Ուրշուլա Կելան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրշուլա Կելան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 10, 1960(1960-10-10)[1] (63 տարեկան)
Ծննդավայր՝Օտվոցկ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան

Ուրշուլա Կելան-Լիպեց (լեհերեն՝ Urszula Kielan–Lipiec, հոկտեմբերի 10, 1960(1960-10-10)[1], Օտվոցկ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ նախկին մարզուհի, թեթևաթլետուհի, բարձրացատկորդուհի, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրշուլա Կելանը շուրջ երկու տասնամյակ (1974-1992) ներկայացրել է Gwardia Warszawa մարզական ակումբը։ Նրա կարիերան՝ որպես մարզուհու, գագաթնակետին է հասել 1970-ական թվականների վերջերին և 1980-ականների սկզբներին։ Այդ տարիներին նա հինգ անգամ նվաճել է Լեհաստանի չեմպիոնուհու տիտղոսը. երկու անգամ՝ բացօթյա, մարզադշտային առաջնություններում (1978, 1980), երեք անգամ էլ՝ ծածկի տակ՝ մարզադահլիճային պայմաններում (1978, 1979, 1981)։ Ընդ որում՝ ութ անգամ բարելավել է Լեհաստանի ռեկորդը բարձրացատկի բնագավառում (1978 թվականի 187 սանտիմետրից 1980 թվականին հասցնելով 195 սանտիմետրի)։

Շատերի համար էր անսպասելի Ուրշուլայի մեծ հաջողությունը 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայում, որտեղ նա գրավեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ՝ զիջելով միայն Իտալիայի ներկայացուցիչ Սառա Սիմեոնիին[2][3]։ Այդ կերպ նա կրկնեց լեհ բարձրացատկորդուհի Յարոսլավա Յուզվիակովսկայի՝ 1960 թվականին ձեռք բերած նվաճումը։

Ուրշուլա Կելանը հաջողությունների է հասել նաև Եվրոպայի մարզադահլիճային առաջնություններում, որտեղ երեք անգամ արժանացել է բրոնզե (1978, 1980 и 1981[4]) և մեկ անգամ էլ՝ արծաթե մեդալի (1979)։

Նա Լեհաստանի կրկնակի չեմպիոնուհի է (1978, 1980) և բազմակի մրցանակակիր։

Լեհաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանագրով Ուրշուլա Կելանը պարգևատրվել է Ոսկե խաչով։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Polski Komitet Olimpijski. «Արխիվացված պատճենը» (լեհերեն). www.olimpijski.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014-12-21-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  • Urszula Kielan Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com Արխիվացված 2011-04-06 Wayback Machine {{{2}}}
  • Sports-reference.com Արխիվացված 2011-04-06 Wayback Machine (անգլերեն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիիքպահեստ