Ունիթորներ և հակաունիթորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ունիթորներ և հակաունիթորներ, սուր պայքար տարբեր խմբավորումների միջև։ Այն խմբավորումը, որը կողմնակից էր հայկական եկեղեցին կաթոլիկականին միացնելուն և եվրոպական ուժերի հետ դաշինք կնքելուն, կոչվեց ունիթորական հոսանք, իսկ մյուսը, որը դեմ էր դրան, կոչվեց հակաունիթորական հոսանք։

Ունիթորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիթորները կողմնակից էին հայկական եկեղեցին կաթոլիկական եկեղեցուն միավորելուն։ Ունիթորականներին հարում էին առևտրականներ, արհեստավորների մի մասը, Կիլիկիայում բնակություն հաստատած լատինական տարրերը, առանձին բարձրաստիճան հոգևորականներ և արքունիքը։ Ունիթորական հոսանքին հարողները շահագրգռված էին արդյունագործության և առևտրական հարաբերությունների զարգացմամբ թե՛ երկրի ներսում և թե՛ եվրոպական երկրների հետ։ Այս իմաստով նրանց պայքարն ուներ առաջադիմական կողմեր։ Սակայն նրանք իրենց վարած քաղաքականությամբ ստեղծում էին խիստ վտանգավոր իրադրություն հայկական պետականության համար՝ նրա դեմ հանելով շրջապատի պետություններին։ Այս տեսակետից նրանց վարած քաղաքականությունն ու պայքարը խիստ կործանարար էր հայկական թագավորության համար և անընդունելի։

Հակաունիթորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաունիթորները դեմ էին հայկական եկեղեցին կաթոլիկականին միավորելուն։ Հակաունիթորական հոսանքին կողմնակից էր հոգևորականությունը (հատկապես ստորին դասը), խոշոր ֆեոդալները և այլ խավեր։

Պայքարի հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիթորների և հակաունիթորների պայքարը, որ տևեց երկար տարիներ, ծանր կացության մեջ դրեց երկիրը՝ ջլատելով նրա միասնությունը, թուլացնելով նրա ռազմունակությունը և անպաշտպան դարձնելով նրան օտար նվաճողների հանդեպ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975