Jump to content

Ուոլթեր Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Հարթվել Ուայթ
Տեսակ«Ամբողջ ծանրությամբ» սերիալի կերպար և գեղարվեստական անձ
ՀեղինակՎինս Գիլիգան
ՍտեղծագործությունԱմբողջ Ծանրությամբ
Ներկայացված էԱմբողջ ծանրությամբ, Ավելի լավ է զանգեք Սոլին և Էլ Քամինո․ Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ)
Սեռարական
Ազգությունամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
Բնակության վայրԱլբուկերկե
Հրարած տիեզերքիցGilliverse?
Տարիք50(առաջին եթերաշրջան), 52(հինգերորդ եթերաշրջան)
ԾննդավայրԱՄՆ
ԸնտանիքՍքայլեր Ուայթ
ԵրեխաներՈւոլթեր կրտսեր, Հոլլի Ուայթ
ՄականունՀայզենբերգ
ԳործունեությունՔիմիկոս, դպրողի ուսուցիչ, մետամֆետամին արտադրող
Մասնագիտությունքիմիկոս, Թմրավաճառ և դպրոցի ուսուցիչ
ԳործատուԱլբուկերկեի հանրակրթական դպրոցների համակարգ և Գաս Ֆրինգ
Դերը կատարել ենԲրայան Քրենսթոն
ԵրկիրԱմերիկա
 Walter White Վիքիպահեստում

Ուոլթեր Հարթվել Ուայթ (անգլ.՝ Walter Hartwell White), ամերիկյան Ամբողջ ծանրությամբ հեռուստասերիալի գլխավոր հերոս։ Նրա դերը կատարել է Բրայան Քրենսթոնը։

Չնայած AMC-ն պաշտոնապես չէր ցանկանում Բրայանին ընդունել Ուոլթերի դերակատարման համար՝ կապված «Մալքոլմն ուշադրության կենտրոնում» սերիալում նրա կատակերգական դերի հետ, սակայն սերիալի գործադիր պրոդյուսեր Վինս Գիլիգանը, Գաղտնի նյութերի դրվագում Քրենսթոնի դերակատարմամբ կադրերը դիտելով, հաստատեց նրան որպես գլխավոր հերոսի դերակատար։ Քրենսթոնը մեծ ներդրում է ունեցել Ուոլթերի բնավորության վրա, ներառյալ տեսքը և անհատականությունը։ Գլիգանը բնութագրել է իր նպատակը ինչպես «Ուոլթեր Ուայթի վերափոխումը պարոն Չիփսից Թոնի Մոնտանայի» և հատուկ ստեղծեց կերպար, որը ժամանակի ընթացքում ավելի քիչ համակրանք է առաջացնում դիտողի մոտ[1][2]։

Եվ կերպարը, և Քրենսթոնի խաղը դրական արձագանք են ստացել կինոքննադատների կողմից։ Քրենսթոնը 4 Էմմիի մրցանակ է ստացել դրամատիկական սերիալում տղամարդու լավագույն գլխավոր դերի համար, դառնալով երկրորդը ամբողջ Էմմիի պատմության մեջ, ով հասել է այդպիսի հաջողութան[3]։

Գեղարվեստական կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթեր Ուայթը տաղանդավոր քիմիկոս է, ով ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, իր ներդրումն է ունեցել պրոտոնային ռադիոգրաֆիայի հետազոտության մեջ, ինչը հետագայում օգնել է գիտնականների թիմին ստանալ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո Ուոլթերը հիմնադրել է «Գորշ նյութի տեխնոլոգիաներ» ընկերությունը (անգլ.՝ Gray Matter Technologies) Էլիոտ Շվարցի և Գրեթհեն Շվարցի հետ։ Այնուամենայնիվ, նա հանկարծ լքել է ընկերությունը՝ վաճառելով իր բաժնեմասը 5000 դոլարով։ Ավելի ուշ Էլիոթն ու Գրեթհենը ամուսնացել են և հարստացել, ինչի պատճառով Ուոլթերը գաղտնի ատում է նրանց[4][5][6]։

