Jump to content

Ուշ բրոնզեդարյան կործանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշ բրոնզեդարյան կործանում
Societal collapse Խմբագրել Wikidata
Մասն էLate Bronze Age Խմբագրել Wikidata
ՎայրԱրևելյան Միջերկրական, Մերձավոր Արևելք Խմբագրել Wikidata
Սկսած1200 BC Խմբագրել Wikidata
Ավարտված1150 BC Խմբագրել Wikidata
ԺամանակաշրջանLate Bronze Age Խմբագրել Wikidata
«Ներխուժումներ, ավերածություններ և բնակչության տեղաշարժեր ուշ բրոնզի դարի փլուզման ժամանակ»

Ուշ բրոնզեդարյան կործանում, հասարակությունների կործանման շրջան Միջերկրական ծովի ավազանում մ.թ.ա. 12-րդ դարում։ Ենթադրվում է, որ այն ազդել է Արևելյան Միջերկրականի և Մերձավոր Արևելքի մեծ մասի վրա, հատկապես Եգիպտոսի, Անատոլիայի, Եգեյան տարածաշրջանի, Արևելյան Լիբիայի և Բալկանների վրա։ Այս անկումը հանկարծակի, բռնի և մշակութային առումով կործանարար էր բրոնզի դարաշրջանի բազմաթիվ քաղաքակրթությունների համար՝ հանգեցնելով նախկին հզոր պետությունների նյութական կտրուկ անկմանը։

Ուշ բրոնզի դարաշրջանին բնորոշ Միկենյան Հունաստանի, Եգեյան տարածաշրջանի և Անատոլիայի պալատական տնտեսությունը փլուզվեց՝ վերածվելով մեկուսացված փոքր գյուղական մշակույթների, որոնք ձևավորեցին Հունաստանի մութ դարաշրջանը (մ.թ.ա. մոտ 1100–750 թթ.)։ Դրանից հետո սկսվեց ավելի հայտնի արխայիկ դարաշրջանը։ Անատոլիան և Լևանտը ընդգրկող խեթական կայսրությունը կործանվեց, մինչդեռ Միջագետքի Միջին Ասորական կայսրությունը և Եգիպտոսի Նոր թագավորությունը գոյատևեցին, սակայն զգալիորեն թուլացած վիճակում։ Միևնույն ժամանակ, որոշ մշակույթներ, օրինակ՝ փյունիկեցիները, մեծացրին իրենց ինքնավարությունն ու ազդեցությունը՝ Եգիպտոսի և Ասորեստանի ռազմական ուժի թուլացման պատճառով։

Ուշ բրոնզի դարաշրջանի անկման պատճառների վերաբերյալ բազմաթիվ տեսություններ են առաջ քաշվել 19-րդ դարից սկսած, որոնց մեծ մասը կապված է քաղաքների և գյուղերի բռնի կործանման հետ։ Դրանք ներառում են կլիմայի փոփոխությունը, հրաբուխների ժայթքումները, երաշտները, հիվանդությունների տարածումը, ծովահենների ներխուժումները, երկաթի մշակման տարածման հետևանքով տնտեսական խաթարումները, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիայի և ռազմավարության փոփոխությունները, որոնք հանգեցրին մարտակառքերի պատերազմի անկմանը։ Այս փլուզումից հետո մետաղամշակման տեխնոլոգիայի աստիճանական զարգացումը նպաստեց երկաթի դարաշրջանի սկզբին՝ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում մ.թ.ա. 1-ին հազարամյակում։

20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի գիտական ուսումնասիրությունները ներկայացնում են այս անկումը որպես ավելի սահմանափակ մասշտաբով և ազդեցությամբ, քան նախկինում էր համարվում[1][2][3]:

Գերմանացի պատմաբան Առնոլդ Հերման Լյուդվիգ Հեերենը առաջինը թվագրեց Ուշ բրոնզի դարաշրջանի անկումը մ.թ.ա. 1200 թվականին։ 1817 թվականին Հին Հունաստանի պատմությանը նվիրված իր ուսումնասիրությունում Հեերենը նշում է, որ հունական նախապատմության առաջին շրջանը ավարտվել է այս շրջանում՝ հիմնվելով Տրոյայի կործանման թվագրման վրա , մ.թ.ա. 1190 թվականին։ 1826 թվականին նա նույն ժամանակահատվածին է վերագրել նաև Եգիպտոսի Տասնիններորդ դինաստիայի ավարտը։

Մ.թ.ա. 12-րդ դարի առաջին կեսին թվագրվող լրացուցիչ իրադարձություններն ընդգրկում են ծովահենների ներխուժումները, Միկենյան Հունաստանի և Բաբելոնում Կասսիտների տիրապետության անկումը, ինչպես նաև Մեռնեփթահի սյան արձանագրությունը, որը պարունակում է Իսրայելի ամենավաղ հայտնի հիշատակումներից մեկը Հարավային Լևանտում[4][5]։Բացի այդ, այս շրջանում կործանվեցին Ուգարիթը և Ամորական պետությունները Լևանտում, մասնատվեցին Լուվիական պետությունները Արևմտյան Անատոլիայում, և Քանանում սկսվեց քաոսի շրջան[6]։Այս կառավարությունների անկումը խաթարեց առևտրային ուղիները և հանգեցրեց գրագիտության մակարդակի կտրուկ նվազման տարածաշրջանի մեծ մասում[7]։

Սկզբում պատմաբանները կարծում էին, որ այս ժամանակաշրջանի առաջին փուլում Պիլոսից մինչև Գազա ընկած գրեթե բոլոր քաղաքները բռնի կերպով կործանվել են, և շատերը լքվել են, այդ թվում՝ Խաթթուսան, Միկենեն և Ուգարիթը։ Ռոբերտ Դրյուսը պնդում էր, որ «տասներեքերորդ դարի վերջից մինչև տասներկուերորդ դարի սկիզբը՝ մոտ քառասուն-հիսուն տարվա ընթացքում, արևելյան Միջերկրականի գրեթե բոլոր նշանակալի քաղաքները կործանվեցին, որոնցից շատերը այլևս երբեք չեն բնակեցվել»[8]։

Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Դրյուսը գերագնահատել է կործանված քաղաքների քանակը և հղումներ արել ավերածությունների, որոնք երբեք տեղի չեն ունեցել։ Միլլեքի ուսումնասիրության համաձայն՝[9]

«Եթե ուսումնասիրենք վերջին 150 տարվա հնագիտական գրականությունը, ապա Ուշ բրոնզի դարաշրջանի ավարտին (մ.թ.ա. 1200 թ.) վերագրվող 153 ավերածության դեպք կա՝ 148 հնավայրում։ Սակայն դրանցից 94-ը (կամ 61%-ը) սխալ են թվագրվել, հիմնված են թույլ ապացույցների վրա կամ պարզապես երբեք տեղի չեն ունեցել։ Դրյուսի քարտեզում նշված 60 «ավերածություններից» 31-ը (կամ 52%-ը) կեղծ են։ Կեղծ ավերածությունների ցուցակը ներառում է նաև հայտնի հնավայրեր, ինչպիսիք են Լևկանդին, Օրքոմենոսը, Աթենքը, Կնոսոսը, Ալասան, Քարքեմիշը, Հալեպը, Ալալախը, Համան, Քատնան, Քադեշը, Թել Թուեյնին, Բիբլոսը, Տիրը, Սիդոնը, Աշդոդը, Աշկելոնը, Բեթ-Շեանը, Թել Դիեր Ալլան և շատ ուրիշներ»։

Էն Քիլեբրյուն ցույց է տվել, որ Երուսաղեմը նշանակալի և կարևոր պարսպապատ բնակավայր էր Արևմտյան Ասիայի Միջին բրոնզի և Երկաթի դարաշրջան ժամանակաշրջաններում (մ.թ.ա. 1800–1550 թթ. և 720–586 թթ.), սակայն Ուշ բրոնզի և Երկաթի դարաշրջաններում այն փոքր էր, համեմատաբար աննշան և անպաշտպանված[10]։

Վերջին ուսումնասիրություններից որոշները պնդում են, որ թեև որոշ քաղաքակրթություններ այս ժամանակաշրջանում անկում են ապրել, այդ անկումները, հնարավոր է, որ լայնամասշտաբ չեն եղել[2][1][3]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ բրոնզի դարաշրջանն (մ.թ.ա. 1550–1200 թթ.) բնութագրվում էր զարգացած քաղաքակրթություններով, որոնք ունեին լայնածավալ առևտրային ցանցեր և բարդ սոցիո-քաղաքական ինստիտուտներ[11]։ Այդ ժամանակաշրջանի առաջատար հասարակությունները՝ եգիպտացիները, խեթերը, մեսոպոտամացիները և միկենացիները, առանձնանում էին հսկայական ճարտարապետական կառույցներով, առաջադեմ մետաղագործությամբ և գրագիտության բարձր մակարդակով։

Պղնձի, փայտանյութի, խեցեղենի և գյուղատնտեսական ապրանքների ծաղկուն առևտուրը, ինչպես նաև դիվանագիտական կապերի ընդլայնումը, աստիճանաբար խորացրին այս քաղաքակրթությունների փոխկախվածությունը[12]։Ժամանակի մեծ տերությունները հիմնված էին պալատական տնտեսության համակարգի տարբեր ձևերի վրա, որտեղ հարստությունը նախ կենտրոնացվում էր կենտրոնական բյուրոկրատիայի ձեռքում, այնուհետև վերաբաշխվում էր ըստ իշխողի որոշումների[13]։ Այս համակարգը հիմնականում ապահովում էր հասարակության վերնախավի բարօրությունը, սակայն այս բարդ կախվածությունների ցանցը, զուգորդված պալատական տնտեսության խիստ կառավարման հետ, առավել խոցելի էր դարձնում այս քաղաքակրթությունները՝ հեռավոր խաթարումներին կամ ճգնաժամերին արձագանքելու առումով[14]։

