N., Senozan N. M. (2001)։ «The Henderson-Hasselbalch Equation: Its History and Limitations»։ Journal of Chemical Education (American Chemical Society (ACS)) 78 (11): 1499։ ISSN 0021-9584։ doi:10.1021/ed078p1499 
  35. Simerville Jeff A. (2005-03-15)։ «Urinalysis: A Comprehensive Review»։ American Family Physician 71 (6): 1153–1162։ ISSN 0002-838X։ PMID 15791892։ Վերցված է 2019-06-17 
  36. Yetisen Ali Kemal, Akram Muhammad Safwan, Lowe Christopher R. (2013-05-21)։ «Paper-based microfluidic point-of-care diagnostic devices»։ Lab on a Chip 13 (12): 2210–2251։ ISSN 1473-0189։ PMID 23652632։ doi:10.1039/C3LC50169H 
  37. Rosier Peter (2019-05-09)։ «Contemporary diagnosis of lower urinary tract dysfunction.»։ F1000Research (F1000 ( Faculty of 1000 Ltd)) 8: 644։ ISSN 2046-1402։ PMC 6509958 ։ PMID 31119030 ։ doi:10.12688/f1000research.16120.1 
  38. American Urogynecologic Society (May 5, 2015), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (American Urogynecologic Society), http://www.choosingwisely.org/societies/american-urogynecologic-society/, վերցված է June 1, 2015 , which cites: *Gormley EA, Lightner DJ, Faraday M, Vasavada SP (May 2015)։ «Diagnosis and Treatment of Overactive Bladder (Non-Neurogenic) in Adults: AUA/SUFU Guideline Amendment.»։ The Journal of Urology 193 (5): 1572–80։ PMID 25623739։ doi:10.1016/j.juro.2015.01.087 
  39. Piloni Vittorio Luigi, Spazzafumo Liana (June 2007)։ «Sonography of the female pelvic floor:clinical indications and techniques»։ Pelviperineology 26 (2): 59–65 
  40. Frank Eugene D., Long Bruce W., Smith Barbara J. (2012)։ Merrill's Atlas of Radiographic Positioning & Procedures (12 ed.)։ St. Louis, MO: Mosby Inc.։ ISBN 978-0-323-07334-9 
  41. Bontrager Kenneth L., Lampignano John P. (2005)։ Textbook of Radiographic Positioning and Related Anatomy (6 ed.)։ St. Louis, MO: Mosby, Inc.։ ISBN 978-0-323-02507-2 
  42. Paul Schmitz, MD, et al. Medscape. Kidneys, ureters, and bladder imaging: plain films of the abdomen. Updated 27 Aug 2015.
  43. «Intravenous pyelogram»։ Mayo Clinic։ 2018-05-09։ Վերցված է 2019-06-17 
  44. Recommendations for Cross-Sectional Imaging in Cancer Management: Computed Tomography – CT Magnetic Resonance Imaging – MRI Positron Emission Tomography – PET-CT։ Royal College of Radiologists։ 2008։ ISBN 978-1-905034-13-0 
  45. Frimberger Dominic, Bauer Stuart B., Cain Mark P., Greenfield Saul P., Kirsch Andrew J., Ramji Faridali, Mercado-Deane Maria-Gisela, Cooper Christoper S. (2016-12-01)։ «Establishing a standard protocol for the voiding cystourethrography»։ Journal of Pediatric Urology 12 (6): 362–366։ ISSN 1477-5131։ PMID 27939178։ doi:10.1016/j.jpurol.2016.11.001 
Դասակարգում