Ուորդ Քայննինգհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուորդ Քայննինգհեմ
անգլ.՝ Ward Cunningham
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1949(1949-05-26) (71 տարեկան)
ԾննդավայրՄիչիգան Սիթի (Ինդիանա), Լա-Պորտ շրջան, Ինդիանա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՊերդյու համալսարան և Highland High School?
Մասնագիտությունծրագրավորող, համակարգչային գիտնական և technology evangelist
ԱշխատավայրՄայքրոսոֆթ և Tektronix?
Կայքc2.com
Ward Cunningham Վիքիպահեստում

Ուորդ Քայննինգհեմ (անգլ.՝ Ward Cunningham, մայիսի 26, 1949(1949-05-26), Միչիգան Սիթի (Ինդիանա), Լա-Պորտ շրջան, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող, Վիքի տեխնոլոգիաների գյուտարար և Ճկուն ծրագրային ապահովման համահեղինակ, Նախագծման ձևանմուշների և «ծայրահեղ» ծրագրավորման ոլորտների առաջատարներից մեկը։ 1994 թվականից նա սկսել է WikiWikiWeb կայքի կոդավորելը և այն տեղադրել է 1995 թվականի մարտի 25-ին c2.com կայքում (իր ծրագրակազմի խորհրդատուի կայքում)[1]՝ որպես լրացում Portland կաղապարի պահոց։ Նա «Վիքիի ուղի» գրքի և ինտեգրված թեստերի գաղափարի հեղինակ է։

Քայննինգհեմը WikiSym գիտաժողովում հիմնականում ներկայացրել է երեք ձևանմուշներ, Վիքիի հետազոտությունների և պրակտիկայի առաջին շարքը, ինչպես նաև Վիքիմեդիա մշակողների գագաթնաժողովը 2017 թվականի[2]։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորդ Քայննինգհեմը ծնվել է 1949 թվականի մայիսի 26-ին Ինդիանայի Միչիգան ​​քաղաքում[3]։ Մանկությունը անցել է Ինդիանայի նահանգի Հայլենդ քաղաքում, հաճախել է տեղի ավագ դպրոցը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորդ Քայննինգհեմը բնակվում է Օրեգոնի Բեյվերտոն քաղաքում [5]։ Նա տիրապետում է սիրողական ռադիոյի արտակարգ դասի արտոնագրին, որը տրվել է Կապի դաշնային հանձնաժողովի կողմից, և նրա զանգի ցուցանակն է ՝ Kilo Nine Oscar X-ray, K9OX[6][7][8][9]:

Քայննինգհեմը Նայք ընկերության կողմից արժանացել է «Լավագույն աշխարհահռչակ ընկերոջ համար»[10] կոչմանը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորդ Քայննինգհեմը 1978 թվականին ավարտել է Ինդիանայի նահանգի Ուեսթ քաղաքի Purdue համալսարանն և ստացել է բակալավրի աստիճանը՝ միջառարկայական ճարտարագիտություն (էլեկտրոտեխնիկա և ինֆորմատիկա) և համակարգչային գիտության մագիստրոսի կոչումը[11]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորդ Քայննինգհեմը իր կնոջ հետ Cunningham & Cunningham ծրագրային ապահովման խորհրդատվական ընկերության համահիմնադիրն են[12]։ Նա զբաղեցրել է Wyatt Software ընկերության հետազոտությունների և զարգացման գծով տնօրենի, Tektronix համակարգչային հետազոտությունների լաբորատորիայում գլխավոր ինժեների պաշտոնները։ Նա նաև եղել է The Hillside Group ընկերության հիմնադիր և հովանավոր, զբաղեցրել է «Ծրագրավորման լեզուների ձևանմուշների» տնօրենի պաշտոնը։ Քայննինգհեմը եղել է Smalltalk նախագծի անդամ։

2003 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հոկտեմբեր ամիսը Քայննինգհեմը Microsoft ընկերությունում աշխատել է "Patterns & Practices" խմբում։ 2005 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում նա զբաղեցրել է «Eclipse» հիմնադրամում գործող կոմերիտերային զարգացման գծով տնօրենի պաշտոնը։ 2009 թվականի մայիսին նա միացել է AboutUs կազմակերպությանը՝ որպես տեխնոլոգիայի գլխավոր պատասխանատու[13]։ 2011 թվականի մարտի 24-ին, Օրեգոնիան ամսագրում հրապարակվել էր, որ Քայննինգհեմը լուռ հեռացել է AboutUs-ից և միացել Վենետիկի[14] CitizenGlobal ստարտափին, որպես տեխնոլոգիայի գլխավոր պատասխանատու։ Այն մի նորաստեղծ ընկերություն էր, որն աշխատում է բազմության վրա հիմնված տեսանյութերի բովանդակության վրա[15]:Բայց նա դեռ մնում էր «խորհրդատու» AboutUs-ում[16][17]։ Այնուհետև Քայննինգհեմը լքում է CitizenGlobal ստարտափը և որպես ծրագրավորող աշխատում է New Relic ընկերությունում[18]։

Գաղափարներ և գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանինգհեմը հայտնի է մի քանի տարածված գաղափարներով, որոնք նա ստեղծել և զարգացրել է։ Դրանցից ամենահայտնիներն են Վիքին և բազմաթիվ գաղափարներ ծրագրային ապահովման ձևավորման բնագավառում, որոնք հանրաճանաչ են դարձել Gang of Four (GoF) կողմից։ Նրան է պատկանում է Cunningham & Cunningham Inc. ընկերությունը, որը մասնագիտացել է օբյեկտիվ կողմնորոշված ծրագրավորման ոլորտում։ Նա նաև ստեղծել է կայքը և ծրագրակազմը WikiWikiWeb՝ առաջին ինտերնետային Վիքի։

