Ուոլդորֆ (աղցան)
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուոլդորֆ աղցանի բաղադրիչները | |
| Ամերիկյան խոհանոց | |
| Ծագում | |
| Տեսակ | Աղցան |
| Առաջացման երկիր | ԱՄՆ |
| Հեղինակ | Օսկար Չիրկի |
| Ստեղծման տարեթիվ | 1896 |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական | խնձոր, հունական ընկույզ, նեխուր, մայոնեզ, կիտրոնի հյութ, պղպեղ |
| Հնարավոր | խաղող, չամիչ |
Ուոլդորֆ աղցան (անգլ.՝ Waldorf salad), դասական ամերիկյան աղցան՝ բարակ կտրատած խնձորից, հունական ընկույզից, մայոնեզից, կիտրոնի հյութից և պղպեղից։ Կարելի է նաև ավելացնել սառը խաղող կամ չամիչ։
Առաջին անգամ այս աղցանը մատուցվեց Նյու-Յորքի «Վալդորֆ-Աստորիա» հյուրանոցում, ինչպես և բացատրվում է աղցանի անունը։ Բայց այդ ժամանակ նոր աղցանի մեջ բացակայում էին ընկույզ, բայց հենց այս բաղադրատոմսը ընկույզների ավելացումով համարվում է ամենադասականը։ 1896 թվականին Ուոլդորֆ աղցանի բաղադրատոմսը ներառվեց խոհարարական գրքում, որը թողարկել էր Օսկար Չիրկին, իրեն ներկայացնելով որպես աղցանի բաղադրատոմսի հեղինակը, բայց այդ փաստը կասկածելի էր։