Jump to content

Ուորիք (Ռոդ Այլենդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
մեծ քաղաք ԱՄՆ-ում
Ուորիք
անգլ.՝ Warwick
Դրոշ Զինանշան

41°43′0″N 71°25′0″W / 41.71667°N 71.41667°W / 41.71667; -71.41667
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՔենտ շրջան
Հիմնադրված է1642 թ.
Մակերես128,963376 կմ²
ԲԾՄ11±1 մետր
Բնակչություն▲82 823 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ401
Փոստային դասիչ02886, 02887, 02888 և 02889
Պաշտոնական կայքwarwickri.gov​(անգլ.)
Ուորիք (Ռոդ Այլենդ) (ԱՄՆ)##
Ուորիք (Ռոդ Այլենդ) (ԱՄՆ)

Ուորիք (անգլ.՝ Warwick. /ˈwɒrɪk/ WORR-ik կամ /ˈwɔːrwɪk/ WOR-wik[2]), քաղաք ԱՄՆ-ում՝ Ռոդ Այլենդ նահանգի Քենթ շրջանում, Նահանգի մայրաքաղաք Փրովիդենսից մոտավորապես 19 կիլոմետր դեպի հարավ, Բոստոնից 100 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Նյու Յորքից 275 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: Զբաղեցնում է 128.85 քառակուսի կիլոմետր տարածք[3], որից 38,2 քառակուսի կիլոմետրը ջրածածկ է: Բնակչության թվաքանակը 2000 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 85 808[4], 2020 թվականի տվյալներով՝ 82.823[5][6]. այդ ցուցանիշով Ռոդ Այլենդ նահանգում զբաղեցնում է երրորդ տեղը[7]: Ունի օդանավակայան, որն սպասարկում է նաև Փրովիդենսին ու շրջակա բնակավայրերին և օգնում է նվազեցնելու Բոստոնի Լոգանի անվան միջազգային օդանավակայանի ծանրաբեռնվածությունը:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note%±
18305529—
18406726216%
18507740151%
18608916152%
187010 453172%
188012 164164%
189017 761460%
190021 316200%
191026 629249%
192013 481−494%
193023 196721%
194028 757240%
195043 028496%
196068 504592%
197083 694222%
198087 12341%
199085 427−19%
200085 80804%
201082 672−37%
202082 82302%
U.S. Decennial Census[8]

Քաղաքը հիմնադրվել է 1642 թվականին Սեմյուել Գորթոնի կողմից և կոչվել է բրիտանական Ուորիքի 2-րդ կոմս Ռոբերտ Ռիչի պատվին։

Ուորիքը խիստ տուժել է 1675-1676 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Ֆիլիպ թագավորի նախաձեռնած պատերազմի ժամանակ։ Հենց Ուորիքում է արձակվել Ամերիկյան հեղափոխության առաջին կրակոցը՝ 1772 թվականի հունիսի 9-ին, բրիտանական HMS Gaspée ռազմանավի վրա։

Ուորիքը Ամերիկյան հեղափոխության ժամանակ աչքի ընկած գեներալ Նաթանիել Գրինի և Քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ Ջորջ Ս. Գրինի ծննդավայրն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. ↑ Farzan, Antonia Noori. «Rhode Island pronunciation guide: 35 names that visitors and even some locals get wrong». The Providence Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-04-ին.
  3. ↑ «ArcGIS REST Services Directory». United States Census Bureau. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. ↑ Արխիվացված 2008-05-21 Wayback Machine Сайт Бюро переписи США
  5. ↑ «U.S. Census website». United States Census Bureau. Վերցված է 2008-01-31-ին.
  6. ↑ «Explore Census Data Warwick city, Rhode Island». Վերցված է 2023-01-13-ին.
  7. ↑ «USA: Rhode Island (Countys und Towns) - Einwohnerzahlen, Grafiken und Karte». Վերցված է 2021-08-31-ին.
  8. ↑ «Census Population API». United States Census Bureau. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուորիք (Ռոդ Այլենդ)» հոդվածին։