Ամբողջ ծանրությամբ սերիալի հենց սկզբից Ուոլթը աշխատել է որպես ավագ դպրոցի ուսուցիչ Ալբուկերկեում, ուսուցանելով քիմիա աշակերտների, որոնք հետաքրքրված չէին և չէին հարգում նրան[5][7]։ Աշխատանքի համար քիչ էին վճարում, ինչը նրան ստիպեց երկրորդ աշխատանքի տեղավորվել, մեքենաների լվացակայանում։ Այնտեղ աշխատելը հատկապես նվաստացուցիչ էր լինում Ուոլթի համար, երբ նա լվանում էր իր աշակերտների մեքենաները։ Ուոլթերը ամուսնացած է Սքայլեր Ուայթի հետ, իսկ նրանց որդին՝ Ուոլթեր կրսերը հիվանդ է DCP-ով։ Ուոլթերի ընտանիքի մյուս մասը ներառում է Սքայլերի քրոջը՝ Մարի Շրեյդերին և նրա ամուսնուն՝ Հենկին, ով աշխատում է DEA-ում[8]։

Առաջին եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթերի ծննդյան հիսունամյակին հեռուստացույցով ռեպորտաժ են ցույց տալիս մետամֆետամինի առևտրականների ձերբակալության մասին, որի ժամանակ դիլերներից տպավորիչ գումար առգրավվեց[9]։ Մի քանի օր հետո Ուոլթը իմանում է, որ քաղցկեղով հիվանդ է, և պարզվում է, որ նրան լավագույն դեպքում երկու տարի է մնացել ապրելու։ Իմանալով, որ իր ընտանիքը գտնվում է վատ ֆինանսական վիճակում և հիշելով հեռուստացույցով ցուցադրված ռեպորտաժը նա որոշում է սկսել մետամֆետամինի արտադրանքը, որպեսզի իր ընտանիքը ֆինանսապես ապահովված լինի իր մահից հետո[10]։ Ուոլթը որոշում է Հենկի հետ գնալ և ականատես լինել «Կապիտան Կուկ» անունով մի դիլերի ձեռբակալությանը։ Ձեռբակալության ժամանակ Ուոլթը նկատում է իր նախկին աշակերտին՝ Ջեսի Փիքմանին հանցանքի վայրից փախչելուց և հասկանում, որ վերջինս դիլեր է։ Դպրոցական գրառումների շնորհիվ Ուոլթերը գտնում է Ջեսին և առաջարկում դառնալ նրա գործընկերըն, որի պայմաններում Ուոլթերը կարտադրի մետամֆետամինը,իսկ Ջեսին՝ կվաճառի այն։ Իրենց ապրանքի առաջին մեծածախ գնորդը դառնում է «Քրեյզի 8»-ը։ Բայց վերջինս մտածում է, որ Ուոլթը ոստիկանության աշխատակից է և պատրաստվում է սպանել նրանց, սակայն Ուոլթերը նրան առաջինն է սպանում։ Երկրորդ գնորդը դառնում է մեքսիկական կարտելի անդամ Տուկո Սալամանկան։ Առաջինը նրա մոտ գալիս է Ջեսին։ Ջեսին Տուկոից գումար է պահանջում, մինչ ապրանքի պատրաստելը, որի արդյունքում ծեծի է ենթարկվում և հայտնվում հիվանդանոցում։ Այնուհետև Տուկոի մոտ գալիս է Ուոլթերը՝ մետանֆետամենի փոխարեն վերցնելով շառաչուն սնդիկ, ներկայանում որպես Հայզենբերգ և պահանջում է Տուկոին, վերադարձնել Ջեսիից վերցրած գումարը։ Տուկոն չի համաձայնվում վերադարձնել գումարը։ Ուոլթերը պայթեցնում է շառաչուն սնդիկը և սպառնում սպանել նրան։ Տպավորված լինելով ինչպես ապրանքի որակով, այնպես էլ Հեյզենբերգով՝ նա համաձայնվում է աշխատել Ուոլթի հետ[11]։

New York Magazine ամսագրի հեղինակ Էմմա Ռոզենբլյումը Բրայանի դերասանական խաղի մասին արտահայտվեց, ասելով.«Քրենսթոնը, ֆիզիկապես չփոխվելով Մալքոլմի ժամանակներից, մտնում է Ուայթի շապիկի մեջ անթերի նրբությամբ՝ մոմե գունատություն, դատապարտվածություն և դատապարտվածության շոշափելի զգացում»

The Hollywood Reporter ամսագրի հեղինակ Թիմ Գուդմանը գնահատեց Ուոլթին բացասական հերոս դարձնելու Վինս Գլիգանի որոշումը որպես համարձակ.«Դուք չեք կարող վերցնել և դարձնել գլխավոր հերոսին բացասական։ Դուք պարզապես չեք կարող։ Ոչ ոք այդպես չի վարվում։ Ոչ ոք դա երբեք չի հասցրել այդ աստիճանի»։

TIME ամսագիրը նկարագրեց հինգերորդ եթերաշրջանը որպես «անսասան», իսկ New York Post-ը հանդիսատեսին խորհուրդ է տալիս պատրաստվել «վայրի մրցավազքին»[12]։