Խեթական կայսրությունը մ.թ.ա. 1300 թվականի սահմաններում։

Անատոլիայի բազմաթիվ վայրեր ավերվել են ուշ բրոնզի դարաշրջանի ավարտին, և այդ տարածաշրջանը ենթարկվել է ծայրահեղ քաղաքական դեզենտրալիզացիայի։Ուշ բրոնզի դարի մեծ մասում Անատոլիան գտնվում էր խեթական կայսրության գերիշխանության ներքո, սակայն մ.թ.ա. 1200 թ. դրությամբ այս պետությունն արդեն իսկ քայքայվում էր սովի, համաճարակի և քաղաքացիական պատերազմի հետևանքով։ Խեթերի մայրաքաղաք Խաթթուսան այրվել է անորոշ ժամանակահատվածում, սակայն հնարավոր է, որ այդ ժամանակ քաղաքն արդեն լքված էր։ Քարաողլանը (ներկայիս Անկարայի մոտ) նույնպես այրվել է, և բնակիչների մարմինները մնացել են չթաղված[15][16][17][18]։Անատոլիական շատ վայրեր ունեն ավերածությունների շերտեր, որոնք թվագրվում են այս ընդհանուր ժամանակաշրջանին: Դրանցից մի քանիսը, օրինակ՝ Տրոյան, անմիջապես վերակառուցվեցին, իսկ մյուսները, օրինակ՝ Քայմաքչին, լքվեցին։ Այս շրջանը, ըստ երևույթին, եղել է նաև միգրացիայի ժամանակաշրջան: Օրինակ, որոշ ապացույցներ, որ փռյուգիացիները ժամանել են Անատոլիա այս ժամանակաշրջանում, հնարավոր է Բոսֆորի կամ Կովկասի լեռների վրայով ։

Սկզբում Ասորեստանի կայսրությունը պահպանում էր իր ներկայությունը այդ տարածքում: Այնուամենայնիվ, այն աստիճանաբար հեռացավ տարածաշրջանի մեծ մասից 11-րդ դարի երկրորդ կեսին։

Խեթերի թագավոր Թուդհալիա IV-ի օրոք (թագավորել է մ.թ.ա. մոտ 1237–1209 թթ.),Կիպրոս կղզին կարճ ժամանակով ներխուժվել է խեթերի կողմից՝ կամ պղնձի պաշարների վերահսկման կամ ծովահենությունից պաշտպանվելու նպատակով ։ Կարճ ժամանակ անց կղզին վերանվաճեց նրա որդին՝ Սուպպիլուլիումա II-ը մ.թ.ա. մոտ 1200 թվականին[19]։

Մ.թ.ա. 1200 թ. և դրան հաջորդող տարիներին Կիպրոսում ավերածությունների քիչ ապացույցներ են հայտնաբերվել[20]:Չնայած Կիտիոնը հաճախ ներկայացվում է որպես ավերված քաղաք, պեղումներն իրականացրած Վասոս Կարագեորգիսը հստակ նշել է, որ քաղաքը ոչ թե ավերվել է, այլ ենթարկվել խոշոր վերակառուցման[21]: Ենթադրվում է, որ Էնկոմի քաղաքը հնարավոր է ավերվել է, սակայն դրա հնագիտական ապացույցները միանշանակ չեն․ այդ ժամանակաշրջանի երկու կառույցներում հրդեհի միայն սահմանափակ հետքեր են հայտնաբերվել[22][20]:Նույնը կարելի է ասել Սինդա վայրի համար, քանի որ պարզ չէ, թե արդյոք այն ավերվել է, քանի որ միայն որոշ մոխիր է հայտնաբերվել, բայց ոչ մի այլ ապացույց չկա, ինչպիսիք են փլված պարիսպները կամ այրված փլատակները,որ քաղաքը քանդվել է։ Միակ բնակավայրը Կիպրոսում, որն անվիճելիորեն ավերվել է մ.թ.ա. 1200-ին, Մաա-Պալեոկաստրոն էր, սակայն հնագետները չեն կարողացել հստակ որոշել, թե ովքեր են եղել հարձակվողները։Կիպրոսի մի քանի բնակավայրեր, օրինակ՝ Պյլա Կոկկինոկրեմնոսը, Թումբա թու Սկուրուն, Ալասան և Մարոնի-Վուրնեսը, մ.թ.ա. 12-րդ դարի առաջին կեսին լքվել են առանց ավերածության։ Սակայն, ի տարբերություն Արևելյան Միջերկրականի շատ շրջանների, Կիպրոսի որոշ հատվածներ, ինչպիսիք են Կիտիոնն ու Պաֆոսը, մ.թ.ա. 1200 թվականից հետո շարունակել են ծաղկել՝ առանց որևէ մեծ ճգնաժամի։[23]

Ավերածությունները հատկապես ծանր էին պալատներում և հարակից վայրերում, և Ուշ բրոնզեդարի Միկենյան բոլոր պալատները կործանվեցին (հնարավոր բացառությամբ Աթենքի Ակրոպոլիսի Կիկլոպյան ամրությունների): Թեբեն առաջին օրինակներից մեկն էր, որտեղ պալատը բազմիցս ենթարկվել է ավերածությունների մ.թ.ա. 1300-1200 թվականների ընթացքում և ի վերջո ամբողջությամբ ոչնչացվել է հրդեհով: Ռոբերտ Դրյուսը ընդգծում է, որ ավերածությունները այնքան ծանր էին, որ Թեբեն կրկին նշանակալի դեր չստանձնեց Հունաստանում առնվազն մինչև մ.թ.ա. 12-րդ դարի վերջը[24]։Շատ այլ վայրերում ավերածությունների պատճառները պակաս հստակ են. օրինակ, անհայտ է, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Աթենքում, սակայն ակնհայտ է, որ բնակավայրը զգալի անկում է ապրել Բրոնզեդարյան փլուզման ընթացքում։ Չնայած չկա ոչնչացված պալատի կամ կենտրոնական կառույցի մնացորդների ապացույց, սակայն բնակելի տարածքների և գերեզմանոցների տեղակայության փոփոխությունը վկայում է լուրջ սոցիալական և տնտեսական նահանջի մասին[25]։Բացի այդ, այս վայրում ամրացումների ավելացումը վկայում է Աթենքում անկման հանդեպ լուրջ վախի մասին։ Վինսենթ Դեսբորոն պնդում է, որ սա ապացույց է, որ քաղաքի նախնական անկմանը ի պատասխան՝ ավելի ուշ տեղի են ունեցել արտագաղթեր, թեև բնակչության զգալի մասը շարունակում էր ապրել այնտեղ[26]։ Հնարավոր է, որ Աթենքից այս արտագաղթը պայմանավորված չէր բռնությունից փախչելով։ Նենսի Դիմանդը ենթադրում է, որ շրջակա միջավայրի փոփոխությունները կարող էին կարևոր դեր խաղալ Աթենքի փլուզման մեջ։ Մասնավորապես, Դիմանդը նշում է Աթենքում «ջրի աղբյուրների պաշտպանված և սահմանափակ մուտքի միջոցների» առկայությունը՝ որպես ապացույց այն բանի, որ տարածաշրջանը ենթարկվել է երկարատև երաշտների, ինչը կարող էր բերել սննդի և այլ կենսական ռեսուրսների կախվածության արտաքին ներմուծումներից[27]։

Տիրինսի պալատի Մեգարոնի տեսարանը՝ հունական բազմաթիվ պալատներից մեկը, որը ավերվել է բրոնզի դարաշրջանի փլուզման ժամանակ։

Պելոպոնեսում փոքր բնակավայրերի մինչև 90%-ը լքվել էր, ինչը վկայում է բնակչության խոշոր կրճատման մասին։ Ինչպես Հունաստանում շատ այլ ավերածությունների դեպքում, այստեղ ևս անհասկանալի է, թե ինչպես է տեղի ունեցել այս կործանումներից շատերը։ Օրինակ, Միկենեի քաղաքը սկզբնապես ավերվել է մ.թ.ա. 1250 թվականին երկրաշարժի հետևանքով, ինչը հաստատվում է փլուզված շենքերի տակ հայտնաբերված ճզմված մարմիններով[27]։Այնուամենայնիվ, այս վայրը վերակառուցվեց, սակայն կրկին ենթարկվեց ավերածության մ.թ.ա. 1190 թվականին՝ մի շարք խոշոր հրդեհների հետևանքով։ Ռոբերտ Դրյուսը ենթադրում է, որ հրդեհները կարող էին լինել քաղաքի և նրա պալատի վրա հարձակման հետևանք, սակայն Էրիկ Քլայնը նշում է, որ հնագիտական ապացույցներ հարձակման մասին չեն հայտնաբերվել[28][29]: Այսպիսով, թեև հրդեհը հստակորեն հանդիսանում էր ավերածության պատճառը, պարզ չէ, թե ինչ կամ ով էր դրա իրական պատճառը։ Նմանատիպ իրավիճակ տեղի ունեցավ Տիրինսում մ.թ.ա. 1200 թվականին, երբ երկրաշարժը ավերեց քաղաքի մեծ մասը, ներառյալ նրա պալատը։ Սակայն ենթադրվում է, որ երկրաշարժից հետո քաղաքը դեռ որոշ ժամանակ բնակեցված է մնացել։ Արդյունքում, կա ընդհանուր համաձայնություն, որ երկրաշարժերը չէին կարող ամբողջությամբ պատճառ դառնալ Միկենեի կամ Տիրինսի վերջնական կործանման, քանի որ, ինչպես նշում է Գայ Միդլթոնը, <<Ֆիզիկական ավերածությունները միայնակ չեն կարող ամբողջովին բացատրել փլուզումը>>[30]։Դրյուսը նշում է, որ այս վայրերում բնակեցումը շարունակվել է, և իրականացվել են վերակառուցման փորձեր, ինչը վկայում է, որ Տիրինսը որպես բնակավայր լիովին չի լքվել[25]։Դիմանդը փոխարենը ենթադրում է, որ պատճառը կարող էր կրկին լինել բնապահպանական գործոնները, հատկապես՝ տեղական արտադրության սննդի պակասը և պալատների կարևոր դերը սննդամթերքի ներմուծման կազմակերպման և պահեստավորման գործում։ Նա ընդգծում է, որ պալատների ավերումը միայն ավելի է խորացրել արդեն իսկ գոյություն ունեցող սննդային ճգնաժամը[27]։Առևտրի կարևորությունը որպես գործոն աջակցում է նաև Սպիրոս Յակովիդիսը, ով նշում է, որ Միկենեում բռնի կամ հանկարծակի անկման ապացույցներ չկան[31]։

Պիլոսը տալիս է որոշ հավելյալ ապացույցներ իր ավերածության վերաբերյալ, քանի որ մ.թ.ա. 1180 թվականի շրջակայքում տեղի ունեցած խոշոր և լայնածավալ հրդեհը վկայում է քաղաքի բռնի կործանման մասին[32]։Պիլոսում որոշ ապացույցներ վկայում են այն մասին, որ քաղաքը սպասում էր ծովային հարձակման. Պիլոսում հայտնաբերված կավե սալիկների վրա նշվում է «ափերի պահապաններ», ինչը կարող է վկայել պաշտպանական միջոցառումների մասին[33]։ Էրիկ Քլայնը հակադարձում է այն գաղափարը, որ սա ապացույց է ծովահենների հարձակման մասին՝ ընդգծելով, որ սալիկում չի նշվում, թե կոնկրետ ինչի համար էին հետևում կամ ինչու։ Քլայնը չի համարում, որ ծովային հարձակումները դեր են խաղացել Պիլոսի անկման մեջ[32]։ Դիմանդը, սակայն, պնդում է, որ անկախ այն բանից, թե ծովից եկող վտանգն ինչ էր, այն, ամենայն հավանականությամբ, դեր է խաղացել Պիլոսի անկման մեջ, գոնե խոչընդոտելով առևտուրը և, հնարավոր է, կենսական սննդամթերքի ներմուծումը[34]։

