Ուրիել հրեշտակապետ
Ուրիել հրեշտակապետ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հրեշտակապետեր, Angel of the Presence?, angels in Christianity? և հրեշտակներ հուդայականությունում |
![]() |
Ուրիել հրեշտակապետ (եբրայերեն՝ אוּרִיאֵל, «Աստծո կրակ»․ «իմ կրակ (Ուրի אוּרִי) + Աստված(Ել אֵל)»[1]), գերագույն հրեշտակներից մեկը (հրեշտակապետեր), որը հայտնվել է հրեական կաբալայում, հրեական աղոթքներում, ինչպես նաև քրիստոնեական ավանդույթում:
Նա չորս գլխավոր հրեշտակապետերից մեկն էր (Միքայել, Գաբրիել, Ռափայել և Ուրիել), որոնք ղեկավարել են երկրային աշխարհի չորս կողմերը[2], և որոնք հաճախ խմբավորվել են միասին։ Ուրիելը սովորաբար (բայց ոչ միշտ) նշվել է վերջինը, չնայած այս քառյակում նրա անունը հաճախ փոխարինվել է մեկ այլ հրեշտակապետի անունով՝ այդպիսով ցույց տալով նրա բնույթի բազմազանությունը:
Ուշ միջնադարյան միստիցիզմում Ուրիել անունը սխալմամբ կապվել է «լույս» բառի հետ (եբրայերեն՝ אוֹר) «կրակ» բառի փոխարեն (եբրայերեն՝ אוּרִ), որոնք մասամբ մոլորության մեջ են գցվել այն ավանդույթով, որ Ուրիելը հրահանգել է (լուսավորել) Եզրասին[1]։
Կերպար հրեական ավանդույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրիելը եղել է չորս հրեշտակներից (եբրայերեն՝ מלאך) մեկը, որոնք նշվել են «Շմա» աղոթքի (աղոթքներ, որոնք ասվել են գիշերը քնելուց առաջ) ընթերցման մեջ, որպես մարդու հովանավոր և պահապան:
![]() |
... Իսրայելի Տեր Աստծո անունով: - Իմ աջ կողմում Միքայելն է, իմ ձախ կողմում՝ Գաբրիելը, առջևում՝ Ուրիելը, հետևում՝ Ռափայելը և գլխավերևում՝ Սուրբ Հոգին․․․
|
![]() |
Այս կարգով այս հրեշտակները հայտնվել են նաև «Պիրկ դե ռաբբի Էլիեզեր»-ում (գլուխ 4) որպես նրանք, որոնք աղոթել են Սրբին, որ օրհնեալ լինի նա։
Կաբալայի հիմնական գրքի՝ «Հա-Զոհար»-ի համաձայն՝ Ուրիել հրեշտակը եղել է իմաստուն և ունեցել է առյուծի տեսք։ Նա շարժել է աստղերն ու համաստեղությունները, որոնք լուսավորել են նրան։
Հրեական ավանդույթի համաձայն՝ Ուրիելը գլխավոր չորս հրեշտակներից մեկն էր՝ Միքայելը, Գաբրիելը, Ուրիելը և Ռափայելը, որոնք կանգնած են եղել փառքի գահի առջև և որոնց դերը եղել է երկրի չորս կողմերը հետևելն ու պահպանելը:
Ագգադան Գաբրիելին, Միքայելին, Ռափայելին և Ուրիելին համարել է հրեշտակապետեր և նրանց անվանել է ծառայության հրեշտակներ (եբրայերեն՝ מלאכי השרת)[3]։
Հիշատակումը Աստվածաշնչում և ապոկրիֆում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածաշնչի կանոնական տեքստերում նշված չէ։
Ոչ կանոնական Եզրասի երրորդ գրքում Ուրիելը եղել է Աստծուց Եզրաս ուղարկված հրեշտակ՝ նրան հրահանգելու և Աստծո գաղտնի ուղիները բացատրելու համար[4]։ Հիշատակվել է նաև Ենոքի ապոկրիֆային գրքում, որտեղ նա նկարագրվել է որպես «Սուրբ հրեշտակներից մեկը՝ ամպրոպի և տատանումների հրեշտակը»։
Կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղափառ ավանդույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյեմբերի 21-ին (նոյեմբերի 8-ին՝ ըստ Հուլյան օրացույցի) ուղղափառ եկեղեցում նշվել է Ուրիելին նվիրված օրը (այլ հրեշտակապետերի հետ միասին), եթովպական ուղղափառ եկեղեցում՝ հուլիսի 28-ին, անգլիկան եկեղեցում՝ հոկտեմբերի 10-ին։
