Ուորեն (Միչիգան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Warrencenter.JPG
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1830 թ.
Մակերես89,243689 կմ², 89,243681 կմ²
ԲԾՄ191±1 մետր
Բնակչություն139 387 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ586
Պաշտոնական կայքcityofwarren.org(անգլ.)
##Ուորեն (Միչիգան) (ԱՄՆ)
Red pog.png

Ուորեն (անգլ.՝ Warren), նավահանգստային քաղաք ԱՄՆ-ում՝ Միչիգան նահանգի Մաքոմ շրջանում, որի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 134 056[2], 2020 թվականի տվյալներով՝ 139.387[3]. այդ ցուցանիշով Ուորենը երրորդ տեղն է գրավում Միչիգան նահանգում[4]։ Քաղաքը Դեթրոյթի արվարձանն է, ընկած է Հուրոն և Էրի լճերը միացնող նեղուցի ափին, զբաղեցնում է 89,18 քառակուսի կիլոմետր տարածք[4]։

Ուորենում գործում են մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ General Motors Technical Center-ը, ԱՄՆ-ի բանակի Դեթրոյթի զինանոցը, TACOM Life Cycle Management Command-ը, Tank Automotive Research, Development and Engineering Center-ը (TARDEC)[5], Big Boy Restaurants International-ը, Asset Acceptance-ը։

1940—1941 թվականներին քաղաքի մերձակա ամայուտում 138 հեկտարի վրա կառուցվել ու շահագործման է հանձնվել Դեթրոյթի տանկաշինական գործարանը, որը շուտով դարձել է խոշորագույն տանկաշինական ձեռնարկությունը աշխարհում (հենց այդ գործարանի տարածքում էլ գտնվել է ԱՄՆ-ի բանակի ավտո-զրահատանկային գլխավոր վարչությունը՝ TACOM-ը), և Ուորենը «աշխարհի տանկային մայրաքաղաքի» հռչակ է ձեռք բերել[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այդ գործարանն ավելի շատ տանկ է արտադրել, քան ֆաշիստական Գերմանիայի ամբողջ տանկաշինական արդյունաբերությունը[7]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորեն (Իսթպոյնթ կայան)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 0.4
(32.8)
2.1
(35.8)
7.1
(44.7)
14.6
(58.3)
20.9
(69.7)
26.7
(80.0)
29
(84.2)
27.6
(81.7)
23.8
(74.8)
16.8
(62.3)
9.4
(49.0)
2.5
(36.5)
15.1
(59.1)
Միջին օրական °C (°F) −3.6
(25.5)
−2.6
(27.3)
1.7
(35.0)
8.4
(47.2)
14.8
(58.6)
20.5
(68.9)
22.9
(73.3)
21.8
(71.3)
17.7
(63.9)
11.2
(52.1)
4.9
(40.8)
−1.3
(29.7)
9.7
(49.5)
Միջին ցածր °C (°F) −7.7
(18.2)
−7.3
(18.8)
−3.7
(25.3)
2.2
(36.0)
8.6
(47.5)
14.3
(57.7)
16.8
(62.3)
16
(60.8)
11.6
(52.9)
5.5
(41.9)
0.3
(32.5)
−5.1
(22.9)
4.3
(39.7)
Տեղումներ մմ (դյույմ) 47.2
(1.86)
46.2
(1.82)
57.7
(2.27)
78
(3.07)
82
(3.23)
85.9
(3.38)
81.8
(3.22)
85.9
(3.38)
87.6
(3.45)
69.9
(2.75)
77.5
(3.05)
63.2
(2.49)
862.8
(33.97)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. «www.census.gov»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-15-ին։ Վերցված է 2012-12-17 
  3. US Census Bureau։ «QuickFacts» 
  4. 4,0 4,1 «2020 U.S. Gazetteer Files»։ United States Census Bureau։ Վերցված է May 21, 2022 
  5. Dasch Jean M., Gorsich D.J. (2012)։ The TARDEC Story. Sixty-five Years of Innovation 1946-2010։ US Army Tank Automotive Research, Development and Engineering Center 
  6. What Do You Mean—Tank Town? (անգլերեն) // Army Ordnance : The Journal of the Army Ordnance Association. — Washington, D.C.: Army Ordnance Association, 1944. — Vol.26 — P.40
  7. Davis, Michael W. R. Detroit’s Wartime Industry: Arsenal of Democracy. (անգլերեն) Արխիվացված է Հոկտեմբեր 11, 2016 Wayback Machine-ի միջոցով: — P.46 — 127 p. — (Images of America) — ISBN 978-0-7385-5164-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]