Jump to content

Ուրհո Կեկկոնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրհո Կեկկոնեն
ֆիններեն՝ Urho Kaleva Kekkonen
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1900(1900-09-03)[1][2][3][…]
Ծննդավայր, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 31, 1986(1986-08-31)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունՀելսինկիի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, թեթևատլետ, փաստաբան, լրագրող, վազորդ և ոստիկան
ԱմուսինՍիլվի Կեկկոնեն
Ծնողներմայր՝ Emilia Kekkonen?
Զբաղեցրած պաշտոններՖինլանդիայի նախագահ, Ֆինլանդիայի վարչապետ, Ֆինլանդիայի ներգին գործերի նախարար, Ֆինլանդիայի արդարատության նախարար, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, Ֆինլանդիայի Խորհրդարանի նախագահ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆինլանդիայի վարչապետ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆինլանդիայի արդարատության նախարար և Ֆինլանդիայի ներգին գործերի նախարար
ԿուսակցությունՖիննական կենտրոն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՏանելի Կեկկոնեն և Մատտի Կեկկոնեն
Ստորագրություն
Изображение автографа
 Urho Kekkonen Վիքիպահեստում

Ուրհո Կալևա Կեկկոնեն (ֆիններեն՝ Urho Kaleva Kekkonen, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն) սեպտեմբերի 3, 1900(1900-09-03)[1][2][3][…], , Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 31, 1986(1986-08-31)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն քաղաքական գործիչ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր։

1936-1946 թվականներին զբաղեցրել է նախարարական պաշտոններ, 1946-1947 թվականներին եղել է պառլամենտի փոխնախագահ, 1948-1950 թվականներին՝ նախագահ, 1950-1956 թվականներին (ընդհատումով)՝ վարչապետ, 1956 թվականից մինչև 1982 թվականը (26 տարի) Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ։

Կենասգրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումը և քաղաքական կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին ավարտել է Կայաանի ճեմարանը, որից հետո անցել է պարտադիր ծառայության Հելսինկիում, ծառայել ավտոմոբիլային գումարտակում։ 1918 թվականի մայիսի 16-ին Հելսինկիում մասնակցել է հաղթողների ցուցահանդեսին։ Ծառայությունն ավարտել է սերժանտով։ Այնուհետև Կայաանում աշխատել է որպես լրագրող։ 1921 թվականին տեղափոխվել և ընդունվել է Հելսինկիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսման ընթացում ակտիվ կերպով մասնակցել է ուսանողական շարժումներին, միաժամանակ համագործակցելով գաղտնի ոստիկանության հետ, որտեղ, աշխատելով որպես մեքենավար, ծանոթացել է ապագա կնոջ հետ։ 1926 թվականին ավարտել է համալսարանը։

Եղել է կարելական ակադեմիկական հասարակության անդամ, որի նպատակն էր Արևելյան Կարելիայի և Ֆինլանդիայի հարաբերությունների միացումը։ 1933 թվականից մինչև 1956 թվականը եղել է Ագրարային միության կուսակցություններից մեկի առաջնորդ։ 1927 թվականից 1932 թվականներին եղել է գյուղապետարանների ասոցիացիայի իրավաբան, միաժամանակ Հելսինկիի պետական համալսարանի «Ylioppilaslehti» ուսանողական թերթի խմբագիր։ 1933 թվականից աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում։ 1936 թվականից եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ժողովի նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի ամռանը պատգամավորական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացավ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ձևավորվեց դրա ղեկավարը, որը Ֆագերխոլմն էր։ Դրանից հետո նախագահ ընտրվեց Կեկկոնենը։

1950 թվականի հունվարի նախագահական ընտրություններին Կեկկոնենը Ֆինլանդիայի նախագահի թեկնածություն դրեց, սակայն երրորդ տեղը գրավեց՝ ընտրող հանձնաժողովի կողմից ստանալով 62 ձայն, նշանակված նախագահ Յուհո Պաասիկիվին՝ 171 ձայն, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Մաունա Պեկկալան՝ 67 ձայն։

Կեկկոնենիչ ելույթը Կուուսամոյում (1955)

Նոր ընտրված նախագահ Պաասիկիվին, 1950 թվականի մարտի 17-ին Կեկկոնենին նշանակեց Վարչապետ։ Դառնալով վարչապետ, նա հնարավորություն ստացավ Ռուսաստանի հետ առևտրային կապեր հաստատելու։ Հունիսի 13-ին նա մեկնեց Մոսկվա, որտեղ էլ նրան դիմավորեց Իոսիֆ Ստալինը, և նույն երեկո ստորագրվեց 5 տարվա առևտրային համաձայնագիրը։

