Ուրանի Ռումբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրանի Ռումբո
ալբ․՝ Urani Rumbo
Դիմանկար
Ծնվել է1884[1]
ԾննդավայրStegopul, Ալբանիա
Մահացել էմարտի 26, 1936(1936-03-26)[1]
Մահվան վայրՎլորա, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա
Ազգությունալբանացի
Մասնագիտությունլրագրող, սուֆրաժիստ, գրող, ուսուցչուհի և կանանց իրավունքների պաշտպան
 Urani Rumbo Վիքիպահեստում

Ուրանի Ռումբո (ալբ․՝ Urani Rumbo, դեկտեմբեր, 1895, Ստեգոպուլ, Օսմանյան կայսրություն (ներկայում՝ Ալբանիա) - 26 մարտի, 1936, Վլյորա, Ալբանիա), ալբանացի ֆեմինիստ և հասարակական գործիչ, մանկավարժ, դրամատուրգ։ Ալբանիայում նա կազմակերպել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններ, որոնցից ամենահայտնին Կանանց լիգան է (ալբ․՝ Lidhjes së Gruas), որ առաջին ֆեմինիտական կազմակերպություններից մեկն է Ալբանիայում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանի Ռումբոն ծնվել է 1895 թվականի դեկտեմբերին Ստեգոպուլ գյուղում, որ գտնվում է Հարավային Ալբանիայի Գիրոկաստրա քաղաքից ոչ հեռու։ Նրա հայրը՝ Սպիրո Ռումբոն, եղել է ուսուցիչ, իսկ մայրը՝ Աթանան, տնային տնտեսուհի։ Ուրանա Ռումբոն ունեցել է երեք եղբայր՝ Կորնիլը, Թանասն ու Դիմիտերը, և մեկ քույր՝ Էմիլին, որ աշխատել է որպես ուսուցիչ տարրական դպրոցում։

Ուրանի Ռումբոն սովորել է մինչև վեցերորդ դասարանը Ֆիլիատես քաղաքի դպրոցում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Այդ ընթացքում նա ծանոթացել է ալբանացի գրողների ու բանահյուսագետների աշխատանքներին[2]։ Ալբաներենից բացի նա սովորել է նաև հունարեն։ ստեղծագործություններին ու ալբանական բանահյուսությանը։ 1910 թվականին Ուրանի Ռումբոն սկսել է հաճախել գիմնազիա Յանինա քաղաքում, սակայն ստիպված է եղել կիսատ թողնել կրթությունը սկսված Բալկանյան պատերազմների պատճառով։ Պատերազմի ժամանակ Ուրանի Ռումբոն ինքնուրույն սովորել է իտալերեն ու ֆրանսերեն[2]։

1916 թվականից մինչև 1917 թվականի Ուրանի Ռումբոն աշխատել է Ալբանիայի հարավում գտնվող Դոկսատ քաղաքում, որտեղ դասավանդել է ալբանական գրականություն։ 1917-1918 թվականներին Ռումբոն՝ որպես ուսուցիչ, աշխատել է Մինգուլ և Նոկովա քաղաքներում, իսկ 1919 թվականին դասավանդել է Գիրոկաստրա քաղաքի De Rada իգական դպրոցում։ 1920 թվականին Ուրանի Ռումբուն հիմնադրել է աղջիկների առաջին ալբանական դպրոցը, որը կոչվել է ալբանական ազգային-մշակութային վերծննդի գործիչ Կոտո Խոջիի անվամբ։ Մի քանի տարի անց Ռուրանի Ռումբոն դարձել է այդ դպրոցի տնօրեն[2]։

Ալբանիայում տարածված դեմոկրատական շարժման ընթացքում (1921-1924 թվականներ) Ուրանի Ռումբոն Demokratia և Drita թերթերում տպագրել է հոդվածներ այն խնդիրների մասին, որոնց բախվում են ալբանացի կանայք հատկապես կրթության բնագավառում։ Այդ ժամանակ նա կանանց համար կազմակերպել է հագուստ կարելուն, ձեռագործությանը, երաժշտությանը, տնային տնտեսությանն ու այգեգործությանը նվիրված դասընթացներ։ Դրանից բացի՝ նա գրել է սցենարներ և դրանց հիման վրա դպրոցում բեմադրել ներկայացումներ՝ խրախուսելու համար աղջիկների մասնակցությունը հասարակական կյանքին։ 1920 թվականի նոյեմբերի 23-ին Ուրանի Ռումբոն այլ ակտիվիստների հետ միասին Գիրոկաստրայում հիմնադրել է Gjirokastër Lidhja e Gruas, որը դարձել է ֆեմինիաստական առաջին ու ամենակարևոր կազմակերպություններից մեկը Ալբանիայում։ 1923 թվականին Ուրանի Ռումբոն սկսել է պայքարել հանուն նրա, որ աղջիկներն իրավունք ստանան հաճախել դպրոց տղաների հետ հավասար։

1924 թվականի հուլիսի 25-ին Ուրանի Ռումբոն հիմնադրել է Përmirësimi («Բարեկեցություն») ֆեմինիստական կազմակերպությունը, որ կրթական դասընթացներ էր անցկացնում տարբեր խավերի կանանց շրջանում։ Գործող իշխանությունները, դժգոհ լինելով Ռումբոյի վարած գործունեությունից, 1930 թվականին նրան տեղափոխում են Վլյորա, որտեղ նա աշխատել է մինչև իր մահը. նա մահացել է 1936 թվականի մարտի 26-ին։

Ներկայում Գիրոկաստրա քաղաքում գործում է Ուրանի Ռումբոյի անունը կրող դպրոց[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.worldcat.org/title/urani-rumbo-mesuese-e-popullit/oclc/27815558
  2. 2,0 2,1 2,2 2,3 de Haan, Franciska; Krasimira Daskalova; Anna Loutfi (2006). Biographical dictionary of women's movements and feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th centuries. G - Reference,Information and Interdisciplinary Subjects Series. Central European University Press. էջեր 475–77. ISBN 963-7326-39-1.
  3. Gjirokastër, shkolla “Urani Rumbo” në protestë për ujë (ալբ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրանի Ռումբո» հոդվածին։