Ուոլթեր Ֆարլի
Ուոլթեր Ֆարլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1915[1][2][3] |
Ծննդավայր | Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1989[2][3] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Mercersburg Academy? |
Ուշագրավ աշխատանքներ | The Black Stallion? |
Զավակներ | Steven Farley? |
Ուոլթեր Ֆարլի (ծնյալ Ուոլթեր Լորիմեր Ֆարլի. հունիսի 26, 1915[1][2][3], Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 16, 1989[2][3], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ[4])[5], ամերիկացի մանկագիր, ով հինականում ձիերի մասին պատմություններ է գրել երեխաների համար: Նրա առաջին և առավել հայտնի երկը Սև հովատակը վիպակն է / The Black Stallion (1941),[6] որի հաջողությունը տասնամյակների ընթացքում ամրապնդվել է դրա շարունակությունը հանդիսացող նորանոր պատմությունների տպագրությամբ: Ընդ որում՝ Ուոլթերի մահից հետո պատումը շարունակել է նրա որդին՝ Սթիվենը:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարլին Ուոլթեր Պատրիկ Ֆարլիի և Իզաբել «Բել» Լ. (Վերմիլիա) Ֆարլիի որդին էր։ Նրա հորեղբայրը պրոֆեսիոնալ ձիավար էր և նրան սովորեցնում էր ձիերի վարժեցման տարբեր մեթոդներ, ծանոթացնում էր յուրաքանչյուր մեթոդի առավելություններին ու թերություններին: Ֆարլին «Սև հովատակը» սկսել է գրել, երբ դեռ սովորում էր Բրուքլինի Էրազմուս Հոլլ ավագ դպրոցում և Փենսիլվանիայի Մերսերսբուրգ ակադեմիայում: Նա աշխատանքն ավարտել և գրքի տեսքով հրատարակել է 1941 թվականին. այդ տարի նա դեռ Կոլումբիայի համալսարանի Կոլումբիայի քոլեջի ուսանող էր և այդ նույն տարում ստացավ բակալավրի աստիճան: Վիպակի գործողությունների մեծ մասը տեղի է ունենում Նյու Յորքի նվազ զարգացած տարածքներից մեկում՝ Քուինս թաղամասի Ֆլաշինգ շրջանում, որն ընկած է 1939 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի և Belmont Park ձիարշավարանի մոտ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆարլին որպես թղթակից ծառայել է ԱՄՆ բանակի 4-րդ զրահատանկային դիվիզիայում՝ աշխատակցելով բանակային Yank պարբերականին:
Ֆարլին և նրա կինը՝ Ռոզմարին, ունեին չորս երեխա՝ Փեմը, Էլիսը, Սթիվենը և Թիմը, որոնց նրանք մեծացրել էին Փենսիլվանիայի իրենց ագարակում և Ֆլորիդայի մերձլողափնյա տանը[7]: 1989 թվականին Ֆարլին պատիվների արժանացավ իր հայրենի քաղաքում՝ Ֆլորիդա նահանգի Վենետիկում, որի գրադարանի մանկական թևում հիմնեց Ուոլթեր Ֆարլիի անվան գրական ուղենիշային վայրը:
Ֆարլին մահացել է քաղցկեղից 1989 թվականի հոկտեմբերին, «Ջահել սև հովատակը» մատենաշարի քսանմեկերորդ գրքի հրատարակումից կարճ ժամանակ առաջ և «Սև հովատակի արկածները» հեռուստասերիալի ցուցադրության ընթացքում[8]:
Գրական մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1944: Pacific Northwest Library Association’s Young Reader’s Choice մրցանակ՝ Սև հովատակը / The Black Stallion գրքի համար[9][10]
- 1948: Pacific Northwest Library Association’s Young Reader’s Choice մրցանակ՝ Սև հովատակը վերադառնում է / The Black Stallion Returns գրքի համար[11]
- 1948: Boys Club Junior book մրցանակ՝ Սև հովատակը վերադառնում է / The Black Stallion Returns գրքի համար
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինո և հեռուստատեսություն
- 1979: Սև հովատակը (The Black Stallion). ռեժիսոր՝ Քերոլ Բոլարդ [12]
- 1983: Սև հովատակը վերադառնում է / (The Black Stallion Returns). ռեժիսոր՝ Ռոբերտ Դալվա[13]
- 1990–1993: Սև հովատակի արկածները / The Adventures of the Black Stallion – կանադական հեռուստասերիալ[14]