2006 թվականի internetnews.com- ին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք նա պատրաստում էՎիքի հայեցակարգը, նա պատասխանել է, որ գաղափարը «պարզապես հնչում է մի բանի նման, որի համար ոչ ոք չի ցանկանա գումար վճարել»[19]։

Ուորդ Քայննինգհեմը հետաքրքրությամբ հետևում էր վիքիի էջերի խմբագրումների քանակի ու տեղային վայրերի քանակին՝ որպես սոցիոլոգիական փորձ, և նույնիսկ վիքիի էջի ջնջումը համարում էր իր գործընթացի կայունության մաս[Ն 1][21]:

2011 թվականին Ուորդ Քայննինգհեմը ստեղծել է ամենափոքր ֆեդերացված Վիքին ՝ վիքի ֆեդերացիայի գործիքը, որն օգտագործվում է ծրագրային ապահովման զարգացման այնպիսի ասպեկտների ժամանակ, ինչպիսիք են՝ վիքի էջերը պատրաստելը։ Նա ստորագրել է արագաշարժ ծրագրակազմի մշակման հռչակագիրը[22]։

Ուորդ Քայննինգհեմը եկել էր հետաքրիքիր եզրակացության։ [Ն 2] [15] Այն վերաբերում է այն դիտարկմանը, որ մարդիկ ավելի արագ են փորձում սխալ պատասխանը ուղղել, քան պատասխանել մի հարցի։ Ըստ Սթիվեն ՄակԳիդիի, Քայննինգհեմը նրան խորհուրդ էր տվել դեռևս 1980-ական թվականների սկզբին, և Մակիդը անվանել էր այն Քայննինգհեմի օրենքը[24]։ Չնայած այն ստեղծվել էր Usenet ցանցի համար, սակայն այդ օրենքը օգտագործվել է նկարագրելու, թե ինչպես են գործում այլ առցանց համայնքներ, ինչպիսիք են օրինակ Վիքիպեդիան[25]։ Ուորդ Քայննինգհեմը հերքում է այդ սեփականության օրենքի իրավունքը[Ն 3]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կան, ովքեր, որ տալիս են, և կան նրանք, ովքեր վերցնում են։ Կարող եք ասել՝ կարդալով, թե ինչ են գրում»[20]․․․
  2. «Համացանցում ճիշտ պատասխան ստանալու համար լավագույն միջոցը հարց չտալն է, այլ սխալ պատասխանը փակցնելն»[23]
  3. «Սխալ հայտարարություններ, որ համացանցի միջոցով տարածվում են»[26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cunningham & Cunningham, Inc.
  2. «Wikimedia Developer Summit 2017 Program»։ Վերցված է January 17, 2017 
  3. Harry Henderson (2009)։ Encyclopedia of Computer Science and Technology։ Facts On File։ էջ 122։ ISBN 978-0-8160-6382-6 
  4. «Ward's Home Page»։ Վերցված է September 29, 2018 
  5. Ward Cunningham Joins the New Relic Family
  6. Federal Communications Commission։ «K9OX»։ United States Government։ Վերցված է 4 November 2016 
  7. Federal Communications Commission։ «Ward Cunningham»։ United States Government։ Վերցված է 4 November 2016 
  8. Federal Communications Commission։ «K9OX, Expired»։ United States Government։ Վերցված է 4 November 2016 
  9. TenTec Wiki։ «Ward Cunningham»։ Ten Tec Wiki։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2016-ին։ Վերցված է 4 November 2016 
  10. Уорд Каннингем присоединяется к новой реликвии семьи
  11. The Wikipedia Revolution - Andrew Lih, page 46
  12. Lih, Andrew (2009). The Wikipedia Revolution, p. 58. Hyperion, New York. 9781401303716.
  13. «Our Proven Leadership Team»։ Citizen Global Website։ Արխիվացված է օրիգինալից May 12, 2012-ին։ Վերցված է 2012-05-08 
  14. «Venice, Los Angeles» (անգլերեն)։ 2020-07-15։ Վերցված է 2020-07-16 
  15. «Our Proven Leadership Team»։ Citizen Global Website։ Արխիվացված է օրիգինալից May 12, 2012-ին։ Վերցված է 2012-05-08 
  16. Rogoway, Mike (March 24, 2011)։ «Ward Cunningham, inventor of the wiki, has a new job in SoCal»։ The Oregonian business blog 
  17. «Ward Cunningham Joins CitizenGlobal»։ Blog.ratedstar.com։ March 31, 2011։ Արխիվացված է օրիգինալից October 16, 2015-ին 
  18. Ward Cunningham Joins the New Relic Family
  19. Kerner, Sean Michael (December 8, 2006), Q&A with Ward Cunningham, internetnews.com, արխիվացված օրիգինալից September 16, 2012-ին, https://web.archive.org/web/20120916082436/http://www.internetnews.com/dev-news/article.php/3648131 
  20. CyborgCamp
  21. CubeSpace, Portland Oregon (December 7, 2008)։ «Ward Cunningham, Lecture»։ Cyborg Camp Live Stream – Mogulus Live Broadcast։ Արխիվացված է օրիգինալից February 7, 2009-ին 
  22. «Manifesto for Agile Software Development»։ 2019-06-11 
  23. Jurisimprudence
  24. WHO WAS CUNNINGHAM OF CUNNINGHAM’S LAW?- “THE BEST WAY TO GET THE RIGHT ANSWER ON THE INTERNET IS NOT TO ASK A QUESTION, BUT TO POST THE WRONG ANSWER.”
  25. Word of the Week: Cunningham’s Law
  26. NOT CUNNINGHAM'S LAW - Ward Cunningham

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են