Ֆինլանդիայի նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականից Ֆինլանդիայի նախագահ (դժվարությամբ հաղթեց սոցիալ-դեմոկրատ Ֆագերհոլմին, 151 ձայն ընդդեմ 149-ի)։ Պաասիկիվիի հետ միասին ղեկավարում էին երկրի քաղաքական կյանքը՝ Խորհրդային Միության հետ հաստատելով տնտեսական, մշակութային և այլ հարաբերություններ, միաժամանակ պահպանելով արևմուտքի հետ լավ կապը։ Ֆինլանդիայի և Խորհրդային Միության միջև միջքաղաքական հարաբերությունները հայտնի էին ինչպես «Պաասիկիվի-Կեկկոնենի գիծ»։ Ըստ որոշ արևմտյան պատմաբանների, Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև քաղաքական բարեկամությունն այնպես էր, որ «սովետական քաղբյուրոն ձևական իրավունք ուներ Հելսինկիում վերջնական գրասենյակի նշանակմանը», իսկ «նրանք, ովքեր հակասովետական տրամադրվածություն ունեին, նրանց հայտնաբերում էին, և որ նրանց կարիերայի վերջը խաչն էր»։

1948 թվականին Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև կնքվեց բարեկամության և փոխօգնության պայմանագիրը։

Զբաղեցրած պաշտոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1936-1956՝ պառլամենտի անդամ Ագրարային միության կուսակցությունից։
  • 1936-1937՝ արդարադատության նախարար։
  • 1937-1939՝ ներքին գործերի նախարար։
  • 1940-1943՝ գաղթի գործերով հանձնաժողովի նախագահ, 1940 թվականին միակ պատգամավորն էր, որը քվեարկել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի դեմ։
  • 1943-1945՝ ֆինանսների նախարարության լիազորված անդամ։ 1944 թվականից եղել է «Խաղաղ ընդդիմության» երկկուսակցական առաջնորդներից մեկը։
  • 1944-1946՝ արդարադատության նախարար։
  • 1946-1947՝ փոխնախագահ։
  • 1952-1954՝ արտաքին գործերի նախարար։
  • 1954-1956՝ վարչապետ։
  • 1956-1982՝ նախագահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Find A Grave — 1996.
  5. Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 17. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 488. — ISBN 978-951-37-7005-1
  7. Helsingin Sanomat (фин.) / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 1973. — P. 17. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 Helsingin Sanomat (фин.) / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 1980. — P. 34. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  9. https://lege5.ro/Gratuit/g43tonrt/decretul-nr-637-1969-privind-conferirea-ordinului-steaua-republicii-socialiste-romania-clasa-i-excelentei-sale-dr-urho-kekkonen-presedintele-republicii-finlanda
  10. Bergroth T. C. Vapaudenristin ritarikunta: Isänmaan puolesta (фин.) — 2 — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2014. — P. 320. — ISBN 978-951-0-40498-0
  11. https://sok.riksarkivet.se/bildvisning/E0000847_00006#?c=&m=&s=&cv=5&xywh=-118%2C2007%2C3657%2C1930 — P. 4.
  12. https://books.google.com/books?id=glw-AQAAIAAJ — P. 464.
  13. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 493. — ISBN 978-951-37-7005-1
  14. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 275. — ISBN 978-951-37-7005-1
  15. https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=kekkonen&type=&aarstall=
  16. https://www.forseti.is/f%C3%A1lkaor%C3%B0an/orduhafaskra#
  17. https://www.prazskyhradarchiv.cz/file/edee/vyznamenani/cs_rbl.pdf — P. 89.
  18. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 490. — ISBN 978-951-37-7005-1
  19. Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 21. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  20. Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 19. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  21. Matikkala A. Kunnian ruletti: korkeimmat ulkomaalaisille 1941-1944 annetut suomalaiset kunniamerkit (фин.)Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura, 2017. — P. 364. — ISBN 978-952-222-847-5
  22. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 221. — ISBN 978-951-37-7005-1
  23. https://ritarikunnat.fi/ritarikunnat/palkitut/suomen-olympialaisen-kunniamerkeilla-palkitut-finlands-olympiska-utmarkelsetecken-belonade/?
  24. https://sok.riksarkivet.se/bildvisning/E0000847_00196#?c=&m=&s=&cv=195&xywh=2745%2C-84%2C3431%2C1880 — P. 287.
  25. http://yksa.fi/100208/151189202401100
  26. Tetri J. E. Kunniamerkkikirja (фин.)Helsinki: Ajatus Kirjat, 2003. — P. 68. — ISBN 951-9440-23-2
  27. https://www.finna.fi/Record/museovirasto.BC68BE8322B43503AE6130282825FF42
  28. https://www.facebook.com/suursavon.museo/posts/pfbid08aG2JfwYNvqiRaDVYb8x1f4rrV2J1QymJZKVCAUZWBj1VFX3tKnAeVV1PbXP7Jzxl
  29. http://web.jr56jajr60.fi/publichtml/wp-content/uploads/2018/Audio/JR_19860416.pdf
  30. Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1962. — P. 5. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  31. Suomen reserviupseeriliiton kultainen ansiomerkki 13.8.1970 - Urho Kekkosen Arkisto
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 357
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրհո Կեկկոնեն» հոդվածին։