GQ ամսագրի մեկնաբան Վասիլի Միլովիդովը կարծում է, որ 5-րդ եթերաշրջանում Ուոլթեր Ուայթը վերջնականապես վերածվել է սերիալի գլխավոր չարագործի։ Քիմիայի համեստ ուսուցչի անձն ամբողջությամբ դուրս է մղվել նրա չարագուշակ «ալտեր էգո» Հայզենբերգի կողմից[13]։

Գլխավոր դերակատար Բրայան Քրենստոնն իր հարցազրույցում հայտարարել է, որ Ուոլթեր Ուայթը կորցրեց իր հոգին արդեն առաջին դրվագում՝ կանգնելով «սայթաքուն ուղու» վրա[14]։

Հինգերորդ եթերաշջանի 14-րդ սերիան դիտելուց հետո «Սառույցի և կրակի երգ» գրքի հեղինակ Ջորջ Մարտինը իր անձնական բլոգում գրեց, որ Ուոլթեր Ուայթը ավելի մեծ հրեշ է քան ինչ-որ մեկը ամբողջ Վեստերոսում, և որ նրան պետք է դրա հետ ինչ-որ բան անել։ Ենթադրվում է, որ նա ցանկանում է նովելի մեջ ավելի մեծ հրեշի մտցնել քան Հայզենբերգն է[15][16][17]։

Բրայան Քրենսթոնը երեք անգամ անընդմեջ 2008-2010 թվականներին արժանացել է Էմմիի մրցանակին՝ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար։ Սերիալի ավարտից հետո դերասանն արժանացել է Էմմիի 2014 թվականի մրցանակին նույն անվանակարգում, արդեն չորրորդ անգամ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bowles, Scott (2011 թ․ հուլիսի 13). «'Breaking Bad' shows man at his worst in Season 4». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  2. Ginsberg, Merle (2011 թ․ հուլիսի 16). «'Breaking Bad' Star Bryan Cranston on Walter White: 'He's Well on His Way to Badass' (Q&A)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  3. «emmys.com «Bryan Cranston»» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  4. Gustini, Ray (2011 թ․ հուլիսի 13). «You Can Totally Still Catch Up on 'Breaking Bad' Before the Premiere». The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
  5. 5,0 5,1 Woodward, Richard B. (2011 թ․ հուլիսի 20). «Breaking Bad: Better Television Through Chemistry». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
  6. Hughes, Jason (2008 թ․ փետրվարի 25). «Breaking Bad: Gray Matter». TV Squad. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  7. Bowman, Donna (2009 թ․ ապրիլի 12). «Breaking Bad: 'Peekaboo'». The A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
  8. Sepinwall, Alan (2009 թ․ ապրիլի 13). «Breaking Bad, 'Peekaboo': Jesse collects a debt». The Star-Ledger. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
  9. Sepinwall, Alan (2008 թ․ հունվարի 20). «Breaking Bad: Парень, который идёт в кабинет онколога». The Star-Ledger. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  10. Owen, Rob (2008 թ․ հունվարի 20). «Tuned In: 'Breaking Bad'». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  11. Porter, Rick (2011 թ․ հուլիսի 16). «'Breaking Bad': Betsy Brandt says Marie and Hank have 'a tough road' in Season 4». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  12. «Koo, Carolyn (July 6, 2012)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «Рекап второго эпизода Breaking Bad: Василий Миловидов об исчезновении Уолтера Уайта». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «Брайан Крэнстон: «Уолтер Уайт потерял свою душу» (интервью)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. O'Neal, Sean (2013 թ․ սեպտեմբերի 18). «Breaking Bad inspires George R.R. Martin to finish writing blog post about how badass Walter White is». The A.V. Club. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. Goldman, Eric (2013 թ․ սեպտեմբերի 18). «George R.R. Martin Says Breaking Bad's Walter White is a Bigger Monster than Anyone in Game of Thrones». IGN. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  17. Wigler, Josh (2013 թ․ սեպտեմբերի 18). «George R. R. Martin declares 'Breaking Bad's' Walter White 'bigger monster than anyone in Westeros'». HitFix. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  18. "Breaking Bad" No Más (TV episode 2010) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  19. "Breaking Bad" Seven Thirty-Seven (TV episode 2009) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  20. "Breaking Bad" The Decision (TV episode 2013) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  21. «Walter White, imprisoned in Texas for meth trafficking, wants the Feds to give him his stuff back».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Ուայթ» հոդվածին։