Ուրախության շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շատրվան
Ուրախության շատրվան
Fonte Gaia
465SienaFonteGaia.JPG
Երկիր{{{2}}} Իտալիա
ՎիճակԳործող շատրվան
Կոորդինատներ: 43°19′7″ հս․ լ. 11°19′53″ ավ. ե. / 43.31861° հս․. լ. 11.33139° ավ. ե. / 43.31861; 11.33139
Ուրախության շատրվանը Վիքիպահեստում

Ուրախության շատրվան (իտալ.՝ Fonte Gaia), շատրվան Սիենայում: Այդ շատրվանը գտնում է Սիենայի գլխավոր հրապարակ Պյացցա դել Կամպոյում, որը տեղեկայված է պալացցո Պուբլիկոյի առջև:

1340 թվականին Սիենայի կառավարությունը որոշեց Պյացցա դել Կամպո քաղաքի գլխավոր հրապարակում կառուցել շատրվան: Աշխատանքը հանձնարարվեց սիենական քանդակագործներին և ճարտարապետներ Ագոստինոյին և Անոլոյին, որոնք նախագծեցին շատրվանի քառակուսաձև բաժակը: Շատրվանի ջուրը բերվում էր կավե և կապարե խողովակներով: 1343 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ շատրվանի բացման արարողությունը: Դրանից հետո Անոլոն տեղափոխվեց Ասսիզի: Ագոստինոն սկսեց նկարել նախշեր շատրվանի վրա մարմարե զարդանախշերի համար: Նկարելով դրանք, նա հանկարծակի մահացավ այդ շատրվանի կողքին:

1408 թվականին քանդակագործ Յակոպո Դելլա Քվերչա վերադարձավ Սիենա, ով իր աշխատանքներով հայտնի էր Բոլոնյայում, Լուկայում և Ֆլորենցիայում: Սիենայի կառավարությունը իմանալով նրա վերադարձի մասին, նրան խնդրեցին քանդակել շատրվանի մարմարե զարդարանքները, նրան խոստանալով մեծ պարգևատրում: Յակոպոն մարմարե արձաններով զարդարեց շատրվանի երեք պատերը: Կենտրոնում դրեց Սուրբ Մարիամի արձանը, որի ձեռքերում մանուկ Հիսուսն էր, իսկ դրա շուրջը դրվեցին երկու մարմարե հրեշտակների և Ռեյա Սիլվիայի արձանը ում ձեռքերին Հռոմուլոսը և Հռեմոսն են: Ինչպես նաև նա քանդակել է «Վտարումը դդրախտից» և «Ադամի արարումը» ռելիեֆային կոմպոզիցիաները: Ներքևում գտնվում են առյուծների և գայլերի արձանները, որոնք համարվում են Սիեննայի խորհրդանիշները: Շատրվանի մարմարե քանդակները արդեն պատրաստ էին 1419 թվականին և շա դրական արձագանքների արժանացավ հասարակության կողմից, որի արդյունքում դրանից հետո Յակոպո Դելլա Քվերչայի արձանը անվանեցին Յակոպո Դելլա Ֆոնտե:

19-րդ դարում որոշում ընդունվեց տեղափոխել արձանները, քանի որ ժամանակի ընթացքում դրանք վնասվել էին և դրա փոխարեն տեղադրեցին կրկնօրինակները: Կրկնօրինակներն արվել են սիենական քանդակագործ Տիտո Սարոկկիի կողմից, 19-րդ դարում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]