Ունենալ և չունենալ (վեպ)
| Ստեղծում | 1937 | |
|---|---|---|
| Հաջորդ | • The Fifth Column and the First Forty-Nine Stories • Ո՞ւմ մահն է գուժում զանգը | |
| Արվեստի ձև | վեպ | |
| Ժանր | քրեական գեղարվեստական գրականություն | |
| Հեղինակ | Էռնեստ Հեմինգուեյ | |
| Հրատարակիչ | Charles Scribner's Sons | |
| Թողարկման ամսաթիվ | 1937 | |
| Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Լեզու | անգլերեն | |
| Տեսարան | Ֆլորիդա | |
Ունենալ և չունենալ Էռնեստ Հեմինգուեյի վեպն է, որը հրատարակվել է 1937 թվականին Չարլզ Սկրիբներս Սոնսի կողմից։ Գիրքը պատմում է Հարրի Մորգանի՝ Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքից ձկնորսական նավի կապիտանի մասին։ «Ունենալ և չունենալ»-Հեմինգուեյի չորրորդ վեպն էր, որը հրատարակվել է Միացյալ նահանգներում երկրորդ անգամ՝ Գարնանային հեղեղներից հետո։
Գրված լինելով 1935-1937 թվականների միջև և վերանայված, երբ նա Իսպանիայից հետ էր ճանապարհորդում Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, վեպը պատկերում է Քի Ուեսթն ու Կուբան 1930-ականներին և տալիս է այդ ժամանակի և վայրի սոցիալական մեկնաբանությունը։ Հեմինգուեյի կենսագիր Ջեֆրի Մեյերսը վեպը նկարագրել է որպես Մարքսիստական գաղափարախոսության խորը ազդեցության տակ, որին Հեմինգուեյը ենթարկվել էր Իսպանիայի քաղաքացիական պատերազմում Հանրապետական խմբակցությանը աջակցելու շնորհիվ, մինչ այն գրում էր։ Աշխատանքը քննադատների կողմից արժանացել է խառը ընդունելության[1]։
Վեպի ակունքնեը վերցված են Հեմինգուեյի կողմից ավելի վաղ պարբերականներում հրատարակված երկու պատմվածքներից («Մի ճանապահ անցնելով » և «Վաճառականի վերադարձը»), որոնք կազմում են բացման գլուխները և ավելի ուշ գրված նովելից,որը կազմում է գրքի մոտ երկու երրորդը։ Պատմությունը պատմվում է բազմաթիվ տեսանկյուններից, տարբեր ժամանակններում, տարբեր կերպարնների կողմից և կերպարների անունները հաճախ տրում են գլուխների վերնագրերի տակ՝ բնշելու համար, թե ով է պատմում այդ գլուխը։
Համառոտագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեմինգուեյը Հարրիին պատկերում է որպես Մեծ ճգնաժամի դարաշրջանի սովորական աշխատավոր մարդու, որին ծանր տնտեսական ուժերի պատճառով ստիպել են զբաղվել սև շուկայի գործունեությամբ՝ մաքսանենգությամբ Կուբայի և Ֆլորիդայի միջև։ Հարուստ ձկնորսական վարձակալության հաճախորդը («Ունեցողներից» մեկը) խաբում է Հարրիին՝ երեք շաբաթյա ձկնորսական ճանփորդությունից հետո առանց վճարելու հեռանալով, ինչի հետևանքով Հարրիին թողնում է կարիքի մեջ։ Հավանայում խրված լինելով և իր ընտանիքին աջակցելու անհրաժեշտությունից դրդված՝ Հարրին ինքնել է դիմում հանցագործության։ Նա ճակատագրական որոշում է կայացնում խաբել Կուբայից Ֆլորիդա մուտքի հնարավորություն փնտրող չինացի պոտենցիալ ներգաղթյալներին։ Նրանց պայմանավորվածության համաձայն տեղափոխելու փոխարեն, նա սպանում է չինացի միջնորդին և տղամարդկանց ափ է իջեցնում Կուբայում։ Հարրին սկսում է երկու երկրների միջև տարբեր տեսակի անօրինական բեռներ տեղափոխել, այդ թվում՝ ալկոհոլ և կուբացի հեղափոխականներ։ Այս իրադարձությունները հերթագայում են գլուխներով, որոնք նկարագրում են հարուստ զբոսանավերի անառակ կյանքը։ Վեպում ակնառու տեղ է գրավում Մեծ ճգնաժամը՝ զրկանք ու սով պարտադրելով Քի Ուեսթի աղքատ բնակիչներն («չունեցողներին»), որոնց տեղացիները կոչում են «Կոնչեր»։
