Jump to content

Ուոլթեր Քանինգեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Քանինգեմ
անգլ.՝ Walter Cunningham
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1932(1932-03-16)[1][2]
ԾննդավայրՔրեսթոն, Այովա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 3, 2023(2023-01-03)[3] (90 տարեկան)
Մահվան վայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
ԳերեզմանՏեխաս նահանգի գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Սանտա Մոնիկա քոլեջ (1958), Հարվարդի բիզնես դպրոց և Վենետիկի ավագ դպրոց
Մասնագիտությունտիեզերագնաց, սպա, օդաչու, կործանիչ օդաչու, գործարար, ֆիզիկոս, գիտնական, վաճառական և ձեռնարկատեր
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքwaltercunningham.com
 Walter Cunningham Վիքիպահեստում

Ռոնի Ուոլթեր Քանինգեմ (անգլ.՝ Ronnie Walter Cunningham, մարտի 16, 1932(1932-03-16)[1][2], Քրեսթոն, Այովա, ԱՄՆ - հունվարի 3, 2023(2023-01-03)[3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց–օդաչու, գիտությունների դոկտոր։ Մասնագիտությամբ ֆիզիկոս։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1963 թվականից։ 1968 թվականի հոկտեմբերի 11–22-ին, Ուոլթեր Շիրայի և Դոն Այզլիի հետ, որպես անձնակազմի անդամ, թռիչք է կատարել «Ապոլոն–7» տիեզերանավով, որը Երկրի շուրջը կատարել է 163 պտույտ։ Թռիչքի ընթացքում իրականացվել է «Ապոլոն» տիեզերանավի հիմնական բլոկի առաջին թռիչքային փորձարկումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Քանինգեմ» հոդվածին։