Բրոնզեդարյան փլուզումը նշանավորեց այն, ինչ հայտնի է որպես Հունաստանի մութ դարեր, որոնք տևեցին մոտ 400 տարի և ավարտվեցին արխայիկ Հունաստանի ձևավորմամբ։ Այլ քաղաքներ, օրինակ՝ Աթենքը, շարունակում էին բնակեցված մնալ, սակայն նրանց ազդեցությունն ավելի սահմանափակվեց տեղական մակարդակով, առևտրի ապացույցները խիստ նվազեցին, իսկ մշակույթը աղքատացավ, և դրա վերականգնումը տևեց դարեր։Հունաստանում Ուշ բրոնզեդարյան փլուզման հետքերը հայտնաբերվել են հետևյալ վայրերում՝ Կնոսոս, Կիդոնիա, Լեֆկանդի, Մենելայոն, Միկենե, Նիկորիա, Պիլոս, Տեյխոս Դիմայոն, Թեբե, Տիրինս և Յոլկոս[35]։

Ծովային ժողովուրդներն իրենց նավերում եգիպտացիների հետ ճակատամարտի ժամանակ: Ռելիեֆ Մեդինեթ Հաբուում գտնվող Ռամզես III-ի մահկանացու տաճարից

Չնայած այն հանգամանքին, որ Եգիպտոսը վերապրեց Բրոնզեդարյան փլուզումը, Նոր թագավորության ժամանակաշրջանի Եգիպտական կայսրությունը զգալիորեն թուլացավ տարածքային և տնտեսական առումով 12-րդ դարի կեսերին մ.թ.ա. (Ռամզես VI-ի թագավորության տարիներին՝ մ.թ.ա. 1145-1137)։Մերնեպթահի սյունում (մոտ մ.թ.ա. 1208) հիշատակվում են հարձակումներ Լիբիական պատերազմի ժամանակ, որոնցում ներգրավված էին Պուտրիացիները (ժամանակակից Լիբիայից), ինչպես նաև Էքվեշ, Շեկելեշ, Լուկկա, Շարդանա և Տերեշ ազգերը (հնարավոր է, Եգիպտական անվանումն էր Տիրենացիների կամ Տրոյացիների)։ Բացի այդ, նշվում է Քանանի ապստամբությունը Աշկելոն, Յենոամ քաղաքներում և Իսրայելի ժողովրդի շրջանում։Երկրորդ հարձակումը՝ Դելտայի ճակատամարտը և Ջահիի ճակատամարտը, տեղի ունեցավ Ռամզես III-ի օրոք (մ.թ.ա. 1186–1155), որի ժամանակ ներգրավված էին Փելեստերը, Տյեքերը, Շարդանան և Դենյեները ։ Նուբիական պատերազմը, Առաջին լիբիական պատերազմը, Հյուսիսային պատերազմը և Երկրորդ լիբիական պատերազմը հաղթանակով ավարտվեցին Ռամզեսի օրոք։ Սակայն այս հաղթանակների արդյունքում Եգիպտոսի տնտեսությունը անկում ապրեց, և պետական գանձարանները գրեթե սնանկացան։

Չնայած նրան, որ Բրոնզեդարի փլուզման ժամանակաշրջանում Եգիպտոսի տարածքը համեմատաբար անվտանգ էր ծովահենների, լիբիացիների և նուբիացիների դեմ տարած հաղթանակների շնորհիվ, ռազմական արշավները Ասիայում սպառեցին երկրի տնտեսությունը։

Ծովահենների դեմ տարած հաղթանակից հետո Ռամզես III-ը հայտարարել է.

«Իմ սուրը մեծ է և հզոր, ինչպես Մոնտուինը: Ոչ մի հող չի կարող ամուր կանգնել իմ բազուկների առաջ: Ես մորթով ուրախացող թագավոր եմ։ Իմ թագավորությունը հանդարտվում է խաղաղության մեջ»: Այս պնդումով Ռամզեսը ակնարկում էր, որ իր թագավորությունը ապահով էր բրոնզե դարի փլուզման հետևանքով:»։

Այս հայտարարությամբ Ռամզեսը ակնարկում էր, որ իր իշխանությունը հաստատուն է Բրոնզեդարի փլուզման ալիքի պայմաններում[36]։

Հիմնական քաղաքականությունները Եվրասիայում շուրջ 1000 մ.թ.ա

Եգիպտոսի դուրսբերումը Հարավային Լևանտից երկարատև գործընթաց էր, որը տևեց մոտ հարյուր տարի և ամենայն հավանականությամբ Եգիպտոսում տեղի ունեցող քաղաքական ցնցումների հետևանք էր։

Շատ եգիպտական կայազորներ կամ վայրեր, որտեղ կար «եգիպտացի կառավարչի նստավայր», լքվեցին առանց ավերածությունների։ Դրանց թվում են Դեյր էլ-Բալահը, Աշկելոնը, Թել Մորը, Թել էլ-Ֆար'ահը (հարավ), Թել Գերիսան, Թել Ջեմմեհը, Թել Մասոսը և Քուբուր ալ-Վալայդան։

Այնուամենայնիվ, Հարավային Լևանտում բոլոր եգիպտական բնակավայրերը չեն, որ լքվել են առանց ավերածությունների։Աֆեկում եգիպտական կայազորը ավերվել է, ամենայն հավանականությամբ, պատերազմի հետևանքով, մ.թ.ա. 13-րդ դարի վերջում[37]։ Հայտնաբերված եգիպտական դարպասային համալիրը Յաֆֆայում ավերվել է 12-րդ դարի վերջում՝ մ.թ.ա. 1134-1115 թվականների միջակայքում, իսկ Բեյթ Շեանը մասամբ ավերվել է, հնարավոր է՝ երկրաշարժի հետևանքով, մ.թ.ա. 12-րդ դարի կեսերին.[38]։

Եգիպտական աղբյուրները ցույց են տալիս, որ Հորեմհեբի (իշխել է մ.թ.ա. 1319 կամ 1306-ից մինչև 1292) թագավորության ժամանակներից սկսած, թափառող Շասուն ավելի մեծ խնդիր էին ներկայացնում, քան ավելի վաղ հայտնի ʿԱպիրուները։

Ռամզես II-ը (իշխել է մ.թ.ա. 1279–1213) արշավել է նրանց դեմ՝ հետապնդելով մինչև Մովաբ, որտեղ նա ամրոց է կառուցել Քադեշի ճակատամարտում գրեթե պարտություն կրելուց հետո։

Մերնեպթահի կառավարման օրոք Շասուն վտանգ էին ներկայացնում «Հորուսի ճանապարհին», որը Գազայից դեպի հյուսիս անցնող հիմնական ուղին էր։

Ապացույցները վկայում են, որ Դեյր Ալլան (Սուկոթը) ավերվել է, ամենայն հավանականությամբ՝ երկրաշարժի հետևանքով, Թաուսրետ թագուհու (իշխել է մ.թ.ա. 1191–1189) թագավորությունից հետո, թեև ավերածության ստույգ ամսաթիվը ավելի ուշ է թվագրվում՝ մոտավորապես մ.թ.ա. 1150 թվական[39]։

Քիչ ապացույցներ կան, որ մ.թ.ա. 1200 թվականի շուրջ Հարավային Լևանտում որևէ խոշոր քաղաք կամ բնակավայր ավերվել է[40]։Լաքիշում Ֆոսսե տաճար III-ը արարողակարգորեն փակվել է, մինչդեռ S հատվածում գտնվող մի տուն, ամենայն հավանականությամբ, այրվել է տան ներսում բռնկված հրդեհի հետևանքով, քանի որ այրվածքների ամենաուժեղ ապացույցները հայտնաբերվել են երկու վառարանների կողքին, իսկ քաղաքի այլ մասերում հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս իրադարձությունից հետո քաղաքը վերակառուցվել է ավելի շքեղ, քան նախկինում[41]։Մեգիդդոյում քաղաքի մեծ մասում ավերածությունների որևէ հետք չի հայտնաբերվել, և միայն ենթադրաբար հնարավոր է, որ AA հատվածում գտնվող պալատը ավերված լինի, թեև դա հաստատ չէ։

Հազորում մոնումենտալ կառույցները, իրոք, ավերվել են, սակայն այդ ավերածությունը տեղի է ունեցել 13-րդ դարի կեսերին մ.թ.ա., այսինքն՝ շատ ավելի վաղ, քան Ուշ բրոնզեդարի փլուզման սկիզբը[42]։Այնուամենայնիվ, մ.թ.ա. 1200 թվականի շրջանում բազմաթիվ վայրեր չեն ենթարկվել ամբողջական ավերածության կամ հրդեհի, այդ թվում՝ Աշկելոնը, Աշդոդը, Թել էլ-Սաֆին, Թել Բատաշը, Թել Բուրնան, Թել Դորը, Թել Գերիսան, Թել Ջեմմեհը, Խիրբեթ Ռաբուդը, Թել Զերորը և Թել Աբու Հավամը, ինչպես նաև այլ վայրեր[43][40][39][38]։

Ռամզես III-ի կառավարման ընթացքում փղշտացիներին թույլատրվեց վերաբնակվել Գազայից մինչև Յաֆֆա ձգվող ափամերձ գոտում, Դենյեն (որը հնարավոր է՝ համապատասխանում է Աստվածաշնչում հիշատակվող Դանի ցեղին կամ, ավելի հավանական է, Ադանայի բնակչությանը՝ հայտնի որպես Դանունա, որոնք Խեթական կայսրության մաս էին) բնակություն հաստատեցին Յաֆֆայից մինչև Ակկո, իսկ Տյեքերը՝ Ակկոյում։ Այս բնակավայրերը արագորեն ձեռք բերեցին անկախություն, ինչպես վկայում է Վենամունի պատմությունը։

Չնայած այն տեսություններին, որոնք պնդում են, թե մ.թ.ա. 1200 թվականի սահմաններում Հարավային Լևանտում առևտրային հարաբերությունները խզվել են, բավարար ապացույցներ կան, որ Ուշ բրոնզեդարի ավարտից հետո առևտուրը շարունակվել է։ Հնագետ Ջեսսե Միլեքը ցույց է տվել, որ լայնորեն տարածված ենթադրությունը, թե Կիպրոսյան և Միկենյան խեցեղենի առևտուրը դադարել է մ.թ.ա. 1200 թվականին, սխալ է։

