Ուտլյուկի լիման
Ուտլյուկի լիման | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Զապորոժիեի մարզ |
Երկարություն | 45 կմ |
Լայնություն | 12 կմ |
ԲԾՄ | 0 մետր |
Մակերես | 400 կմ² |
Լիճ հոսող գետ | Վելիկիյ Ուտլյուկ և Malyj Utliuk? |
Ուտլյուկի լիման, լիման Ազովի ծովի մոտ, Ուկրաինայի Զապորոժիեի մարզում։
Երկարությունը կազմում է 45 կմ, առավելագույն լայնությունը՝ 20 կմ, խորությունը մինչև 3,5 մ։ Մակերևույթի մակերեսը կազմում է մոտ 400 կմ²[1]։ Լիմանը բաժանված է Ազովի ծովից Ֆեդոտի ցամաքալեզվակով և նրան շարունակող Բիրյուչի կղզի ցամաքալեզվակով, սակայն միանում է ծովի հետ Բիրյուչի կղզու և Արբատի ցամաքալեզվակի միջև ընկած նեղուցով, որի լայնությունը կազմում է 11 կմ։
Լիմանի հյուսիսարևմտյան ափը զառիվեր է, հարավարևելյանը՝ հարթ[2]։
Ուտլյուկի լիման են թափվում Մեծ Ուտլյուկ, Փոքր Ուտլյուկ, Ատմանայ գետերը։ Լիմանի հյուսիսային ծայրամասում, որտեղ թափվում են Մեծ և Փոքր Ուտլյուկ գետերը ջրի աղիության աստիճանը զգալիորեն ցածր է, քան լիմանի մյուս մասերում[2]։
Բնակավայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտլյուկի լիմանի ափերին են գտնվում Գենիչեսկ քաղաքը, Կիրիլովկա ավանը, Դավիդովկա և Ատմանայ գյուղերը, ինչպես նաև մի քանի ավելի փոքր բնակավայրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ուկրաինաբանության հանրագիտարան։ 10 հատորով / Գլխ. մնբ. Վլադիմիր Կուբիյովիչ. Փարիզ, Նյու Յորք, Մոլոդե Ժիտյա, 1954—1989
- ↑ 2,0 2,1 «Համաուկրաինական զբոսաշրջիկության պորտալ ASINFO». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուտլյուկի լիմանը գլխավոր շտաբի 1991 թվականի քարտեզների վրա [1](չաշխատող հղում), [2](չաշխատող հղում), [3] Արխիվացված 2014-07-18 Wayback Machine.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուտլյուկի լիման» հոդվածին։ |
|