Ուորթինի ուռուցք
Ենթակատեգորիա | ստամոքս-աղիքային ադենոմա, բարորակ ծագման ուռուցք, թքագեղձի բարորակ նորագոյացություն ![]() | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն ![]() |
Ուորթինի ուռուցք, հայտնի է նաև որպես պտկիկավոր լիմֆոմատոզ ցիստադենոմա, թքագեղձերի բարորակ նորագոյացություն, որը պարունակում է առատ լիմֆոցիտներ և սաղմնային կիստոզ կենտրոններ (ավշային հանգույցների նմանվող ստրոմա): Այն իր անունը ստացել է ի պատիվ հյուսվածքաբան` Սքոթ Ուորթինի, ով նկարագրել է երկու նման դեպքեր 1929թ-ին[1]:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուորթինի ուռուցքը հիմնականում հանդիպում է 60-ից մինչև 70 տարեկան անձանց մոտ: Համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ արական սեռի մոտ այն ունի որոշակի հակվածություն: Այս ուռուցքը անցավ գոյացություն է, ունի դանդաղ աճ և սովորաբար տեղակայվում է հարականջային թքագեղձում՝ ստորին ծնոտի անկյան մոտ: Կլինիկորեն 5–14% դեպքերում Ուորթինի ուռուցքը երկկողմանի է, սակայն երկու զանգվածները սովորաբար ձևավորվում են տարբեր ժամանակահատվածներում։ Հազվադեպ դեպքերում հիվանդների մոտ կարող է դիտվել մետապլաստիկ ձևը[2]:
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենահավանական ախտահարման թիրախը համարվում է հարականջային թքագեղձը: Փաստորեն, գործնականում դա միակ ուռուցքն է, որը սահմանափակված է հարականջային թքագեղձում: ՈՒորթինի ուռուցքը հարականջային թքագեղձի երկրորդ ամենատարածված բարորակ ուռուցքն է պլեոմորֆ ադենոմայից հետո, սակայն այն կայուն աճում է[4]:
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև դրա առաջացման պատճառն անհայտ է, կա մեծ կապ վնասակար սովորությունների հետ`օրինակ, ծխելու: Ծխողների մոտ Ուորթինի ուռուցքի զարգացման ռիսկը մոտ 8-անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր բնակչությանմոտ[5]:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրադիտակի տակ այս ուռուցքի տեսքը յուրովի է: Կան կիստոզ տարածություններ, որոնք շրջապատված են օնկոցիտների երկու միատեսակ շարքերով, որոնք էպիթելային բջիջներ են՝ առատ հատիկավոր էոզինոֆիլ ցիտոպլազմայով[6]: Կիստոզ տարածություններն ունեն դուրս ցցված էպիթել, որոնք կոչվում են պտկիկավոր ծալքեր: Բացի այդ, էպիթելը պարունակում է լիմֆոիդ ստրոմա՝ սաղմնային կենտրոնի ձևավորմամբ։
Դիֆերենցիալ ախտորոշումը ներառում է ճարպային լիմֆադենիտ և օնկոցիտոմա:
-
Ուորթինի ուռուցքը տեղակայվել է որպես հարականջային թքագեղձի զանգված միջին տարիքի տղամարդու մոտ, ում մոտ նախկինում կատարվել է մակերեսային պարոտիդէկտոմիա: Պատկերի աջ կողմում գտնվող ուռուցքը հստակ սահմանազատված է հարակից թքագեղձից
-
Հարականջային թքագեղձի Ուորթինի ուռուցքի նկար ցածր խոշորացման մանրադիտակով
-
Ուորթինի ուռուցքի հիստոպաթոլոգիական պատկեր հարականջային թքագեղձում
-
Հարականջային թքագեղձի Ուորթինի ուռուցքի հիստոպաթոլոգիա (այլ նկար)
-
Հարականջային թքագեղձի Ուորթինի ուռուցքի ավելի խոշոր նկար
-
Ուորթինի ուռուցք` միջին խոշորացման մանրադիտակով
-
Ուորթինի ուռուցքի բարձր խոշորացման մանրադիտակով, որտեղ պատկերված է բնորոշ երկշերտ էպիթել
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ուռուցքի բուժման դեպքում ցուցված է վիրահատական միջամտոություն`պարոտիդէկտոմիա:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Witt RL, ed. (2005). «Chapter 9 "Benign tumors, cysts, and tumor-like conditions of the salivary glands». Salivary Gland Diseases: Surgical and Medical Management. New York: Thieme Medical Publishers. էջ 123. ISBN 1-58890-414-8.
- ↑ Limaiem, Faten; Jain, Prachi (2023), «Warthin Tumor», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 32491572, Վերցված է 2023-11-03-ին
- ↑ Steve C Lee (22 December 2022). «Salivary Gland Neoplasms». Medscape. Updated: Jan 13, 2021
Diagrams by Mikael Häggström - ↑ Psychogios G, Vlastos I, Thölken R, Zenk J (July 2020). «Warthin's tumour seems to be the most common benign neoplasm of the parotid gland in Germany». European Archives of Oto-Rhino-Laryngology. 277 (7): 2081–2084. doi:10.1007/s00405-020-05894-z. PMID 32189070. S2CID 212940703.
- ↑ Kumar V, Abbas AK, Fausto N (2005). Robbins and Cotran pathologic basis of disease (7th ed.). St. Louis, MO: Elsevier Saunders. ISBN 0-7216-0187-1.
- ↑ Chakrabarti I, Basu A, Ghosh N (2012). «Oncocytic lesion of parotid gland: A dilemma for cytopathologists». J Cytol. 29 (1): 80–2. doi:10.4103/0970-9371.93236. PMC 3307464. PMID 22438628.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kahn, Michael A. Basic Oral and Maxillofacial Pathology. Volume 1. 2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուորթինի ուռուցք կատեգորիայում։ |