Ուշակովի ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ուշակովի ապարանք
Moscow IpatievskyLane12str1.JPG
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Մոսկվա
Կոորդինատներ: 55°45′13.000000099596″ հս․ լ. 37°37′49.000000100793″ ավ. ե. / 55.75361111113877399° հս․. լ. 37.63027777780577310° ավ. ե. / 55.75361111113877399; 37.63027777780577310

Ուշակովի ապարանք (ռուս.՝ Палаты Ушакова), տեսարժանություն Մոսկվայում։ Շենքը գտնվում է Իպատևսկի նրբանցք, տուն 12, շինություն 1 հասցեով։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանքը կառուցվել է մոտավորապես 1650-1670 թվականներին այն կալվածքում, որի տերը XVII դարի կեսերից վաճառական Իվան Չուլկովն էր։ 1673 թվականին տունը հանձնել են սրբանկարիչ Սիմոն Ֆեոդորովիչ Ուշակովին՝ այնտեղ սրբապատկերների արվեստանոց հիմնելու նպատակով[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե տունը կառուցված է երկու հարկով, ունի նաև ներքնահարկ, գտնվում է փողոցի կարմիր գծին։ Հարևանությամբ, կարճ կողմով դեպի փողոցը, կառուցվել էր մեկհարկանի կողաշենք, երկու շինությունները միանում էին կամարաձև հզոր դարպասով։ Արտաքին ճակատը, որը նայում է նրբանցքին, անհամեմատ համեստ է ներքիններից։ Ճակատների դեկորն արված է տաշած աղյուսից՝ մոսկովյան բարոկկո ոճով, և զբաղեցնում է պատերի մակերեսի զգալի մասը։ Պատուհանները ձևավորված են ողնուցաձև եզրեր ունեցող երեսկալներով սյունակներով, շենքի անկյուններում թիակներ են։ Հարկերը բաժանվում են խիստ պրոֆիլավորված գոտիներով[2]։

Տան ներսույթը պահպանել է բնօրինակ հատակագիծը, որի կենտրոնում գտնվում է լայն առմուտքը, որը կիսում է սենյակները։ Ներքնահարկում և երկրորդ հարկի սենյակների մի մասում պահպանվել են օրիգինալ կամարները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]