Իրականում, Կիպրոսյան խեցեղենի առևտուրն էականորեն նվազել էր արդեն մ.թ.ա. 1300-ին, իսկ Միկենյան խեցեղենի առևտուրը՝ մ.թ.ա. 1250-ին։ Ուստի, մ.թ.ա. 1200-ի ավերածությունները չէին կարող ազդել միջազգային առևտրի այս ձևերի վրա, քանի որ դրանք դադարել էին դեռևս Ուշ բրոնզեդարի ավարտից առաջ[44][45]։Նա նաև ցույց է տվել, որ Եգիպտոսի հետ առևտուրը շարունակվել է մ.թ.ա. 1200 թվականի հետո[46]։ Հնամետաղագործական ուսումնասիրությունները, որոնք կատարվել են տարբեր թիմերի կողմից, նույնպես ցույց են տվել, որ անագի առևտուրը՝ որը տեղական չլինելով, անհրաժեշտ էր բրոնզի արտադրության համար, մ.թ.ա. 1200 թվականի հետո ոչ միայն չդադարեց, այլև չնվազեց[47][48]։Չնայած այն հանգամանքին, որ անագի ամենամոտ աղբյուրները գտնվում էին ժամանակակից Աֆղանստանում, Ղազախստանում կամ գուցե նույնիսկ Կոռնուոլում, Անգլիայում, առևտուրը շարունակվեց։

Բացի այդ, մ.թ.ա. 1200 թվականի հետո, վաղ երկաթե դարաշրջանում, Սարդինիայից կապար էր ներմուծվում Հարավային Լևանտ[49]։ Հարավային Լևանտում Ուշ բրոնզեդարյան փլուզման հետքերը հայտնաբերվել են հետևյալ վայրերում՝ Ակկո, Աշդոդ, Աշկելոն, Բեթել, Բեթ Շեմեշ, Դեյր Ալլա (Սուկոթ), Թել Հազոր, Թել Լաքիշ և Թել Մեգիդդո։

Միջին Ասորեստանի կայսրությունը (մ.թ.ա. 1392–1056) ոչնչացրել էր հուռրական-միտանյան պետությունը, բռնակցել Խեթական կայսրության մեծ մասը և ստվերել Եգիպտոսի կայսրությունը։ Ուշ բրոնզեդարի փլուզման սկզբին այն վերահսկում էր մի կայսրություն, որը տարածվում էր հյուսիսում Կովկասյան լեռներից մինչև հարավում Արաբական թերակղզի, արևելքում՝ Հին Իրանից մինչև արևմուտքում՝ Կիպրոս։ Սակայն մ.թ.ա. 12-րդ դարում Ասորեստանի սատրապությունները Անատոլիայում ենթարկվեցին Մուշկիի (որոնք, հնարավոր է, փռյուգիացիներ էին) հարձակումներին, իսկ Լևանտում՝ արամեացիների հարձակումներին։ Այնուամենայնիվ, Տիգլաթ-Փիլեսեր I-ը (իշխել է մ.թ.ա. 1114–1076) կարողացավ հաղթել և հետ մղել այդ հարձակումները՝ գրավելով հարձակվող ժողովուրդներին։ Միջին Ասորեստանի կայսրությունը պահպանվեց ամբողջ այս ժամանակաշրջանում, և Ասորեստանը շարունակեց գերիշխել՝ հաճախ անմիջականորեն իշխելով Բաբելոնիայի վրա և վերահսկելով Անատոլիայի հարավարևելյան և հարավարևմտյան շրջանները, հյուսիսարևմտյան Իրանը, ինչպես նաև Սիրիայի և Քանանի մեծ մասը՝ մինչև Միջերկրական ծով և Կիպրոս[50]։

Արամեացիները և փռյուգիացիները ենթարկվեցին Ասորեստանին, և Ասորեստանը, ինչպես նաև նրա գաղութները, չհայտնվեցին այնպիսի վտանգի տակ, ինչպես Եգիպտոսը և Արևելյան Միջերկրածովյան բազմաթիվ այլ տարածքներ, որոնք ենթարկվել էին ծովահենների հարձակումներին։ Ավելին, ասորեստանցիները հաճախ արշավել են մինչև Փյունիկիա և Արևելյան Միջերկրածովյան տարածքներ։

Այնուամենայնիվ, մ.թ.ա. 1056 թվականին Աշուր-բել-կալայի մահից հետո Ասորեստանը նահանջեց իր բնական սահմաններին մոտ գտնվող տարածքներ՝ ներառելով այն վայրերը, որոնք այսօր համընկնում են Հյուսիսային Իրաքի, Հյուսիսարևելյան Սիրիայի, Հյուսիսարևմտյան Իրանի եզրերի և Հարավարևելյան Թուրքիայի հետ։

Չնայած այս նահանջին, Ասորեստանը պահպանեց կայուն միապետություն, աշխարհի լավագույն բանակը և արդյունավետ պետական վարչակարգ, ինչը հնարավորություն տվեց նրան ամբողջովին վերապրել Բրոնզեդարի փլուզումը։

Ասորեստանի գրավոր աղբյուրները մնացին ամենահաստատուն և առատ տեղեկությունների աղբյուրը այդ ժամանակաշրջանում, իսկ ասորեստանցիները դեռևս ունակ էին անհրաժեշտության դեպքում երկար հեռավորության ռազմական արշավներ իրականացնել բոլոր ուղղություններով։

Մ.թ.ա. 10-րդ դարի վերջից սկսած Ասորեստանը կրկին սկսեց միջազգային ազդեցություն ձեռք բերել, և Նոր Ասորեստանյան կայսրությունը դարձավ ամենամեծ կայսրությունը, որը աշխարհն այդ ժամանակ երբևէ տեսել էր[50]։

Բաբելոնիայի իրավիճակը շատ տարբեր էր։ Ասորեստանի նահանջից հետո այն շարունակում էր ենթարկվել Ասորեստանի (ինչպես նաև Էլամի) պարբերական տիրապետությանը։ Նոր սեմական լեզվախմբեր, ինչպիսիք էին արամեացիներն ու սուտեացիները (իսկ Բրոնզեդարյան փլուզումից հետո նաև քաղդեացիները), անարգել ներթափանցեցին Բաբելոնիա Լևանտից։ Դրա հետևանքով Բաբելոնի թույլ թագավորների իշխանությունը հազիվ էր տարածվում քաղաքային սահմաններից այն կողմ։

Մ.թ.ա. 1185–1155 թվականներին Բաբելոնը ենթարկվեց Էլամի հարձակմանը, երբ Շութրուկ-Նահհունթեն կողոպտեց քաղաքը։ Բացի այդ, Բաբելոնիան կորցրեց վերահսկողությունը Դիյալայի գետահովտի նկատմամբ, որը անցավ Ասորեստանին։

Հին Սիրիան սկզբնական շրջանում գերիշխվում էր մի շարք տեղական սեմական լեզվով խոսող ժողովուրդների կողմից։ Դրանց թվում աչքի էին ընկնում արևելասեմական լեզվով խոսող Էբլայի թագավորությունը և Աքքադյան կայսրությունը, ինչպես նաև հյուսիսարևմտյան սեմական լեզվով խոսող ամորեական («Ամուռու») ցեղերը և Ուգարիթի բնակիչները[51]։ Սիրիան այդ ժամանակ հայտնի էր որպես Ամուռուի երկիր։

Բրոնզեդարյան փլուզումից առաջ և դրա ընթացքում Սիրիան դարձել էր ռազմական բախումների դաշտ, որտեղ 15-րդ դարից մինչև մ.թ.ա. 13-րդ դարի վերջը պայքարում էին խեթերը, Միջին Ասորեստանի կայսրությունը, Միտանյան թագավորությունը և Եգիպտոսի Նոր թագավորությունը։ Ասորեստանը ոչնչացրեց հուռրա-միտանյան պետությունը և բռնակցեց խեթական կայսրության մեծ մասը։

Եգիպտական կայսրությունը նահանջեց տարածաշրջանից, քանի որ չկարողացավ հաղթել խեթերին և սկսեց վախենալ ուժեղացող Ասորեստանից։ Արդյունքում, մ.թ.ա. 11-րդ դարի վերջին Ասորեստանը վերահսկում էր տարածաշրջանի մեծ մասը։ Ավելի ուշ ափամերձ շրջանները ենթարկվեցին ծովի ժողովուրդների հարձակումներին։

Մ.թ.ա. 12-րդ դարից սկսած, հյուսիսարևմտյան սեմական լեզուներով խոսող արամեացիները դարձան Սիրիայի հիմնական բնակչությունը։ Քանաներեն խոսող փյունիկյան ափամերձ շրջաններից դուրս մնացած տարածքներում աստիճանաբար սկսեցին խոսել արամեերեն, և տարածաշրջանը հայտնի դարձավ որպես Արամեա կամ Էվեր Նահարի։

Մ.թ.ա. 12-րդ դարում բաբելոնացիները, Նաբուգոդոնոսոր առաջինի օրոք, փորձեցին ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, սակայն նրանք ևս պարտվեցին իրենց ասորեստանցի հարևաններից։

Ժամանակակից Սիրիա տերմինը հետագայում առաջացած հնդեվրոպական ձևախեղում է Ասորեստան անվանումից, որը պաշտոնապես սկսեց կիրառվել Լևանտի նկատմամբ միայն Սելևկյան կայսրության (մ.թ.ա. 323–150) ժամանակ։

Լևանտի հնագիտական վայրերը վկայում են, որ ուշ բրոնզեդարում դրանք առևտրային կապեր ունեին Միջագետքի (Շումեր, Աքքադ, Ասորեստան, Բաբելոնիա), Անատոլիայի (Հաթիա, Հուռիա, Լուվիա, ավելի ուշ՝ խեթական կայսրություն), Եգիպտոսի և Էգեյան աշխարհի հետ։

Ուգարիթի պեղումները ցույց են տալիս, որ քաղաքի ավերածությունները տեղի են ունեցել Մերնեպթահի (իշխել է մ.թ.ա. 1213–1203) թագավորությունից հետո և նույնիսկ վեզիր Բայի (մահացել է մ.թ.ա. 1192) անկումից հետո։ Ուգարիթի վերջին հայտնի արքան, Ամմուրապին, ժամանակակիցն էր խեթերի վերջին հայտնի թագավորի՝ Սուպպիլուլիումա երկրորդի։ Նրա կառավարման ճշգրիտ տարեթվերը անհայտ են։

