Ուրբինոյի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուրբինոյի համալսարան
իտալ.՝ Università degli Studi di Urbino Carlo Bo
Urbino, piazza rinascimento 3.JPG
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1506
Անվանված էCarlo Bo?
ՌեկտորՎիլբերտո Ստոկի
Ուսանողներ14 540[1]
ԱնդամակցությունORCID[2] և Եվրոպայի համալսարանների միություն[3]
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[4]
ՏեղագրությունԻտալիա Ուրբինո, Իտալիա
Կայքhttp://www.uniurb.it Կայք

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Red pog.png
Ուրբինոյի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
University of Urbino Վիքիպահեստում

Կառլո Բոյի անվան Ուրբինոյի համալսարան (իտալ.՝ Università degli Studi di Urbino Carlo Bo), Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություն, որը տեղակայված է Մարկե վարչական մարզի Ուրբինո քաղաքում։

Պատմությու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբինոյի համալսարանը հիմնադրվել է 1506 թվականին Ուրբինոյի դուքս Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի՝ լուսավորության և արվեստի հայտնի հովանավորի օրոք։ Հաջորդ տարի համալսարանի ստեղծումը հաստատել է Հռոմի պապ Հուլիոս երկրորդի հատուկ բուլլայում ՝ Ad Sanctam Beati Petri Sedem Divina Dispositione Sublimati[5]։ Սկզբնապես Ուրբինոյում սովորում էին միայն բժիշկները, բայց արդեն 16-րդ դարի երկրորդ կեսից այստեղ դասավանդում էին հռոմեական իրավունք և ազատ արվեստներ (հռետորաբանություն, տրամաբանություն և այլն)։

Իտալիայի միավորումից հետո Ուրբինոյի համալսարանը ստացել է ազատի կարգավիճակ։ 2003 թվականին այն կոչվել է 1947-2001 թվականների ռեկտոր Կառլո Բոյի (1911-2001) անունով, որը շատ բան է արել համալսարանի ավանդույթների պահպանման և զարգացման համար։

Այսօր համալսարանի մասնաճյուղերը տեղակայված են Պեզարոյում և Ֆանոյում (քաղաքներ Մարկեում), որոնցում սովորում են մոտավորապես 400 մարդ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբինոյի համալսարանի կազմում այսօր մտնում են 10 ֆակուլտետ`

  • Բնական գիտությունների
  • Օտար լեզուների և գրականության
  • Բժշկական
  • Մանկավարժական
  • Քաղաքական գիտությունների
  • Իրավունք
  • Սոցիալագիտության
  • Ֆիզկուլտուրայի և սպորտի
  • Փիլիսոփայության
  • Տնտեսական

Ֆակուլտետներում սովորում են ավելի քան 13 հազար ուսանող Իտալիայի տարբեր մարզերից։ Ամեն տարի իրավական ֆակուլտետում անցկացվում է եվրոպական իրավունքի միջազգային սեմինարը, որն ունի կեսդարյա պատմություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ateneo: Urbino "Carlo Bo" (իտալ.)
  2. https://orcid.org/members/001G000001qlQMyIAM-universita-degli-studi-di-urbino
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  5. Università degli Studi di Urbino Carlo Bo Archived 2018-08-02 at the Wayback Machine. (իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]