Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ուրիդին, ուրացիլռիբոզիդ, օրգանական նյութ, նուկլեոզիդ է, կազմված պիրիմիդինային հիմք ուրացիլի և ռիբոզ ածխաջրի միացությունից։ Մաքուր վիճակում սպիտակ փոշի Է։ Լինում է նաև երկար, ասեղնաձև կամ բազմանիստ բյուրեղների ձևով։ Լուծվում է ջրում, թթուներում, հիմքերում, չի լուծվում եթերներում, խիտ էթանոլում։ Մոլային զանգվածը 244,2 է։ Պարունակվում է բոլոր բջիջների ռիբոնուկլեինաթթուներում։ Բազմաթիվ կոֆերմենտների կազմում կարևոր դեր է կատարում ածխաջրերի փոխանակության պրոցեսներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։