Ուսուցիչը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսուցիչը
ռուս.՝ Учитель
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և կինոպատում
Թվական1939
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Գերասիմով
Սցենարի հեղինակՍերգեյ Գերասիմով
ԴերակատարներԲորիս Չիրկով, Տամարա Մակարովա, Պավել Վոլկով և Q18009113?
ՕպերատորՎլադիմիր Յակովլև
ԵրաժշտությունՎենեդիկտ Պուշկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն102 րոպե
IMDbID 0032070
 The New Teacher (1939 film) Վիքիպահեստում

«Ուսուցիչը» (ռուս.՝ «Учитель»), 1939 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Սերգեյ Գերասիմովը սեփական սցենարով։ Այս ֆիլմով սկսվել է Սերգեյ Ապոլինարիևիչի կինոկենսագրության «հեղինակային ռեժիսուրայի» շրջանը[1]։

Պրեմիերան կայացել է 1939 թվականի դեկտեմբերի 10-ին։

Ժապավենը երկու անգամ՝ 1963 և 1981 թվականներին, վերականգնվել է Գորկու անվան կինոստուդիայում։

1941 թվականին «Ուսուցիչը» ֆիլմի վրա աշխատելու համար ռեժիսոր Սերգեյ Գերասիմովը և գլխավոր կանացի դերակատար Տամարա Մակարովան արժանացել են Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ մասնագետ Ստեպան Իվանովիչ Լաուտինը (Բորիս Չիրկով) Մոսկվայում ուսումն ավարտելուց հետո վերադառնում է հայրենի գյուղ՝ այնտեղ նոր դպրոց կառուցելու մտադրությամբ։ Այս լուրը ոգևորում է բոլորին, բացի Լաուտին ավագից, որը կոլտնտեսության նախագահն է։ Հայրը (Պավել Վոլկով) համոզված է, որ որդին չի կարողացել արժանապատվորեն դրսևորել իրեն մայրաքաղաքում, քանի որ նա տուն է վերադարձել առանց ոչնչի։

Սերունդների բախման հետ կապված սյուժետային գիշը զարգանում է ֆիլմի քնարական թեմային զուգահեռ։ Ուսուցչի ժամանումը խառնաշփոթ է առաջացնում երիտասարդ հարևան Ագրաֆենա Շումիլինայի (Տամարա Մակարովա) հոգում։ Իմանալով, որ Ստեպանն անընդհատ նամակներ է ուղարկում ինչ-որ մեկին, նա ենթադրում է, որ մեծ քաղաքում նա սիրել ընկերուհի ունի։ Լաուտինի մակարդակին համապատասխանելու համար Գրունյան մեկնում է սովորելու։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի պատմության դոկտոր Սեմյոն Ֆրեյլիխը «Զրույցներ սովետական կինոյի մասին» գրքում գրել է, որ «Ուսուցիչը» և «Երիտասարդ գվարդիա» ֆիլմերը վերանայելիս ինքը նկատել է ինտոնացիոն նմանություն Տամարա Մակարովայի և Նոնա Մորդյուկովայի հերոսուհիների միջև։ Կինոգետը դա բացատրել է նրանով, որ Սերգեյ Ապոլինարիևիչը, աշխատելով դերասանների հետ, դերերն այնքան կոնկրետ է վերլուծել, որ «գերասիմովյան պլաստիկան անխուսափելիորեն բողբոջում է էկրանային կերպարում»[2]։

Ռեժիսորի խոսքով՝ «Ուսուցիչը» ֆիլմում նա փորձել է վերարտադրել ուրալյան գյուղի մթնոլորտը, որն իրեն ծանոթ է մանկուց։ Այդ պատճառով Սերգեյ Գերասիմովը ֆիլմում պահպանել է ուրալյան առոգանությունը, հագուստը, զարդարանքը և «պարտադիր ծածկոցով սնդուկները»[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բորիս Չիրկով Ստեպան Իվանովիչ Լաուտին, Ստեպան Իվանովիչ Լաուտին, ուսուցիչ
Տամարա Մակարովա Ագրաֆենա Շումիլինա, Ագրաֆենա Շումիլինա, գյուղի բնակիչ
Պավել Վոլկով Իվան Ֆեոդորովիչ Լաուտին, Իվան Ֆեոդորովիչ Լաուտին, կոլտնտեսության նախագահ
Վերա Պոմերանցևա Պրասկովյա Վասիլևնա Լուտինա, Պրասկովյա Վասիլևնա Լուտինա, Ստեպանի մայրը
Լյուդմիլա Շաբալինա Մարիա Իվանովնա Լաուտինա, Մարիա Իվանովնա Լաուտինա, Ստեպանի քույրը
Վալենտինա Տելեգինա Ստեպանիդա Իվանովնա Լաուտինա Ստեպանիդա Իվանովնա Լաուտինա
Միխայիլ Եկատերինինսկի Ալեքսանդր Սերգեևիչ Ռեմիզով, Ալեքսանդր Սերգեևիչ Ռեմիզով, շրջկոմի քարտուղար
Ս. Շինկևիչ կոմերիտական բջջի քարտուղար կոմերիտական բջջի քարտուղար
Վ. Զամյատին Պյոտր Սորոկին Պյոտր Սորոկին
Նիկոլայ Սունոզով Կոնստանտին Խուդյակով, Կոնստանտին Խուդյակով, կոմբրիգ
Իվան Նազարով Սեմյոն Դմիտրիևիչ, Սեմյոն Դմիտրիևիչ, պապ
Ալեքսանդրա Մատվեևա Նաստյա Ֆալալեևա Նաստյա Ֆալալեևա
Օ. Կրովացկի բայան նվագող բայան նվագող

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Սերգեյ Գերասիմով
  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Գերասիմով
  • Օպերատոր՝ Վլադիմիր Յակովլև
  • Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
  • Հնչյունային օպերատոր՝ Եվգենի Նեստերով
  • Նկարիչ՝ Վասիլի Սեմյոնով
  • Մոնտաժող՝ Ե. Ռադիոնովա
  • Երկրորդ օպերատոր՝ Ա. Զավյալով
  • Ռեժիսորի օգնականներ՝ Է. Գալ, Գ. Սարկիսով
  • Օպերատորի օգնական՝ Եվգենի Կիրպիչև
  • Նկարչի օգնական՝ Պ․ Գորոխով
  • Ֆիլմի տնօրեն՝ Մ. Ֆրեյդին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Герасимов Сергей. Режиссёр-летописец Արխիվացված 2014-08-10 Wayback Machine Сайт телеканала «Культура», 21.05.2006
  2. С. И. Фрейлих Беседы о советском кино: книга для учащихся старших классов. — М.: Просвещение, 1985. — 190 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
  3. Владимир Калинин Кинорежиссер Сергей Аполлинариевич Герасимов удивил мир своим богатым и самобытным творчеством // Южноуралец. — 30 мая 2014. Архивировано из первоисточника 14 Օգոստոսի 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսուցիչը (ֆիլմ)» հոդվածին։