Քաղաքի ավերածությունից հետո հրդեհի ընթացքում թրծված կավե սալիկների վրա պահպանվել է Ամմուրապիի նամակներից մեկը, որը մանրամասնում է այդ ժամանակաշրջանի ճգնաժամը։ Ալասիայի թագավորի օգնության խնդրանքին ի պատասխան՝ Ամմուրապին իր նամակում նկարագրում է Ուգարիթի ծանր դրությունը՝ նշելով տարածաշրջանի շատ պետությունների դեմ ուղղված հարձակումների լրջությունը։ Թագավորի նամակը պահպանվել է քաղաքի կործանման հրդեհի ժամանակ թխված կավե տախտակներից մեկի վրա: Ամմուրապին շեշտում է այն ճգնաժամի լրջությունը, որին բախվում են Լևանտի շատ նահանգներ հարձակումների պատճառով։ Ի պատասխան Ալասիայի թագավորի օգնության խնդրանքին՝ Ամմուրապին ընդգծում է այն հուսահատ իրավիճակը, որի հետ բախվել է Ուգարիտը իր նամակում[52]

Հա՛յր իմ, ահա, թշնամու նավերը եկան այստեղ. իմ քաղաքները գուցե այրվեցին, և նրանք չարագործություններ գործեցին իմ երկրում։ Մի՞թե հայրս չի գիտակցում, որ իմ բոլոր զորքերը և մարտակառքերը գուցե գտնվում են Խաթթի երկրում, իսկ բոլոր իմ նավերը՝ Լուկկայի երկրում։ ... Այսպիսով, երկիրը լքված է։ Թող հայրս իմանա՝ թշնամու յոթ նավերը, որոնք եկան այստեղ, մեզ մեծ վնաս հասցրին։

Էշուվարան, Կիպրոսի ավագ կառավարիչը, պատասխանեց նամակում[53]։

Ինչ վերաբերում է այդ թշնամիների հարցին. դա քո երկրի մարդիկ էին և քո իսկ նավերը ,որոնք դա արեցին։ Եվ դա քո երկրի մարդիկ էին, ովքեր կատարեցին այս հանցանքները ... Ես գրում եմ, որպեսզի տեղեկացնեմ և պաշտպանեմ քեզ։ Զգուշացիր։

Կարքեմիշի իշխանը զորք ուղարկեց Ուգարիթին օգնելու, սակայն Ուգարիթը կողոպտվեց։ Ուգարիթից ուղարկված նամակը, որը գրվել է ավերածությունից հետո, ասում էր[54]

Քո պատգամաբերը հասավ։ Խեղճացածը դողում է։ Մեր կերակուրը հացահատիկի հրապարակներում կողոպտվել է, և խաղողի այգիները նույնպես ավերվել են։ Մեր քաղաքը կողոպտվել է, և թող դու իմանաս դա։

Այս մեջբերումը հաճախ մեկնաբանվում է որպես «խեղճացածը»՝ ենթադրելով, որ բանակը ստորացված, ոչնչացված կամ երկուսը միասին էր։

Նամակը հաճախ մեջբերվում է նաև «թող դու իմանաս դա» արտահայտության կրկնությամբ, որը հանդիպում է ավելի ուշ աղբյուրներում, սակայն բնօրինակ տեքստում նման կրկնություն չի արձանագրվել։

Քանի որ ավերածությունների շերտերում հայտնաբերվել է փարավոն Մերնեպթահի անունը կրող եգիպտական թուր, մ.թ.ա. 1190 թվականը համարվել է LH IIIC փուլի սկիզբը։ 1986 թվականին հայտնաբերված սեպագիր սալիկը ցույց է տալիս, որ Ուգարիթը ոչնչացվել է Մերնեպթահի մահից հետո։ Ընդհանուր առմամբ ընդունված է, որ Ուգարիթն արդեն ավերված էր Ռամզես III-ի կառավարման ութերորդ տարում՝ մ.թ.ա. 1178-ին։

Հրդեհի ժամանակ թրծված կավե սալիկների վրա հայտնաբերված նամակները վկայում են ծովից եկած հարձակումների մասին։ Ալասիայից (Կիպրոսից) ստացված նամակներից մեկը հիշատակում է, որ քաղաքներն արդեն ավերված էին ծովից եկած հարձակվողների կողմից։

Կան հստակ ապացույցներ, որ Ուգարիթը ոչնչացվել է հարձակման հետևանքով, թեև հարձակվողների ինքնությունը հստակ հայտնի չէ։

Քաղաքի Վիլ սյուդ կոչվող բնակելի շրջանում հայտնաբերվել է 32 նետասլաք, որոնցից 12-ը գտնվել են փողոցներում և բաց տարածքներում։ Բացի այդ, նույն վայրում հայտնաբերվել են նաև երկու նիզակաձող, չորս նետասլաքի գագաթ, հինգ բրոնզե դաշույն, մեկ բրոնզե թուր և երեք բրոնզե զրահի մասեր, որոնք ցրված էին տների ու փողոցների տարածքում, ինչը վկայում է, որ այդ շրջանում մարտեր են տեղի ունեցել։

Լրացուցիչ 25 նետասլաք էլ հայտնաբերվել է քաղաքի կենտրոնում, ինչը ևս վկայում է, որ Ուգարիթը ոչ թե ավերվել է երկրաշարժի, այլ հարձակման արդյունքում[55]։ Եփրատ գետի ափին գտնվող Էմար քաղաքում, մ.թ.ա. 1187-ից 1175 թվականների միջակայքում, ավերածության թիրախ դարձել էին միայն մոնումենտալ և կրոնական կառույցները, մինչդեռ տները դատարկվել և լքվել էին, բայց չէին ավերվել մոնումենտալ կառույցների հետ միասին։ Սա ենթադրում է, որ քաղաքը հրդեհվել է հարձակվողների կողմից, թեև զենքերի հետքեր չեն հայտնաբերվել։

Չնայած որոշ քաղաքներ, ինչպիսիք են Ուգարիթը և Էմարը, ավերվեցին Ուշ բրոնզեդարի ավարտին, կան մի քանի այլ քաղաքներ, որոնք իրականում չեն ավերվել, չնայած դրանք սխալմամբ նշվում են Ուշ բրոնզեդարի ավարտի ավերածությունների քարտեզներում։

Ոչ մի ավերածության ապացույց չի հայտնաբերվել Համայում, Քաթնայում, Քադեշում, Ալալախում և Հալեպում։ Իսկ Թել Սուկասում հնագետները հայտնաբերել են միայն որոշակի այրման հետքեր որոշ հատակների վրա, ինչը հավանաբար ցույց է տալիս, որ քաղաքը ամբողջությամբ չի այրվել մ.թ.ա. 1200-ի շրջանում[56]։

Արևմտասեմական արամեացիները, վերջապես, փոխարինեցին ավելի վաղ ամորեականներին և Ուգարիթի բնակիչներին։ Արամեացիները, միասին փյունիկացիների և Սիրո-խեթական պետությունների հետ, սկսեցին տիրել տարածաշրջանի մեծ մասի դեմոգրաֆիկ դոմինացմանը։ Սակայն այս մարդիկ, ինչպես նաև Լևանտը ընդհանուր առմամբ, նաև նվաճվեցին և քաղաքականորեն ու ռազմականորեն ենթարկվեցին Միջին Ասորեստանի կայսրությանը մինչև Ասորեստանի նահանջը մ.թ.ա. 11-րդ դարի վերջում, թեև ասորեստանցիները շարունակում էին ռազմական արշավներ իրականացնել տարածաշրջանում։

Այնուամենայնիվ, Նոր Ասորեստանյան կայսրության ամբողջ տարածաշրջանը կրկին ընկավ Ասորեստանի տիրապետության տակ մ.թ.ա. 10-րդ դարի վերջում։

Այս վայրերը Սիրիայում ցույց են տալիս Ուշ բրոնզեդարի փլուզման հետքերը՝ Ալալախ, Հալեպ, Էմար, Համա, Քադեշ, Քաթնա, Թել Սուկաս և Ուգարիթ։

Հնարավոր պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզեդարի փլուզման համար առաջարկվել են տարբեր, միմյանց համատեղելի բացատրություններ, այդ թվում՝ կլիմայական փոփոխությունները, ներգաղթային ներխուժումները, ինչպիսիք են ծովահեննե, երկաթի մետաղագործության տարածումը, ռազմական զարգացումները, ինչպես նաև քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերի ձախողումները, բայց դեռևս համաձայնություն չկա դրանցում[57]։Որպես պատճառաբանություն առաջարկվել են նաև երկրաշարժերը, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրաշարժերը նախկինում ենթադրվածի համեմատ այնքան էլ ազդեցիկ չեն եղել։ Ամենայն հավանականությամբ, փլուզման պատճառը մի քանի գործոնների համակցությունն է։

Համակարգերի ընդհանուր փլուզման տեսությունը, որը մշակվել է Ջոզեֆ Թեյնթերի կողմից, առաջարկում է, որ հասարակության փլուզումը տեղի է ունենում, երբ սոցիալական բարդությունը աճում է այն մակարդակին, որը չի կարող պահպանվել, և մարդկանց ստիպում է վերադառնալ պարզացված կյանքի[58]։ Ուշ բրոնզեդարի քաղաքական, տնտեսական և սոցիալական կազմակերպությունների աճող բարդությունը և մասնագիտացումը դարձնում էին քաղաքակրթության կազմակերպումը շատ բարդ, որպեսզի այն կարողանա վերականգնվել, երբ լուրջ խաթարում տեղի ունենար[59]։Ուշ բրոնզեդարի հիմնական թերությունները (լիազորություն, մասնագիտացում, բարդություն և կենտրոնացված քաղաքական կառուցվածք) բացահայտվեցին սոցիոպոլիտիկական իրադարձությունների (հողագործների ապստամբություն և վարձկանների խորտակում), բոլոր թագավորությունների (Միկենյան, Խեթական, Ուգարիթյան և Եգիպտական) խոցելիության, ժողովրդագրական ճգնաժամերի (բնակչության ավելացում), և պետությունների միջև պատերազմների միջոցով։

Այլ գործոններ, որոնք կարող էին ավելացնել ճնշումը խոցելի թագավորությունների վրա, ներառում են Ծովի ժողովուրդների կողմից առևտրի խոչընդոտում, ինչպես նաև երաշտը, բերքի անհաջողությունը և սովը[60]։

