Ուսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության մեդալ
| Ուսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության մեդալ ռուս.՝ Медаль «За успехи в учении и добронравие» | ||
|---|---|---|
|
| ||
| Երկիր | ||
| Տեսակ | Մեդալ | |
| Ում է տրվել | Մեդալը նախատեսված Սանկտ Պետերբուրգի և Խերսոնի առևտրական ծովագնացության ուսումնարանների շրջանավարտների համար։ | |
| Վիճակագրություն | ||
| Հիմնադրման ամսաթիվ | հունիսի 24 1770 | |
| Հիմնադիր | Նիկոլայ II | |
| Պարգևատրման քանակը | 5000 մեդալ | |
| Տրամագիծ | 25 մմ մմ | |
| Նյութ | ոսկի | |
Ուսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության մեդալ (ռուս.՝ Медаль «За успехи в учении и добронравие»), Ռուսական կայսրության պետական պարգև, նախատեսված Սանկտ Պետերբուրգի և Խերսոնի առևտրական ծովագնացության ուսումնարանների շրջանավարտների համար։
Հիմնական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության մեդալը ստեղծվել է 1829 թվականի նոյեմբերի 21-ին՝ Նիկոլայ I-ի հրամանով Սանկտ Պետերբուրգի և Խերսոնի առևտրական ծովագնացության ուսումնարանների շրջանավարտների համար։ Այս մեդալով պարգևատրվում էին նաև Ալեքսանդր II-ի թագավորության տարիներին[1][2]։
Շնորհելու կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 1834 թվականի փետրվարի 7-ը, մեդլաով պարգևատրվում է միայն Սանկտ Պետերբուրգի ծովագնացության ուսումնարանի շրջանավարտները[1], սակայն այդ թվականից հետո, սկսեցին պարգևատրել նաև Խերսոնի առևտրական ծովագնացության ուսումնարանի շրջանավարտներին[3][4]։ Ամեն տարի շնորհովում է 1-2 մեդալից որ շատ, այն էլ այն շրջանավարտներին, ովքեր ավարտել են ուսումնարանը կատարյալ[1]։ Բացի այդ, այդ ուսումնարանի աշակերտները պարգաևրվել են արծաթե մեդալներով, որոնք նախատեսված չեն կրելու համար և զգալիորեն տարբերվում են այս տիպի շքանշաններից[3][4]։
Մեդալի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալները պատրաստված են եղել ոսկուց։ Տրամագիծը՝ 25 մմ։ Մեդալի երեսային մասում պատկերված էր եղել կայսեր դիմանակարը, ով այդ ժամանակ պարգևատրում էր մեդալները․ Ալեքսանդր II-ը կամ Նիկոլայ I-ը։ Այսպիսով, Նիկոլայ I-ի կառավարության ժամանակ, մեդալի երեսային կողմում նրա դիմանակարն էր, իսկ հակառակ կողմում՝ այս մակագրությունը․
| Բ․ Մ․ Նիկոլայ I, Ռուսաց կայսր - Б.М.НИКОЛАЙ I ИМП. ВСЕРОСС. |
Ալեքսանդր II-րդի կառավարման սկզբում երեսային մասը նշանակալիորեն փոխվեց։ Մեդալի հակառակ կողմում պատկերված է նավակ, եռաժանի, 4 թիակներ, զույգ խարսիխներ և դրոշներ, ինչպես նաև ապրանքներ՝ ձախից տակառ, իսկ աջից հակ։ Մեդալի վերևում, աղեղնաձև գրված է․
| Ուսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության համար - «ЗА УСПѢХИ ВЪ УЧЕНIИ И ДОБРОНРАВIЕ»։ |
Պատկերների տակից, նշված ստեղծման տարեթիվը՝
| «28 նոյեմբեր 1829» |
Կրելու կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալը կանթ ուներ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել կրծքին[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդալի երեսային կողմը
- Մեդալի հակառակ կողմը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Петерс Д. И, Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог, М., «Археографический центр», 1996 — 117, 164, էջեր 117, 164 — 291 էջ, ISBN 5-86169-043-X։, № 92, 125
- 1 2 «Медаль За успехи в учении и добронравие». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- 1 2 Деммени М., Сборникъ указовъ по монетному и медальному делу въ Россiи 1649-1881. В 3-х томах, СПб., 1887 — 118, էջեր 118 — 118 էջ։
- 1 2 Полное собранiе законовъ Россiйской Имперiи, собрание II, СПб, 1834 — 115, էջեր 115 — 115 էջ։ № 6788, § 28
- ↑ Смирнов В. П., Описанiе русскихъ медалей. № 455, 573б, СПб., 1908 — 232, 291, էջեր 232, 291 — 232, 291 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чепурнов Н. И. Наградные медали Государства Российского. — М.: Русский мир, 2000. — С. 301, 346, 382, 432. — 768 с. — ISBN 5-89577-024-X
- Изотова М. А., Царёва Т. Б. Ордена и медали России и СССР. — Ростов-на-Дону: ООО ИД «Валдис», 2010. — С. 223. — 736 с. — ISBN 978-5-9567-0960-3