Ուրիշի կինն ու ամուսինը մահճակալի տակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուրիշի կինն ու ամուսինը մահճակալի տակ
Чужая жена и муж под кроватью
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակություն1848
Commons-logo.svg Another Man's Wife and a Husband under the Bed

Ուրիշի կինն ու ամուսինը մահճակալի տակ, Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուրիշի կինն ու ամուսինը մահճակալի տակ» պատմվածքը ծագել է երկու ինքնուրույն ստեղծագործություններից՝« Ուրիշի կինը» և «Խանդոտ ամուսինը» (Հրատարակվել են 1848 թվականին, «Հայրենական գրառումներ» ամսագրում)[1]։ 1859 թվականին նախապատրաստելով երկհատորյա երկերի ժողովածուն, հեղինակը երկու պատմվածքները միավորեց մեկի մեջ՝ «Ուրիշի կինն ու ամուսինը մահճակալի տակ»։ Պատմվածքի առաջին մասում աննշան փոփոխվել են առարկություններ, իսկ երկրորդ մասը նկատելիորեն փոխվել է։ Իր պատմվածքի մեջ Դոստոևսկին մտցրեց զավեշտախաղ ժանրի մի քանի օրինակներ, մասնավորապես երկխոսությունների կառուցման և հագեցած բառախաղերի մեջ։ Պատմվածքի վերնագիրը հիշեցնում է 1830-1840-ական թվականներին հայտնի զավեշտախաղերը (օրինակ Ֆ. Ա. Կոնի «Ամուսինը բուխարու մեջ, իսկ կինը հյուր» (1834 թվական))։ Այսպիսի ոճաձև Դոստոևսկին օգտագործել է նաև հետագայում (օրինակ, «Քեռու երազը»)։ Հետագայում Դոստոևսկին տվեց խաբված ամուսնու թեմայի այլ, խորը հոգեբանական քննարկում «Հավերժ ամուսին» պատմվածքում» (1870 թվական)։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը բազմիցս վերամշակվել է բեմադրությունների համար, օրինակ՝

  • 1900 թվական, Վ. Ստրոմիլով «Խանդոտ ամուսինը»[2]
  • 1912 թվական Ս. Անտիմոնով «Ուրիշի կինն ու ամուսինը մահճակալի տակ»
  • 1918 թվական Բրունո Ֆրանք («Bibikoff»)

Պատմվածքը Էկրանարկվել է 1984 թվականին ռեժիսոր Վիտալի Մելնիկովի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]