Միջին ձմեռային փոթորիկների ուղղության փոփոխությունը Ատլանտյան օվկիանոսից դեպի Պիրենեյան և Ալպյան լեռների հյուսիսային հատվածներ հանգեցրեց ավելի խոնավ պայմանների Կենտրոնական Եվրոպայում և երաշտի Արևելյան Միջերկրականում ուշ բրոնզեդարյան փլուզման ժամանակաշրջանի մոտ[30]։Ուշ բրոնզեդարյան ամենաչոր շրջանի ընթացքում Միջերկրածովյան անտառների ծառածածկույթը նվազեց։ Անատոլիայի շրջանում աճող խեժափայտի օղակների չափագրումը ցույց է տալիս ծանր երաշտի շրջան մ.թ.ա. 1198-ից մ.թ.ա. 1196 թվականներին[61]։Մեռյալ ծովի տարածաշրջանում (Հարավային Լևանտ) ստորգետնյա ջրերի մակարդակը երկրորդ հազարամյակի վերջում ավելի քան 50 մետրով իջավ։ Տարածաշրջանի աշխարհագրության համաձայն՝ ջրի մակարդակի նման կտրուկ անկումը նշանակում է, որ շրջակա լեռներն աղքատ քանակությամբ տեղումներ են ստացել[62]։Պալմերի երաշտի ինդեքսի կիրառմամբ՝ 35 հույն, թուրքական և Մերձավոր Արևելքի օդերևութաբանական կայանների տվյալների հիման վրա ապացուցվեց, որ 1972 թվականի հունվարին սկսված նմանատիպ երկարատև երաշտը կազդեր բոլոր այն վայրերի վրա, որոնք կապված են ուշ բրոնզեդարյան փլուզման հետ[63]։

Մյուս կողմից, ուշ բրոնզեդարի ավարտին տեղի ունեցած փոփոխությունները հնարավոր է ավելի ճիշտ բնութագրել որպես Միջերկրածովյան կլիմայի «հանգույցի փոփոխություն», քան երեք տարվա իրադարձություն։ Տևական տեղումների փոփոխությունը ճգնաժամային իրադարձություն չէր, այլ՝ տարածաշրջանի հասարակությունների վրա երկարաժամկետ լարվածություն, որը շարունակվել է մի քանի սերունդների ընթացքում[64]։

Պալեոմիջավայրաբանական տարբեր ապացույցների վերլուծությունը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխությունը այդ ժամանակաշրջանի հետ կապված գործոններից մեկն էր, բայց ոչ միակ պատճառը[65]։Սա նաև 2016 թվականին Քնափի և Մանինգի կատարած ուսումնասիրության եզրակացությունն էր, որտեղ նրանք նշել են, որ «փոխարինող ցուցիչների շարքից ակնհայտ է, որ մ.թ.ա. 13-րդից մինչև 10-րդ դարերում կլիման որոշակիորեն դարձել է ավելի ցուրտ, չոր և անկայուն, բայց ոչ պարտադիր որևէ կոնկրետ «դրվագ»։ Այսպիսով, առկա է փոփոխության համատեքստ, բայց ոչ պարտադիր դրա միակ կամ հատուկ պատճառ»[62]։Բացի այդ, Կարաքայայի և Ռիհելի կողմից Սիրիայում հնագույն բույսերի մնացորդների վերաբերյալ վերջերս կատարված ուսումնասիրությունը քիչ ապացույցներ է գտել այն մասին, որ բույսերը ջրի սթրեսի են ենթարկվել ուշ բրոնզեդարյան և երկաթե դարի անցման շրջանում։ Նրանք իրենց հետազոտության մեջ նշել են. «Ծագող պատկերը ցույց է տալիս, որ ուշ բրոնզեդարը և երկաթե դարը չեն եղել սովի և զանգվածային քաղցի շրջաններ, ինչպես ենթադրել են որոշ կլիմայական մոդելներ»[66]։2012 թվականի ուսումնասիրությունը ենթադրել է, որ Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային ջերմաստիճանը կտրուկ նվազել է 3-4°C-ով փլուզման սկզբից մինչև հունական մութ դարերի ավարտը։ Ծովի մակերևութային ջերմաստիճանների և ծովային պլանկտոնի փոփոխությունների չափումները ցույց են տալիս, որ Հյուսիսային կիսագնդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել, այնուհետև անկում է ապրել փլուզման ժամանակաշրջանում (առաջին 10 տարում՝ 0.2°C բարձրացում, ապա հաջորդ 40 տարում՝ 0.2°C անկում), և այն շարունակել է նվազել՝ հասնելով իր ամենացածր մակարդակին հունական մութ դարերում՝ նախքան դանդաղ բարձրանալը դեպի հռոմեական տաք շրջան։ Փլուզման ժամանակ տեղի են ունեցել նաև ֆոտոսինթետիկ պլանկտոնի կտրուկ փոփոխություններ։ Ուսումնասիրությունը ներկայացնում է ապացույցներ այն մասին, որ փլուզման ընթացքում տեղումների կտրուկ նվազում է եղել, ըստ պալեոկլիմայական տվյալների[64]։

Երկաթագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզի դարաշրջանի անկումը կարելի է դիտարկել տեխնոլոգիական պատմության համատեքստում, որի ընթացքում երկաթագործության տեխնոլոգիան դանդաղորեն տարածվեց ներկայիս Բուլղարիայի և Ռումինիայի տարածքից մ.թ.ա. 13-րդ և 12-րդ դարերում[67][68]։Լեոնարդ Ռ. Փալմերը ենթադրել է, որ երկաթը, լինելով ավելի ամուր և արդյունավետ զենքերի արտադրության համար, ավելի հասանելի էր, քան բրոնզը։ Սա հնարավորություն տվեց երկաթյա զենքերով զինված ավելի մեծ բանակներին հաղթել հիմնականում մարտակառքերից բաղկացած, բրոնզե զենքեր օգտագործող փոքրաթիվ բանակներին, ինչպիսիք էին Մարիաննու մարտիկները։ Այս տեխնոլոգիական առավելությունը կարող էր զգալի դեր խաղալ բրոնզի դարաշրջանի ռազմական ուժերի անկման և հաջորդած հասարակական փոփոխությունների մեջ[69]։

Միգրացիոն ներխուժումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական պատմական աղբյուրները վկայում են, որ Ուշ բրոնզի դարաշրջանի ավարտին տեղի է ունեցել լայնածավալ միգրացիա։ Նեղոսի հովտում տեղի ունեցած երաշտը, հնարավոր է, նպաստել է ծովահենների վերելքին և նրանց հանկարծակի ներխուժմանը Արևելյան Միջերկրական։ Ենթադրվում է, որ բերքատվության ձախողումները, սովն ու բնակչության կրճատումը, որոնք պայմանավորված էին Նեղոսի անբավարար հոսքով և ծովահենների միգրացիայով, հանգեցրին Եգիպտոսի Նոր թագավորության քաղաքական անկայունությանը Ուշ բրոնզի դարաշրջանի վերջում և Երկաթի դարաշրջանի սկզբում։

Որպես մշակութային անկումների հնարավոր բացատրություն առաջարկվել է ընդհանուր համակարգային փլուզման տեսությունը, որը կարող էր պատճառ դառնալ Ուրնադաշտային մշակույթի (մ.թ.ա. 13-12-րդ դարեր) հետընթացի և կելտական Հալշտաթյան մշակույթի (մ.թ.ա. 9-10-րդ դարեր) ձևավորման միջև ընկած ժամանակահատվածի մշակութային փոփոխությունների[70]։

Վերջին տվյալները ենթադրում են, որ Միկենյան Հունաստանի, խեթական Անատոլիայի և Լևանտի մշակույթների անկումը կարող էր պայմանավորված լինել կամ էլ ավելի սրվել կենտրոնական Ասիայից բերված բուբոնական ժանտախտի վաղ և այժմ արդեն վերացած շտամի տարածմամբ, որը, հնարավոր է, ներթափանցել էր ծովային ժողովուրդների կամ այլ միգրացիոն խմբերի միջոցով[71]։

Որոշ եգիպտագետներ Հեկլա 3 հրաբխի ժայթքումը (Իսլանդիա) թվագրում են մ.թ.ա. 1159 թվականով և կապում այն Ռամզես III-ի օրոք տեղի ունեցած սովերի հետ՝ որպես Ուշ բրոնզի դարաշրջանի լայնածավալ անկման մի մաս[72]։Ենթադրվում է, որ այս իրադարձությունը առաջացրել է հրաբխային ձմեռ, որն ազդել է կլիմայի և գյուղատնտեսության վրա։Հեկլա 3-ի ժայթքումը համաձայնված այլ գնահատական թվերը տարբերվում են 1021 (±130)[1] թվերից մինչև 1135 մ.թ.ա. (±130)[73] և 929 (±34)[74][75][76]։

Ռոբերտ Դրյուսը պնդում է[77], որ Ուշ բրոնզի դարաշրջանի անկմանը նպաստել է զանգվածային հետևակի ի հայտ գալը, որը զինված էր նոր զարգացած զենքերով և զրահներով։ Դրանց թվում էին ձուլած, այլ ոչ թե դարբնված նիզակների ծայրերը, երկար սուրերը, որոնք կտրող և խոցող զենքերի նորարարական տեսակ էին, ինչպես նաև նետասլաքները։

Բրոնզի ձուլարանների ի հայտ գալը վկայում է, որ Եգեյան տարածաշրջանում բրոնզե առարկաների զանգվածային արտադրությունը հանկարծակի դարձել էր կարևոր։ Օրինակ՝ Հոմերոսն իր գործերում «նիզակ» բառը օգտագործում է որպես «զինվորների» փոխաբերություն։

Այս նոր զենքերը, երբ հայտնվեցին մեծ թվով «արագաշարժ մարտիկների» ձեռքին, որոնք կարող էին շրջապատել և ոչնչացնել մարտակառքերի զորքերը, վտանգի ենթարկեցին այն պետությունները, որոնց իշխող խավը հիմնվում էր մարտակառքերի օգտագործման վրա։ Սա կարող էր հանգեցնել հասարակության կտրուկ փլուզման, քանի որ արշավողները սկսեցին նվաճել, թալանել և այրել քաղաքները[35][78]։

Ռոբերտ Դրյուսը նկարագրել է այս փլուզումը որպես «հավանաբար հնագույն պատմության ամենասարսափելի աղետը, նույնիսկ ավելի կործանարար, քան Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը»[79]։Այս աղետի մշակութային հիշողությունները պատկերում էին «կորսված ոսկե դարաշրջան»։ Օրինակ՝ Հեսիոդոսն իր ստեղծագործություններում նկարագրել է Ոսկե, Արծաթե և Բրոնզե դարերը, որոնք դաժան Երկաթե դարից բաժանված էին Հերոսների դարաշրջանով։ Ռոդնի Քասթլդենը ենթադրում է, որ Ուշ բրոնզի դարաշրջանի անկման հիշողությունները կարող էին ներշնչել Պլատոնի «Ատլանտիս» պատմությունը Տիմեոս և Կրիտիանոս երկերում։

