Ուվդալի ստավկիրկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուվդալի ստավկիրկա
Uvdal stavkirke
Ուվդալի ստավկիրկան հուլիսին
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և հիմնակմախքային եկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա
ԹեմDiocese of Tunsberg?
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ներկա վիճակթանգարան
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր և Q91157903?[1]
Ճարտարապետական տիպՀիմնակմախքային միանավ եկեղեցի
Ճարտարապետական ոճստավկիրկա
Հիմնադրված1168
Առաջին հիշատակում1327
Շինանյութսոճու փայտ
Քարտեզ
Քարտեզ
 Uvdal stavkirke Վիքիպահեստում

Ուվդալի ստավկիրկա (նորվ.՝ Uvdal stavkirke), հիմնակմախքային եկեղեցի Նորվեգիայում։ Այն գտնվում է Ուդալ գյուղում, որը Բուկերդուդ շրջանում է։ Եկեղեցին կառուցվել է 1168 թվականին։ Այդ մասին փաստում են դենդրոքրոնոլոգիական հետազոտությունները, որոնք արվել են սոճիներից, որոնցով կառուցած է այս եկեղեցին։ Ուվդալի ստավկիրկա նախատեսված է 170 մարդու համար։

Շինարարության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուվդալի ստավկիրկայի ներքին ինտերիերը

1978 թվականին այստեղ կատարվել են հնէագիտական պեղումներ[2]։ Ըստ դրանց արդյունքների, պարզվել է, որ եկեղեցին կառուցվել է նախկինում գոյություն ունեցող եկեղեցու ավերակների հիմքի վրա։ Եկեղեցին համարվում է իր ժամանակների համար տիպային կառույց, որը բավականին շատ փոփոխությունների է ենթարկվել։ Հատկապես ինտերիերում երևում են Վերածննդի դարաշրջանի և ռոկոկոյի ազդեցության հետքերը։ 12-րդ դարում կառուցած շատ եկեղեցիներ, այդ թվում և Ուվդալի եկեղեցին, աչքի է ընկնում իր փոքրությամբ։ Հաճախ դրանց մակերեսը չի գերազանցում 40 քառակուսի մետր տարածքը։ Այդ իսկ պատճառով, շատ հաճախ, այս եկեղեցիները ընդարձակել են և՛ միջնադարյան ժամանակահատվածում, և՛ ռեֆորմացիայի տարիներին, որը տեղի է ունեցել Նորվեգիայում 1537 թվականից սկսած։ Առաջին անգամ փաստաթղթերում հիշատակվում է եկեղեցին 1327 թվականին[3]։

Եկեղեցու նավը առաջին անգամ մեծացվել է միջնադարյան ժամանակահատվածում արևմտյան պատի կողմից։ Այդ ժամանակ խորանային ապսիդը տեղաշարժվել է։ Խորանը կրկին քանդվել է 1684 թվականին, երբ նոր առավել լայն ու մեծ խորանը բերեցին այստեղ։ Այն չափերով համապատասխանում էր նավին։ Հետագայում, 1721-1723 թվականներն ընկած ժամանակահատվածում եկեղեցին վերականգնվել է վերստին՝ խաչաձև հորինվածքով։ 1819 թվականին բեմի հյուսիսային հատվածից ավելացվեց նոր խորանը։

1760 թվականին Ուվդալի ստավկիրկայի դրսի պատերն են ամրացվել ու երեսապատվել։ Ներսի կողքամասերը հարստորեն զարդանախշված են, որոնք թվագրվում են 1624 թվականին։ Ինտերիերի ամենահին հատվածը հարստորեն զարդարված է եղել մոտավորապես 1656 թվականին։

1902 թվականին օծվել է նոր եկեղեցին և հարց է առաջ քաշվել, որպեսզի քանդեն հինը։ Սակայն այն գնեցին և այսօր էլ ստավկիրկան գտնվում է համայնքի անմիջական պահպանության ներքո։ Եկեղեցին փակվել է այցելությունների համար 1883 թվականին, սակայն, այսօր էլ, նրա մեջ կատարվում են հոգևոր ծիսակատարություններ, սակայն միայն ամառային ժամանակահատվածում։ Ամռանը Ուվդալի եկեղեցին հասանելի է նաև որպես թանգարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուվդալի ստավկիրկա» հոդվածին։