Ուսման Դաբո
Ուսման Դաբո ֆրանսերեն՝ Ousmane Dabo | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1977[1] (49 տարեկան) | ||
| Ծննդավայր | Լավալ | ||
| Հասակ | 183 սանտիմետր | ||
| Քաշ | 84 կգ | ||
| Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ուսման Դաբո (ֆրանսերեն՝ Ousmane Dabo; փետրվարի 8, 1977[1], Լավալ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։ Ուսմանը մեկ այլ հայտնի ֆուտբոլիստի՝ սենեգալցի Մուսա Դաբոյի որդին է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսման Դաբոն «Լավալ» ակումբի սան էր, որտեղ նրան բերել էր հայրը, ով իր ողջ կարիերան անցկացրել էր այդ թիմում։ Այնուհետև Դաբոն տեղափոխվել է «Ռեն» ակումբ, որտեղ նա իր նորամուտը նշել է 1995-1996 մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում։ 1998 թվականին Դաբոն, ինչպես իր թիմակից Միքայել Սիլվեստրեն, հրաժարվել է ստորագրել իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Ռենի հետ և տեղափոխվել է իտալական «Ինտեր Միլան» ակումբ[2], ով նկատել է ֆուտբոլիստին, երբ նա Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցում էր Տուլոնի մրցաշարին[3]։ Բոսմանի գործից հետո հնարավոր դարձած այդ տեղափոխությունը լայնածավալ վեճեր էր առաջացրել ֆուտբոլային շրջանակներում[4]։ ՖԻՖԱ-ն պահանջել էր, որ «Ինտերը» 4.27 միլիոն եվրո վճարի ֆուտբոլիստի համար[5]։ Դաբոն մի քանի խաղ է խաղացել «Ինտերի» կազմում, սակայն չի կարողացել տեղ գրավել թիմում և 1999 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Վիչենցա», որի կազմում խաղացել 13 խաղ։ Այնուհետև Դաբոն տեղափոխվել է «Պարմա», որտեղ մարզել էր Արիգո Սակկին, անցկացնելով 13 խաղ։
2000 թվականի հունիսին նա վերադարձել է Ֆրանսիա՝ միանալով «Մոնակոյին» Սաբրի Լամուշիի գնման համար «Պարմայի» վճարած գումարի շրջանակներում[6]։ Այնտեղ Դաբոն խաղացել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության որակավորման խաղերում[7], միևնույն ժամանակ, Դաբոնին հրավիրել էին Ֆրանսիայի երկրորդ ազգային հավաքական, որի կազմում նա խաղացել է 2 խաղ[8]։ Վեց ամիս անց Դաբոն կրկին վարձավճարով տեղափոխվել է Վիչենցա[9], որտեղ նա դարձել է հիմնական թիմի կայուն խաղացող։ Այնուհետև Դաբոն տեղափոխվել է «Ատալանտա», որտեղ դարձել է թիմի առաջատարներից մեկը։ «Ատալանտայում» իր ելույթի համար նա հրավեր է ստացել Ֆրանսիայի ազգային հավաքական՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղերին մասնակցելու համար, ինչը Դաբոյի համար անսպասելի էր[10]։ Դաբոյի ելույթը հնարավոր էր դարձել ազգային հավաքականից Էմանուել Պետիի, Պատրիկ Վիեյրայի և Կլոդ Մակելելեի տարբեր պատճառներով բացակայության շնորհիվ։ 2003 թվականի հուլիսին Դաբոն տեղափոխվել է «Լացիո», որը կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել է 1.5 միլիոն եվրո։ Հռոմեական ակումբում Դաբոն դարձել է ամենակարևոր կերպարներից մեկը՝ «Բիանկոչելեստիի» շատ կազմակերպված խաղաոճի շնորհիվ[11], չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիացու առաջին մրցաշրջանը մասամբ պայմանավորված էր վնասվածքով[12]։
2006 թվականին, «Լացիոյի» հետ պայմանագիրը ավարտելուց հետո, Դաբոն միացել է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր[13]։ Դաբոն «Սիթի»-ով հետաքրքրվել է ակումբի և «Լացիո»-ի միջև ընկերական խաղից հետո, և Դաբոյին դուր է եկել իր նոր ակումբի խաղը և մթնոլորտը «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, որտեղ տեղի է ունցել խաղը[14]։ Դաբոն իր նորամուտը նշել է «Սիթիի» կազմում «Չելսիի» դեմ 3-0 հաշվով պարտության ժամանակ[15]։ Ակումբի կազմում իր ընդամենը երրորդ խաղում Դաբոն կարմիր քարտ է ստացել Սթիվ Սիդվելի հետ օդում բախվելուց հետո, որի համար որակազրկվել է երեք խաղով[16]։ Դաբոն ծնկի կապանների վնասվածք է ստացել և երկար ժամանակով դուրս է մնացել թիմից[17]՞։ Դաբոն խաղադաշտ է վերադարձել դեկտեմբերին, սակայն երկար ժամանակ է պահանջվել մարզավիճակին վերադառնալու համար, այնուհետև խաղացել է 13 խաղ, բայց կրկին վնասվածք է ստացել, և արդյունքում մնացած ժամանակում խաղացել միայն մեկ անգամ։
2007 թվականի մայիսի 1-ին «Սիթիի» մարզաբազայում թիմակից Ջոի Բարտոնը հարձակվել է Դաբոյի վրա։ Դաբոն գլխին մի քանի հարվածներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ցանցաթաղանթի շերտազատում[18]։ Դաբոն խնդրել է ոստիկանությանը օժանդակել Բարթոնի դեմ իր ուղած մեղադրանքներին[19], Արդյունքում, Բարթոնը ձերբակալվել է 2007 թվականի մայիսի 16-ին: Ավելի ուշ նա իրեն մեղավոր է ճանաչել հարձակման մեջ[20]։ 2007 թվականի ամռանը «Սիթիի» մարզիչ Սվեն-Գյորան Էրիկսոնը Բարտոնին, թիմակիցներ՝ Դենի Միլսի և Պոլ Դիկավի հետ միասին ուղարկել է տրանսֆերի։ Արդյունքում, Միլսը և Դիկավը վարձավճարով ուղարկվել են, մինչդեռ Դաբոն մնացել է թիմում՝ ֆրանսիացու համար գնորդներ չգտնելու պատճառով։ Դաբոն իր վերջին խաղը «Սիթիի» կազմում անցկացրել է օգոստոսի 29-ին Ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությունում։