Ուշ բրոնզի դարաշրջանի անկումից միայն մի քանի հզոր պետություններ կարողացան գոյատևել, մասնավորապես՝ Ասորեստանը (թեպետ ժամանակավորապես թուլացած), Եգիպտոսի Նոր թագավորությունը (նույնպես թուլացած), փյունիկյան քաղաք-պետությունները և Էլամը։ Սակայն նույնիսկ այս պետությունների հաջողությունը հարաբերական էր։ Մ.թ.ա. 12-րդ դարի վերջում Էլամը թուլացավ Նաբուգոդոնոսոր I-ի պարտությունից հետո, ով կարճ ժամանակով վերականգնեց Բաբելոնի հզորությունը, բայց հետագայում բազմաթիվ պարտություններ կրեց Ասորեստանի դեմ։

Մ.թ.ա. 1056 թվականին Աշուր-բել-կալայի մահից հետո Ասորեստանը մոտ մեկ դար շարունակ անկում ապրեց։ Մ.թ.ա. 1020 թվականին նրա կայսրությունը զգալիորեն փոքրացավ, և այն գրեթե միայն իր միջուկային տարածքներում պահպանեց վերահսկողությունը, թեև նրա կենտրոնական շրջանները մնացին լավ պաշտպանված։ Մինչ Վենամունի ժամանակաշրջանը Փյունիկիան արդեն վերականգնել էր իր անկախությունը Եգիպտոսից։

Աստիճանաբար, Մութ դարաշրջանի վերջում խեթական մնացորդները համախմբվեցին և ձևավորեցին փոքր սուրո-խեթական պետություններ Կիլիկիայում և Լևանտում, որտեղ նորաստեղծ պետությունները կազմված էին խեթական և արամեական խմբերից։ Մ.թ.ա. 10-րդ դարի կեսերից Լևանտում սկսեցին ձևավորվել մի շարք փոքր արամեական թագավորություններ, իսկ փղշտացիները հաստատվեցին Հարավային Քանանում, որտեղ քանաներեն լեզու խոսողները ձևավորեցին մի շարք պետություններ, ինչպիսիք էին Իսրայելը, Մովաբը, Եդոմը և Ամմոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Millek, Jesse (2023). Destruction and Its Impact on Ancient Societies at the End of the Bronze Age. Columbus, Georgia, US: Lockwood Press. ISBN 978-1-948488-83-9.
  2. 2,0 2,1 Middleton, Guy D. (2024 թ․ փետրվարի 25). «Getting closer to the Late Bronze Age collapse in the Aegean and eastern Mediterranean, c. 1200 BC». Antiquity. 98 (397): 260–263. doi:10.15184/aqy.2023.187 – via Cambridge University Press. This is a detailed academic review of Millek (2023).
  3. 3,0 3,1 Jung, Reinhard; Kardamaki, Eleftheria (2022). Synchronizing the Destructions of the Mycenaean Palaces. Vienna: Austrian Academy of Sciences Press. ISBN 978-3-7001-8877-3.
  4. Millek, Jesse (2021). «Why Did the World End in 1200 BCE?». Ancient Near East Today. 9 (8).
  5. For Syria, see: Liverani, M. (1987). «The collapse of the Near Eastern regional system at the end of the Bronze Age: The case of Syria». In Rowlands, M.; Larsen, M. T.; Kristiansen, K. (eds.). Centre and Periphery in the Ancient World. Cambridge University Press.
  6. S. Richard, "Archaeological sources for the history of Palestine: The Early Bronze Age: The rise and collapse of urbanism", The Biblical Archaeologist (1987)
  7. Crawford, Russ (2006). «Chronology». In Stanton, Andrea; Ramsay, Edward; Seybolt, Peter J.; Elliott, Carolyn (eds.). Cultural Sociology of the Middle East, Asia, and Africa: An Encyclopedia. Sage. էջ xxix. ISBN 9781412981767. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  8. The physical destruction of palaces and cities is the subject of Robert Drews's The End of the Bronze Age: changes in warfare and the catastrophe ca. 1200 B.C., 1993.
  9. Millek, Jesse (2022 թ․ դեկտեմբերի 20). «The Fall of the Bronze Age and the Destruction that Wasn't: The Ancient Near East Today». ANE Today.
  10. Killebrew, Ann E. (2003). «Biblical Jerusalem: An Archaeological Assessment». In Killebrew, Ann E.; Vaughn, Andrew G. (eds.). Jerusalem in Bible and Archaeology: The First Temple Period. Society of Biblical Literature. ISBN 9781589830660. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. Orphanides, Andreas G. (2017 թ․ հունվար). «Late Bronze Age Socio-Economic and Political Organization, and the Hellenization of Cyprus». Athens Journal of History. 3 (1): 7–20. doi:10.30958/ajhis.3-1-1.
  12. Mark, Joshua J. (2019 թ․ սեպտեմբերի 20). «Bronze Age Collapse». World History Encyclopedia. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 2-ին.
  13. de Blois, Lukas; van der Spek, R. J. (1997). An Introduction to the Ancient World. Translated by Mellor, Susan. Routledge. էջեր 56–60. ISBN 0415127734.
  14. Cline (2014), էջ. 165.
  15. Seeher, Jürgen (2001). «Die Zerstörung der Stadt Hattusa, in: G. Wilhelm (Hrsg.), Akten des IV. Internationalen Kongresses für Hethitologie. Studien zu den Boğazköy-Texten 45 (Wiesbaden 2001) 623–634». Akten des IV. Internationalen Kongresses für Hethitologie. Studien zu den Boğazköy-Texten 45. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին – via Academia.edu.
  16. Seeher, Jürgen (2010). «After the Empire: Observations on the Early Iron Age in Central Anatolia». In Singer, Itamar (ed.). Ipamati Kistamati Pari Tumatimis: Luwian and Hittite Studies Presented to J. David Hawkins on the Occasion of his 70th Birthday. "Emery and Claire Yass Publications in Archaeology" ser. Vol. 28. Institute of Archaeology, Tel Aviv University. էջ 221. ISBN 9789652660268. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին – via Academia.edu.
  17. Drews, Robert (1995). The End of the Bronze Age: Changes in Warfare and the Catastrophe Ca. 1200 B.C. Princeton University Press. էջ 8. ISBN 9780691025919. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  18. Bryce, Trevor. The Kingdom of the Hittites. (Clarendon), p. 379
  19. Bryce, Trevor. The Kingdom of the Hittites (Clarendon), p. 366.
  20. 20,0 20,1 Georgiou, Artemis (2017) [3–4 November 2014]. «Flourishing amidst a 'Crisis': The regional history of the Paphos polity during the transition from the 13th to the 12th centuries BCE». In Fischer, Peter M.; Bürge, Teresa (eds.). "Sea Peoples" Up-to-Date: New Research on Transformations in the Eastern Mediterranean in the 13th−11th Centuries BCE. Vienna: Austrian Academy of Sciences. ISBN 9783700179634. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին – via Academia.edu.
  21. Karageorghis, Vassos (1992). «The Crisis Years: Cyprus». In Ward, William A.; Sharp Joukowsky, Martha (eds.). The Crisis Years: The 12th Century B.C. from Beyond the Danube to the Tigris. Dubuque, Iowa: Kendall/Hunt. էջեր 79–86. ISBN 9780840371485.
  22. Millek (2021b), էջեր. 74–77.
  23. Iacovou, Maria (2008). «Cultural and Political Configurations in Iron Age Cyprus: The Sequel to a Protohistoric Episode». American Journal of Archaeology. 112 (4): 625–657. doi:10.3764/aja.112.4.625. JSTOR 20627513. S2CID 55793645.
  24. Drews (1993), էջ. 22.
  25. 25,0 25,1 Drews (1993), էջ. 25.
  26. Desborough, Vincent R. d'A. (1964). The last Mycenaeans and their successors; an archaeological survey, c. 1200 – c. 1000 B.C. Oxford: Clarendon Press. էջ 113.
  27. 27,0 27,1 27,2 Demand, Nancy H. (2011). The Mediterranean Context of Early Greek History. Chichester: Wiley-Blackwell. էջ 198. ISBN 9781444342338. OCLC 823737347.
  28. Drews (1993), էջ. 23.
  29. Cline (2014), էջ. 130.
  30. 30,0 30,1 Middleton, Guy D. (2012 թ․ սեպտեմբեր). «Nothing Lasts Forever: Environmental Discourses on the Collapse of Past Societies». Journal of Archaeological Research. 20 (3): 257–307. doi:10.1007/s10814-011-9054-1. S2CID 144866495.
  31. Cline (2014), էջ. 131.
  32. 32,0 32,1 Cline (2014), էջ. 129.
  33. Ventris, Michael (1959). Documents in Mycenaean Greek: three hundred selected tablets from Knossos, Plyos, and Mycenae with commentary and vocabulary. Cambridge University Press. էջեր 189. OCLC 70408199.
  34. Demand (2011), էջ. 199.
  35. 35,0 35,1 Drews (1993).
  36. Edgerton, William F.; Wilson, John A., eds. (1936). Historical Records of Ramses III: The Texts in Medinet Habu Volumes 1 and 2 (PDF). "Studies in Ancient Oriental Civilization" ser. Vol. 12. University of Chicago Press. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  37. Millek, Jesse (2017). «Sea Peoples, Philistines, and the Destruction of Cities: A Critical Examination of Destruction Layers 'Caused' by the 'Sea Peoples'». In Fischer, Peter; Bürge, Teresa (eds.). "Sea Peoples" Up-to-Date: New Research on Transformation in the Eastern Mediterranean in 13th–11th Centuries BCE, 113–140. Austrian Academy of Sciences Press. էջեր 120–122. ISBN 978-3-7001-7963-4. JSTOR j.ctt1v2xvsn.
  38. 38,0 38,1 Millek, Jesse Michael (2018). «Destruction and the Fall of Egyptian Hegemony Over the Southern Levant». Journal of Ancient Egyptian Interconnections. 19 (1): 11–15. ISSN 1944-2815. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 19-ին.
  39. 39,0 39,1 Millek, Jesse (2019). «Crisis, Destruction, and the End of the Late Bronze Age in Jordan: A Preliminary Survey». Zeitschrift des Deutschen Palästina-Vereins. 135 (2): 127–129. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին – via Academia.edu.
  40. 40,0 40,1 Millek, Jesse (2018). «Just how much was destroyed? The end of the Late Bronze Age in the Southern Levant». Ugarit-Forschungen (49): 239–274. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին – via Academia.edu.
  41. Millek (2017), էջեր. 127–128.
  42. Ben-Tor, Amnon; Zuckerman, Sharon (2008). «Hazor at the End of the Late Bronze Age: Back to Basics». Bulletin of the American Schools of Oriental Research. 350 (350): 1–6. doi:10.1086/BASOR25609263. ISSN 0003-097X. JSTOR 25609263. S2CID 163208536.
  43. Millek (2019b), էջեր. 147–188.
  44. Millek (2019b), էջեր. 180–212.
  45. Millek, Jesse Michael (2022). «The impact of destruction on trade at the end of the Late Bronze Age in the Southern Levant». In Hagemeyer, Felix (ed.). Jerusalem and the Coastal Plain in the Iron Age and Persian Periods: New Studies on Jerusalem's Relations with the Southern Coastal Plain of Israel/Palestine (c. 1200–300 BCE). "Research on Israel and Aram in Biblical Times" ser. Vol. 4. Tübingen: Mohr Siebeck. էջեր 39–60. ISBN 978-3-16-160692-2. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին – via Academia.edu.
  46. Millek (2019b), էջեր. 217–238.
  47. Yahalom-Mack, Naama (2014). «New Insights to Levantine Copper Trade: Analysis of Ingots from the Bronze and Iron Ages in Israel». Journal of Archaeological Science. 45: 159–177. Bibcode:2014JArSc..45..159Y. doi:10.1016/j.jas.2014.02.004. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին – via Academia.edu.
  48. Ashkenazi, D.; Bunimovitz, S.; Stern, A. (2016). «Archaeometallurgical Investigation of Thirteenth-Twelfth Centuries BCE Bronze Objects from Tel Beth-Shemesh, Israel». Journal of Archaeological Science: Reports. 6: 170–181. Bibcode:2016JArSR...6..170A. doi:10.1016/j.jasrep.2016.02.006. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին – via Academia.edu.
  49. Yagel, Omri; Ben-Yosef, Erez (2022). «Lead in the Levant during the Late Bronze and early Iron Ages». Journal of Archaeological Science: Reports. 46: 103649. Bibcode:2022JArSR..46j3649Y. doi:10.1016/j.jasrep.2022.103649. ISSN 2352-409X. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին – via Academia.edu.
  50. 50,0 50,1 Georges Roux, Ancient Iraq
  51. Woodard, Roger D. (2008). The Ancient Languages of Syria-Palestine and Arabia. Cambridge University Press. էջ 5. ISBN 9781139469340. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  52. Nougaryol, Jean; et al. (1968) Ugaritica, 5(24): 87–90.
  53. Cline (2014), էջ. 151.
  54. Astour, Michael C. (1965). «New Evidence on the Last Days of Ugarit». American Journal of Archaeology. 69 (3): 258. doi:10.2307/502290. JSTOR 502290.
  55. Millek, Jesse (2020). «'Our city is sacked. May you know it!' The Destruction of Ugarit and its Environs by the Sea Peoples». Archaeology and History of Lebanon. 52–53: 105–108. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին – via Academia.edu.
  56. Millek (2019c).
  57. Millek (2023).
  58. Tainter, Joseph (1976). The Collapse of Complex Societies (Cambridge University Press).
  59. Thomas, Carol G.; Conant, Craig. (1999) Citadel to City-state: The Transformation of Greece, 1200–700 B.C.E.,
  60. Cline (2014).
  61. Manning, Sturt W.; Kocik, Cindy; Lorentzen, Brita; Sparks, Jed P. (2023 թ․ փետրվար). «Severe multi-year drought coincident with Hittite collapse around 1198–1196 BC». Nature. 614 (7949): 719–724. Bibcode:2023Natur.614..719M. doi:10.1038/s41586-022-05693-y. PMC 9946833.
  62. 62,0 62,1 Knapp, A. Bernard; Manning, Sturt W. (2016). «Crisis in Context: The End of the Late Bronze Age in the Eastern Mediterranean». American Journal of Archaeology. 120 (1): 99–149. doi:10.3764/aja.120.1.0099. S2CID 191385013.
  63. Weiss, Harvey (1982 թ․ հունիս). «The decline of Late Bronze Age civilization as a possible response to climatic change». Climatic Change. 4 (2): 173–198. doi:10.1007/BF00140587. S2CID 154059624.
  64. 64,0 64,1 Drake, Brandon L. (2012 թ․ հունիս). «The influence of climatic change on the Late Bronze Age Collapse and the Greek Dark Ages». Journal of Archaeological Science. 39 (6): 1862–1870. Bibcode:2012JArSc..39.1862D. doi:10.1016/j.jas.2012.01.029.
  65. Hazell, Calian J; Pound, Matthew J; Hocking, Emma P (2022 թ․ ապրիլի 23). «High-resolution Bronze Age palaeoenvironmental change in the eastern Mediterranean: exploring the links between climate and societies». Palynology. 46 (4): 2067259. Bibcode:2022Paly...4667259H. doi:10.1080/01916122.2022.2067259. S2CID 252971820.
  66. Karakaya, Doğa; Riehl, Simone (2019–2020). «Subsistence in Post-Collapse Societies: Patterns of Agroproduction from the Late Bronze Age to Iron Age in the Northern Levant and Beyond». Archaeology & History in the Lebanon (50–51): 155. Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  67. Stoia, Adriana (1989). «The Beginning of Iron Age Technology in Romania». In Stig Sørensen, Marie Louise; Thomas, Roger (eds.). The Bronze Age–Iron Age Transition in Europe. Vol. I. Aspects of Continuity and Change in European Societies c. 1200–500 B.C. British Archaeological Reports. էջեր 43–67. doi:10.30861/9780860546207. ISBN 978-1-4073-9019-2.
  68. Wertime, Theodore A.; Muhly, J. D., eds. (1980). The Coming of the Age of Iron. Yale University Press. ISBN 9780300024258.
  69. Palmer, Leonard R. (1962). Mycenaeans and Minoans: Aegean Prehistory in the Light of the Linear B Tablets. New York: Alfred A. Knopf.
  70. «History of Castlemagner». Castlemagner Historical Society. 2000. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին – via Ireland On-Line (and Internet Archive).
  71. Neumann, Gunnar; Skourtanioti, Eirini; Burri, Marta; Nelson, Elizabeth A.; Michel, Megan; Hiss, Alina N.; McGeorge, Photini J. P.; Betancourt, Philip P.; Spyrou, Maria A.; Krause, Johannes; Stockhammer, Philipp W. (2022 թ․ հուլիսի 25). «Ancient Yersinia pestis and Salmonella enterica genomes from Bronze Age Crete». Current Biology. 32 (16): 3641–3649.e8. Bibcode:2022CBio...32E3641N. doi:10.1016/j.cub.2022.06.094. PMID 35882233. S2CID 251044525.
  72. Yurco, Frank J. (1999). «End of the Late Bronze Age and Other Crisis Periods: A Volcanic Cause». In Teeter, Emily; Larson, John (eds.). Gold of Praise: Studies on Ancient Egypt in Honor of Edward F. Wente. "Studies in Ancient Oriental Civilization" ser. Vol. 58. University of Chicago Press. էջեր 456–458. ISBN 1-885923-09-0.
  73. Baker, Andy; և այլք: (1995). «The Hekla 3 volcanic eruption recorded in a Scottish speleothem?». The Holocene. 5 (3): 336–342. Bibcode:1995Holoc...5..336B. doi:10.1177/095968369500500309. S2CID 130396931.
  74. Dugmore, A. J.; Cook, G. T.; Shore, J. S.; Newton, A. T.; Edwards, K. J.; Larsen, G. (1995). «Radiocarbon Dating Tephra Layers in Britain and Iceland». Radiocarbon. 37 (2): 379–388. Bibcode:1995Radcb..37..379D. doi:10.1017/S003382220003085X.
  75. Kirkbride, Martin P.; Dugmore, Andrew J. (2005). «Late Holocene solifluction history reconstructed using tephrochronology». In Harris, C.; Murton, J. B. (eds.). Cryospheric Systems: Glaciers and Permafrost. "Special Publications" ser. Vol. 242. Geological Society of London. էջեր 145–155. doi:10.1144/GSL.SP.2005.242.01.13. ISBN 9781862391758.
  76. Wastegård, Stefan; Bergman, Jonas; Borgmark, Anders; Hammarlund, Dan; Roberts, Stephen J.; Schoning, Kristian; Wohlfarth, Barbara (2003 թ․ հուլիսի 26). Towards a Holocene Tephrochronology for Sweden. XVI INQUA Congress. Reno, Nevada: International Union for Quaternary Research / Geological Society of America. paper no. 41-13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 7-ին.
  77. Drews (1993), էջեր. 192ff.
  78. McGoodwin, Michael. «Drews (Robert) End of Bronze Age Summary». McGoodwin.net. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 2-ին.
  79. Drews 1993: 3

