Ուսապարկի խնդիր
Ուսապարկի խնդիրը կոմբինատոր օպտիմիզացման NP-խնդիրներից է։ Խնդիրը իրենից ներկայացնում է սահմանափակ տարողությամբ ուսապարկում, որում պետք է տեղավորել մաքսիմալ թանկարժեք իրեր։ Հենց այդտեղից է ստացել անվանումը։ Ուսապարկի խնդրի տարբեր տարբերակների հետ կարելի է հանդիպել այլ բնագավառներում՝ տնտեսագիտությունում, կիրառական մաթեմատիկայում, կրիպտոգրաֆիայում, գենետիկայում և լոգիստիկայում։
Ընդհանուր առմամբ խնդիրը իր դասական տարբերակում կարելի է ձևակերպել այսպես․ տրված բազմությամբ առարկաներով,որոնք ունեն քաշ և արժեք պետք է ընտրել ամենամեծ արժեքականությամբ ենթաբազմությունը, որը չի գերազանցում ընդհանուր քաշը։
Խնդրի դասական ձևակերպումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրենք ունենք իրերի հավաքածու, որից յուրաքանչյուրը ունի երկու պարամետր՝ քաշ և արժեք։ Ունենք նույնպես ուսապարկ սահմանափակ տարողությամբ։ Խնդիրն այն է, որ պետք է ուսապարկը հավաքել մաքսիմալ արժեքավոր իրերով և հետևել քաշային սահմանափակմանը։
Մաթեմատիկորեն խնդիրը կարելի է ձևակերպել այսպես․ ունենք բեռ։ Յուրաքանչյուր i-րդ բեռի համար սահմանված է քաշ և արժեք , ։ Տրված է W տարողություն։ Պետք է ընտրել բեռերի ենթաբազմություն, որ նրանց քաշը չգերազանցի W քաշը և գումարային արժեքականությունը լինի առավելագույնը։[1]
Ուսապարկի խնդրի այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի խնդրի շատ տարբերակներ։ Տարբերվում են միայն ուսապարկի, իրերի և ընտրությունների պայմաններով։
- 0-1 ուսապարկի խնդիրը (անգլ.՝ 0-1 Knapsack Problem), յուրաքանչյուրից իրից մեկից ոչ ավելի։
- Սահմանափակված ուսապարկի խնդիր (անգլ.՝ Bounded Knapsack Problem), յուրաքանչյուրից իրից տրված քանակից ոչ ավելի։
- Անսահմանափակ ուսապարկի խնդիր (ամբողջ թվանի ուսապարկ) (անգլ.՝ Unbounded Knapsack Problem (integer knapsack))[2], յուրաքանչյուր առարկայից կամայական քանակությամբ։
- Այլ ընտրություններով ուսապարկի խնդիր (անգլ.՝ Multiple-choice Knapsack Problem)[3].
- Ուսապարկերի խնդիր (անգլ.՝ Multiple Knapsack Problem)[4], ունենք ուսապարկեր, յուրաքաանչյուրը իր առավելագույն տարողությամբ։ Յուրաքանչյուր առարկան կարելի է դնել ցանկացած ուսապարկում կամ ոչ։
- Բազամաչափ ուսապարկի խնդիր (անգլ.՝ Multy-dimensional knapsack problem): քաշի փոխարեն տրված է ուրիշ այլ ռեսուրսներ (օրինակ՝ քաշ,ծավալ, տեղավորման ժամանակ)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Silvano, 1990, էջ 1
- ↑ Pisinger, 1995, էջ 127
- ↑ Pisinger, 1995, էջ 147
- ↑ Silvano, 1990, էջ 157