Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը
անգլ.՝ The Secret Life of Walter Mitty
Երկիր ԱՄՆ[1]
 Միացյալ Թագավորություն[1]
Ժանրֆենթեզի ֆիլմ[2][3][4][…], դրամա, կինոկատակերգություն և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքThe Secret Life of Walter Mitty?
Թվականհոկտեմբերի 5, 2013[5], հունվարի 1, 2014[6], դեկտեմբերի 25, 2013[5] և դեկտեմբերի 26, 2013[7][5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲեն Սթիլեր[8][9][10][…]
ՊրոդյուսերSamuel Goldwyn Jr.?
Սցենարի հեղինակՍթիվեն Կոնրադ
ԴերակատարներՔրիստեն Ուիգ[8][9][11][…], Շոն Փեն[8][9][12], Ադամ Սքոթ[8][9][11][…], Ադրիան Մարտինես[8][9][12], Էմի Սթիլլեր[12], Էնդի Ռիխտեր[12], Բեն Սթիլեր[8][9][11][…], Քոնան Օ'Բրայեն[12], Ջոի Սլոթնիք[12], Jon Daly?[8][9][13][…], Քեթրին Հան[8][9][13][…], Օուլավյուր Դարրի Օուլաֆսոն[12], Փաթոն Օսվալտ[8][9][13][…], Paul Fitzgerald?[8][13][12], Շիռլի ՄակԼեյն[8][9][11][…], Ստյուարտ Քորնֆելդ[12] և Terence Bernie Hines?[8][13][12]
ՕպերատորՍտյուարտ Դրայբյորգ
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
ՄոնտաժԳրեգ Հայդեն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԻսլանդիա, Նյու Յորք, Լոս Անջելես և Բրիտանական Կոլումբիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն114 րոպե
Բյուջե90 000 000 $[14]
Շահույթ188 133 322 $[14] և 58 236 838 $[14]
ՆախորդThe Secret Life of Walter Mitty?
Պաշտոնական կայքէջ
 The Secret Life of Walter Mitty (2013 film) Վիքիպահեստում

«Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» (անգլ.՝ The Secret Life of Walter Mitty), Բեն Սթիլերի արկածային ֆիլմը։ Ֆիլմի հիմքում Ջեյմս Թերբերի գիրքն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 25-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն Ջեյմս Թեբերի գրքի 21-րդ դարի տարբերակով է։ Ուոլթեր Միթին Life ամսագրի աշխատակիցն է։ Ուոլթերի հայրը մահացել էր, երբ նա փոքր էր, այժմ նա ուներ մորը և փոքր-ինչ տարօրինակ քրոջը։ Ուոլթերի աշխատանքը շատ խիստ գրաֆիկով է, սակայան նրա երազանքները գնում են շատ ավելի հեռու։ Նա իրականացնում է ֆանտաստիկ ճանապարհորդություններ՝ պատկերացնելով իրեն տիեզերագնացի, ճանապարհորդի կամ էլ անդիմադրելի Կազանովի դերում։ Ուոլթերը սիրահարվում է իր նոր գործընկերուհուն՝ հաշվապահ Շերիլ Մելհոֆին. նա միայն երազում է այդ մասին։ Ամսագրի ընկերությունը որոշում է, որ հաջորդ թողարկումը կլինի վերջինը, որը կտպագրվի, դրանից հետո ամսագիրը կլիներ միայն «թվային»։ Սրա պատճառով սպասվում էին խոշոր չափի կրճատումներ։ Ամսագրի գլխավոր էջում պետք է լիներ Շոն Օ՛Կոնելի լուսանկարը, ով համարվում էր լավագույն լուսանկարիչը։ Նկարը գտնելու միակ տարբերակը Շոնին գտնելն էր։ Ուոլթերը որոշում է մեկնել երկար ճանապարհորդության. Գրենլանդիա, Իսլանդիա և Հիմալայներ։ Խաբկանքի աշխարհից Ուոլթերը վերադառնում է իրականություն և հասկանում է որն է իրական կյանքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Բեն Սթիլեր Ուոլթեր Միթի Ուոլթեր Միթի
Քրիստեն Ուիգ Շերիլ Շերիլ
Ադամ Սքոթ Թեդ Թեդ
Քեթրին Հան Օդեսա Միթի Օդեսա Միթի
Շիրլի Մաքլեյն Էդնա Միթի Էդնա Միթի
Շոն Փեն Շոն Օ՛Կոնել Շոն Օ՛Կոնել
Ջոն Դեյլի Թիմ Նորթոն Թիմ Նորթոն
Թերենս Բերնի Հայնս Դոն Դոն
Փոլ Ֆիցջերալդ Թոդ Թոդ

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, որ այս ֆիլմը Բեն Սթիլերի հերթական ֆիլմն էր քննադատներին հնարավորություն էր տալիս, որ նրանք բացասական ձևով խոսեն ֆիլմի մասին։ Եթե «The Cable Guy» (Ջիմ Քերրիի մասնակցությամբ) կարելի է համարել մութ կատակերգություն, ապա «Ուոլթեր Միթիի...»-ը՝ չափից դուրս լուսավոր կատակերգություն։ Պատկերը չափազանց զգայուն է, թեև այն չի կարելի համարել դատարկ։ Առանձին դրվագների հումորային մասերը կարելի է համարել գրավող, սակայն ամբողջ ֆիլմն այնքան էլ սուր չէ[15]։ Ֆիլմում օրինակի համար ծանոթությունների կայքը այնքան էլ չեն գրավում ֆիլմը[16]։ 1947 թվականի աշխատանքը Սթիլերի ֆիլմի համեմատությամբ ավելի տրամաբանական ավարտ է ունենում։ Այստեղ Ուոլթեր Միթին աղջկա սիրտը գրավում է ոչ թե խելագար քայլերով, այլ հումորի զգացումով և մարդկային ջերմությամբ։ Ժամանակակից հատուկ էֆեկտները հնարավորություն են տալիս ավելի գեղեցիկ ներկայացնել ֆիլմի ավարտը։New York Times-ի քննադատ Սքոտը նշել է, որ ֆիլմի անձնակազմը չի կարողացել հերոսին հետաքրքրացնել։ Հեղինակները այդպես էլ չկարողացան հասկանալ ով էր նա. հերթական երազողը թե փիլիսոփա, ով ծնվել է քաղաքային կյանքի ժամանակաշրջանում[17][18]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվական - ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների ցուցակում 10 ամենալավ ֆիլմերից
  • 2013 թվական - լավագույն յուրահատուկ աշխատանք, լավագույն երաժշտություն
  • 2014 թվական - Սատուրն-ի մրցանակ. լավագույն ֆանտաստիկ ֆիլմ, լավագույն դերասան
  • 2014 թվական - American Comedy Awards. լավագույն կատակերգության դերասանուհի (Քրիստեն Ուիգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը (ֆիլմ)» հոդվածին։