- 2003: Ջահել սև հովատակը / The young Black Stallion. ռեժիսոր՝ Սայմոն Ուինսեր[15]
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև հովատակը / Black Stallion մատենաշարի գրքերի ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Black Stallion / Սև հովատակը (1941)
- The Black Stallion Returns / Սև հովատակը վերադառնում է (1945)
- Son of the Black Stallion / Սև հովատակի ձագը / (1947)
- The Island Stallion / Կղզու հովատակը(1948)
- The Black Stallion and Satan / Սև հովատակը և Սատանան (1949)
- The Black Stallion's Blood Bay Colt (1950)
- The Island Stallion's Fury (1951)
- The Black Stallion's Fillly (1952)
- The Black Stallion Revolts / Սև հովատակների ընդվզումները (1953)
- The Black Stallion's Silky Colt (1954)
- The Island Stallion Races (1955)
- The Black Stallion's Courage / Սև հովատակի քաջությունը (1956)
- The Black Stallion Mystery (1957)
- The Horse-Tamer / Ձի վարժեցնողը (1958)
- The Black Stallion and Flame / Սև հովատակն ու բոցը (1960)
- The Black Stallion Challengeed (1964)
- The Black Stallion's Ghost (1969)
- The Black Stallion and the Girl / Սև հովատակը և աղջիկը (1971)
- The Black Stallion Legend (1983)
- The Young Black Stallion (1989)
Մյուսները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Man o' War / Պատերազմի մարդ
- Big Black Horse (մանկահասակ երեխաների համար «Սև հովատակի» հեշտ ընթերցվող տարբերակը)
- Little Black, A Pony
- Little Black Goes to the Circus (1963) Beginner Books Book Club Edition
- The Little Black Pony Races
- The Horse That Swam Away / Ձին, որը լողաց
- Great Dane Thor / Մեծ Դեյն Թոր
- Ուոլթեր Ֆարլիի «Ինչպես զերծ մնալ ձեր ձիու հետ խնդիրներից. անվտանգության մի քանի հիմնական կանոններ, որոնք կօգնեն ձեզ վայելել ձիավարությունը» (1981) (ոչ գեղարվեստական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #105528927 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Walter Farley». Վերցված է 11 March 2016-ին.
- ↑ Amazon. ISBN 0679813438.
- ↑ «About Walter Farley». Վերցված է 11 March 2016-ին.
- ↑ «Walter Farley, 'Black Stallion' Author, Dies at 69». Deseret News. October 22, 1989. Վերցված է 2 September 2024-ին.
- ↑ literaryawards.com.au. Abgerufen am 30. Mai 2012.
- ↑ Zur Qualität der Adaption: Linda Costanzo Cahir: Literature Into Film: Theory And Practical Approaches. McFarland, Jefferson 2006, S. 39 ff.
- ↑ Արխիվացված (Date missing) bookcentre.ca (Error: unknown archive URL). Abgerufen am 30. Mai 2012.
- ↑ «Der schwarze Hengst» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2015-06-10-ին.
- ↑ «The Black Stallion Returns» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2015-06-10-ին.
- ↑ «Black, der schwarze Blitz» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2015-06-10-ին.
- ↑ «The young Black Stallion» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2015-06-10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Angie Bryant: The Black Stallion Literacy Project. In: Equus Caballus Magazine, Vol. 7.2
- walterfarley.ponymadbooklovers.co.uk/ – Biografie, bebilderte und kommentierte Bibliografie. Abgerufen am 29. Mai 2012.
- Ինչպես գտնել Ուոլթեր Ֆարլիի փաստաթղթերը Կոլումբիայի համալսարանի Հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանում:
|