Ունիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ունիսոն (այլ կիրառումներ)

Ունիսոն հասարակական կազմակերպություն, հիմնադրվել է 2002 թվականի մայիսին հաշմանդամություն ունեցողների աջակցության և նրանց իրավունքների պաշտպանության առաքելությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության տարիների ընթացքում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն ակտիվ դիրք է զբաղեցրել սակավաշարժ մարդկանց համար միջավայրի մատչելիության, հաշմանդամություն ունեցողների մշակութային ինտեգրման, զբաղվածության և խոցելի խմբերի այլ խնդիրների լուծման ոլորտներում։

«Ունիսոնը» անցկացրել է հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության հանրապետական 7 մրցույթներ, ստեղծագործող հաշմանդամություն ունեցողների աշխատանքների ցուցահանդեսներ, բազմաթիվ կոնֆերանսներ, սեմինարներ, մամուլի ասուլիսներ և այլ միջոցառումներ։‎

«Ունիսոնին» կից գործում է աշխարհում միակ՝ սայլակավոր հաշմանդամություն ունեցողների «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Րաֆֆի Միքայէլեան, տնօրեն՝ Արմեն Ալավերդյան)։

2005 թվականին անցկացված՝ հաշմանդամություն ունեցողների համահայկական փառատոնի արդյունքներով «Ունիսոնը» ճանաչվեց հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող ամենաակտիվ հասարակական կազմակերպություն։

2006 թվականի դեկտեմբերին «Ունիսոնը» հիմնադրեց Հայաստանում առաջին Անկախ կյանքի կենտրոնը հաշմանդամերի համար, որի գործունեության հիմնական ուղղություններն են՝ հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանություն, անկախ կյանքի հմտությունների ուսուցանում և տեղեկատվության տրամադրում։

2008 թվականից «Ունիսոնում» գործում է Հայաստանում առաջին՝ Զբաղվածության կենտրոն հաշմանդամություն ունեցողների համար, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ հաշմանդամություն ունեցողներ տեղավորվել են աշխատանքի ՎիվաՍել-ՄՏՍ, Օրանժ Արմենիա և այլ ընկերություններում։

Կազմակերպությունում գործում են համակարգչային և անգլերենի դասընթացներ, կերպարվեստի ստուդիա, իրավաբանական խորհրդատվություն և այլ ծառայություններ հաշմանդամություն ունեցողների համար։ Կազմակերպության գործունեության երկրորդ ոլորտը՝ հայկական ինտերնետ-ռեսուրսների զարգացումն է[1]։

«Ունիսոնը» ստեղծել և տնօրինում է հետևյալ կայքերը՝

  • www.komitas.am
  • www.khachaturian.am
  • www.disability.am
  • www.jobs.disability.am
  • www.map.disability.am
  • www.unison.am

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]