Ուռենի կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի կովկասյան
Լատիներեն անվանում
Տalix caucasica
Anderss.

Ուռենի կովկասյան (լատին․՝ Տalix caucasica ), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 2 մետր բարձրությամբ, մուգ գորշավուն կամ ավելի հաճախ՝ մոխրագույն ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները մազմզուկապատ են։ Երկու-երեք տարեկան մերկ բնափայտը ունի թույլ արտահայտված երկարավուն, կարճ թմբիկներ։ Բողբոջները ձվաձև են, սկզբում մազմզուկապատ, այնուհետև մերկ։

Տերևակիցները կիսասրտաձև են կամ երիկամաձև, մերկ, խոշոր, չթափվող։ Տերևների ձևը տարբեր է, հակսաակ-ձվաձևից մինչև հակառակ-նշտարաձև հիմքում կլորավուն, գագաթում կարճ-սրածայր, 5֊7,5 սմ երկարությամբ և 2֊3 սմ լայնությամբ, բարակ, երկու կողմերից էլ գրեթե մերկ, ներքևի կողմից սովորաբար կապտավուն, երբեմն՝ ցրված, հատուկենտ մազմզուկներով, անհավասար ատամնաեզր, կենտրոնական կարմրավուն ջղով։ Չորացնելուց հետո թեթևակի սևանում է։ Կատվիկները բացվում են տերևների հետ միաժամանակ կամ մի փոքր ավելի վաղ, գտնվում մի քանի տերևիկներով։

Առէջային կատվիկները ուղիղ են, 2 և 23 սմ երկարությամբ, վարսանդայինները դեպի ցած են կախված, մինչև 5 սմ երկարությամբ, մազմզուկապատ առանցքով։ Ծաղկակիցները հակառակ-ձվաձև են, շիկավուն, մազմզուկապատ, երկու մերկ առէջները ազատ են։ Սերմնարանը նեղ-կոնաձև է, մերկ, երկար կոթունավոր, սռնակը կարճ է, սպին ունի մեկը մյուսից հեռացող բլթակներ։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են մայիս-հունիսին։ Լուսասեր է, ցրտադիմացկուն, մեզոֆիլ։

Էկոլոգիական խումբը Xllբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում։ Մեր հանրապետոլթյան տարածքում հանդիպում է կենտրոնական շրջաններում, Արագածի լանջերում, գերազանցապես միջին և վերին լեռնային գոտիներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիր կիրառությունն այստեղ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 247։