2008 թվականի հունվարի 30-ին Դաբոյին գնել է«Լացիո» ակումբը, որի հետ նա պայմանագիր է կնքել մինչև 2010 թվականը։ Իր առաջին մրցաշրջանում Դաբոն դարձել է ակումբի կայուն մեկնարկային խաղացող և թիմի հետ նվաճել է Իտալիայի գավաթը, որտեղ նա իրացրել է վճռորոշ 11 մետրանոց հարվածը «Սամպդորիայի» դեմ խաղում՝ հաղթանակ բերելով իր թիմին։ Իր երկրորդ մրցաշրջանում Դաբոն վնասվածք է ստացել և որոշ ժամանակ բացակայել է թիմից, բայց հետո վերադարձել է։ 2010 թվականի մայիսին Դաբոն որոշել է լքել «Լացիոն»[21]։
2011 թվականի փետրվարի 11-ին Դաբոն պայմանագիր է կնքել ամերիկյան MLS ակումբի՝ «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ի հետ[22]։ 2011 թվականի մայիսի 7-ին նա իր նորամուտը նշել է 2011 թվականի MLS առաջնությունում՝ տնային հանդիպման ժամանակ՝ «Կոլորադո Ռեփիդսի» դեմ[23]։
2011 թվականի հուլիսի 18-ին Դաբոն Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սպորտից հեռանալու մասին[24][25][26]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող՝ 2003
- Իտալիայի գավաթակիր՝ 2004, 2009
- Իտալիայի սուպերգավաթի հաղթող՝ 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Fulham eye Dabo». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «26ème Festival Foot «Espoirs» du 14 au 23 mai 1998». Արխիվացված է օրիգինալից 2008-05-29-ին. Վերցված է 2025-08-04-ին.
- ↑ Ces deux espoirs français «volés» à Rennes par l’Inter en toute légalité européenne
- ↑ Les opérations de transfert de footballeurs professionnels
- ↑ One in one out for Monaco and Parma(չաշխատող հղում)
- ↑ «France — U-21 — International Result». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 7 (օգնություն) - ↑ «France — B/A'-Team — International Results 1922—2001». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 7 (օգնություն) - ↑ Dabo seals Vicenza switch(չաշխատող հղում)
- ↑ «Football. Ousmane Dabo;J'aurais pu couler». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Lazio pounce for Atalanta pair». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Ousmane Dabo:Je ne me suis pas enterré(չաշխատող հղում)
- ↑ «Dabo quits Lazio to join Man City». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Dabo swayed by City fans». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Chelsea 3 : 0 Manchester City». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Man City fail in Dabo card appeal». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Dabo faces lengthy break». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Barton branded a 'coward' by Dabo». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Police get Barton 'attack' report». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Barton is arrested over assault». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Полузащитник Дабо покинет «Лацио»». Արխիվացված օրիգինալից 2010-05-22. Վերցված է 2025-08-04-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Revs sign French midfielder Ousmane Dabo» (անգլերեն). New England Revolution Official Website. 2011 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Revolution 0, Rapids 0» (անգլերեն). New England Revolution Official Website. 2011 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Бывший полузащитник сборной Франции Дабо завершил карьеру». Чемпионат.com. 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Dabo lascia il calcio: "Troppi infortuni"» (իտալերեն). Corriere dello Sport. 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Ousmane Dabo retires» (անգլերեն). New England Revolution Official Website. 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլ transfermarkt.de-ում(չաշխատող հղում)
- Պրոֆիլ soccerbase.com-ում
- Պրոֆիլ inter.it-ում Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
- Պրոֆիլ sslazio.it-ում
- Պրոֆիլ fff.fr-ում
- Պրոֆիլ lfp.fr-ում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսման Դաբո» հոդվածին։ |
| ||||||||||
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լավալի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Վիչենցայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