Ուսումնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուսումնարան (ամսագիր)ից)

«Ուսումնագիր, դպրոցական ամսագիր։ Լույս է տեսել 1932-1943 թվականներին, Պլովդիվում։ Տեղի Մխիթարյան վարժարանի հրատարակություն։ Պատասխանատու խմբագիրներ՝ Մ. Կարապետյան, Հ. Ոսկանյան։ Լուսաբանել է վարժարանի, գաղթավայրերի հայկական կրթական այլ հաստատությունների ուսումնադաստիարակչական առօրյան, հրատարակել հայագիտական, թարգմանական, կենցաղային–առողջապահական բնույթի հոդվածներ, հրատարակել հայագիտական, թարգմանական հոդվածներ, մանկական գեղարվեստական ստեղծագործություններ։ Տպագրել է նաև մանկական գեղարվեստական ստեղծագործություններ։ Հիմնականում աշխատակցել են Վիեննայի Մխիթարյանները։ Տարածվել է Բուլղարիայի և սփյուռքի այլ գաղթավայրերի հայաշատ կենտրոններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։