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bachhuber, Christoph R.; Roberts, R. Gareth (2009) [25–26 March 2006]. Forces of Transformation: The End of the Bronze Age in the Mediterranean – Proceedings of an International Symposium Held at St. John's College, University of Oxford. Oxford: Oxbow Books. ISBN 9781842173329.
  • Dickinson, Oliver (2007). The Aegean from Bronze Age to Iron Age: Continuity and Change Between the Twelfth and Eighth Centuries BC. Routledge. ISBN 9780415135900.
  • Fischer, Peter M.; Bürge, Teresa, eds. (2017) [3–4 November 2014]. "Sea Peoples" Up-to-Date: New Research on Transformations in the Eastern Mediterranean in the 13th−11th Centuries BCE. Vienna: Austrian Academy of Sciences. ISBN 9783700179634.
  • Killebrew, Ann E.; Lehmann, Gunnar (2013). The Philistines and Other "Sea Peoples" in Text and Archaeology. "Archaeology and Biblical Studies" ser. Atlanta: Society of Biblical Literature. ISBN 9781589837621.
  • Molloy, Barry; Jovanović, Dragan; Bruyere, Caroline; Estanqueiro, Marta; Birclin, Miroslav; Milašinović, Lidija; Šalamon, Aleksandar; Penezić, Kristina; Ramsey, Christopher Bronk; Grosman, Darja (2023 թ․ նոյեմբեր). «Resilience, innovation and collapse of settlement networks in later Bronze Age Europe: New survey data from the southern Carpathian Basin». PLoS One. 18 (11): e0288750. Bibcode:2023PLoSO..1888750M. doi:10.1371/journal.pone.0288750.
  • Oren, Eliezer D. (2000). The Sea Peoples and Their World: A Reassessment. "University Museum Monographs" ser. Vol. 108. Philadelphia: University of Pennsylvania Museum of Archaeology and Anthropology.
  • Ward, William A.; Sharp Joukowsky, Martha, eds. (1992). The Crisis Years: The 12th Century B.C. from Beyond the Danube to the Tigris. Dubuque, Iowa: Kendall/Hunt. էջեր 79–86. ISBN 9780840371485.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]