Ըստ ուղղափառ եկեղեցու ավանդության՝ նրան հանձնարարվել է պահպանել դրախտը Ադամի և Եվայի մեղսագործությունից և դրախտից արտաքսումից հետո։ Ըստ ուղղափառ եկեղեցու պատկերապատման կանոնի՝ այս հրեշտակապետը (ըստ Աստվածաշնչի Ծննդոց գրքի) պատկերված է եղել իր աջ ձեռքում մերկ սուր պահելով կրծքավանդակի դեմ, իսկ ձախում՝ կրակի բոց:
Գեղարվեստական գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեշտակապետ Ուրիելը հանդիսանցել է հոլանդացի դրամատուրգ Յոստ վան դեն Վոնդելի երեք ողբերգությունների հերոսը: «Լյուցիֆեր» ողբերգության մեջ նա հայտնվել է որպես հզոր մարտիկ՝ Լյուցիֆերի դեմ Աստծո պատերազմի գլխավոր հերոսներից մեկը։ «Ադամը աքսորում» ողբերգության մեջ նա եզրափակչում հայտնվել է որպես հրեշտակ դատավոր, որը վտարել է Ադամին և Եվային մեղսագործություն համար: «Նոյ» ողբերգության մեջ Ուրիելը, նախքան ջրհեղեղի սկիզբը, փակել է մեղսավորների ճանապարհը դեպի նոյյան տապանը:
Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ» գրքում Ուրիելը երրորդ երգում հայտնվել է որպես արևի տիրակալ։ Ընդունելով սովորական հրեշտակի կերպար՝ Սատանան նրանից իմանցել է, թե որտեղ է Աստծո կողմից նորաստեղծ աշխարհը, որտեղ Ադամն ու Եվան տեղակայվել Արարչի կողմից: Այնուամենայնիվ, հետևելով աքսորյալի թռիչքին, Ուրիելը արևի ճառագայթով իջել է երկիր, որտեղ նա նախազգուշացնել է Գաբրիելին, որ ընկած ոգիներից մեկը կփորձի ներթափանցել Եդեմ:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հրեշտակապետ Ուրիել, Աստվածածնի Ծննդյան տաճար, Դիոնիսի
-
Ուրիել հրեշտակապետի սրբապատկերը, Ավետման տաճար, Մոսկվա
-
Հրեշտակապետ Ուրիել, Pala d'Oro
-
Ուրիել հրեշտակապետ, խճանկարի հատված, 14-րդ դար
-
Խճանկար, Μονή Οσίου Λουκά
-
Ուրիել հրեշտակապետի որմնանկար
-
Որմնանկար, Սուրբ Մարիամ Եկեղեցի, Հին Կահիրե
-
Ուրիել հրեշտակապետը և մանուկ Հիսուսը, «Տիրամայրը ժայռերում» (Լոնդոնի ազգային պատկերասրահ)
-
Ուրիել հրեշտակապետը և մանուկ Հիսուսը, «Տիրամայրը ժայռերում» (Լուվր)
-
Միքայել հրեշտակապետի և այլ անմարմին երկնային ուժերի տաճար
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Уриил». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Исидор Зингер, Людвиг Блау. «Уриэль» (անգլերեն). The Jewish Encyclopedia 1901—1906. Արխիվացված օրիգինալից 2022-10-18-ին. Վերցված է 2022-10-29-ին.
- ↑ Jensen, «Kosmologie der Babylonier», стр. 163
- ↑ Ангелы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Урии́л, Архангел». Արխիվացված է օրիգինալից 2021-10-24-ին. Վերցված է 2021-10-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
- Դիցաբանական կերպարներ այբբենական կարգով
- Հրեշտակապետեր
- Հրեշտակներ
- Հրեշտակներ քրիստոնեությունում
- Հրեշտակներ հուդայականությունում
- Քրիստոնեական սրբեր
- Քրիստոնեություն
- Հուդայականություն
- Կաթոլիկ եկեղեցու սրբեր
- Քրիստոնեական դիցաբանություն
- Հրեաներ և հուդայականություն
- Օկուլտականություն
- Կերպարներ այբբենական կարգով
- Հայ առաքելական եկեղեցու սրբեր
- Աստվածաշնչյան կերպարներ
- Հուդայական դիցաբանություն