Նախապատմություն և հրապարակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ունենալ և չունենալ» գիրքը սկսվել է որպես կարճ պատմվածք՝ հրատարակված «Մեկ ճանապարհ անցնելով» վերնագրով Cosmopolitan ամսագրում 1934 թվականին, որտեղ ներկայացվել է Հարրի Մորգանի կերպարը։ Երկրորդ պատմությունը գրվեց և 1936 թվականին հրատարակվեց Esquire ամսագրում, հենց այդ ժամանակ Հեմինգուեյը որոշեց վեպ գրել Հարրի Մորգանի մասին։ Սակայն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի բռնկումը հետաձգեց նրա աշխատանքը[2]։
«Ունենալ և չունենալ»-ը հրապարակվեց Սկրիբների հրատարակչության կողմից 1937 թվականին հոկտեմբերի 15-ին՝ առաջին հրատարակության մոտավորապես 10,000 օրինակով[3]: Cosmopolitan-ը վեպի մի մասը հրատարակել է «Մեկ ճանապարհ անցնելով» վերնագրով 1934 թվականին, իսկ Esquire-ը վեպի մի մասը հրատարակել է «Վաճառականի վերադարձը» վերնագրով 1936 թվականին[3]: Այն նաև հրատարակվել է որպես Զինված ուժերի հրատարակություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ֆիլմի էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը 1944 թվականին էկրանավորվեց՝ Համֆրի Բոգարտի և Լորեն Բոգարտի մասնակցությամբ[4]։ Հովարդ Հոուքսի ռեժիսորությամբ նկարահանված ֆիլմը պատմության միջավայրը փոխեց Քի Ուեսթից դեպի, Վիշիի ռեժիմի ժամանակվա Մարտինիկի և էական փոփոխություններ կատարեց սյուժեում,այդ թվում՝ հեռացրեց տնտեսական անհավասարության և դասակարգային հակամարտության թեմաները, և պատմությունը վերածեց ռոմանտիկ թրիլերի, որը կենտրոնացած էր Հարրի Մորգանի և Մարի Բրաունինգի միջև ծագող սիրո վրա։
Երկրորդ ֆիլմը՝ Կտրման կետը (1950),նկարահանվել է Մայքլ Քուրթիզի կողմից, գլխավոր դերերում Ջոն Գարֆիլդը և Պատրիցիա Նիլը, իսկ Խուանո Հերնանդեսը Մորգանի զուգընկերն է[5]։ Ֆիլմ գործողությունները տեղափոխել է հարավային Կալիֆոռնիա և Գարֆիլդին դարձրել Պահակային տորպեդային նավի կապիտան, սակայն առավել հավատարիմ է մնացել բնօրինակ գրքին[6]։
Երրորդ ֆիլմը Զենքերի վազորդները (1958) վերնագրով, ռեժիսորել է Դոն Սիգելը, և գլխավոր դերերում են Օդի Մերֆին Բոգարտ/Գարֆիլդի դերում, իսկ Էվերեթ Սլոունը՝ Ուոլտեր Բրենանի դերում՝ որպես ալկոհոլիկ, չնայած Սլոունի մեկնաբանությունը Բրենանի համեմատ պակաս ակնհայտ կատակերգական էր։ Ֆիլմում Էդի Ալբերտը կատարում է խարիզմատիկ չարագործի համարձակ դերը։ Պոլին Քեյլը և Բոսլի Քրոութերը պնդել են, որ ավարտը օգտագործվել է Ջոն Հյուսթոնի Քի Լարգո (1948) ֆիլմում։ Քեյլը նաև ասել է, որ «Մեկ ճանապարհ անցնելով» ֆիլմը վերածվել է Զենքերի վազորդները(1958) ֆիլմի[7]։
1987 թվականին Իրանցի ռեժիսոր Նասեր Թագվայը վեպը վերափոխեց Կապիտան Խորշիդ անվանումով ազգայնացված տարբերակի, որը իրադարձությունները Կուբայից տեղափոխեց Պարսից ծոցի ափեր[8]։
Շայեն հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի 12 -րդ սերիան (Զայրույթ Ռիո Հոնդոյում) նույն պատմության կարճ տարբերակն է, որը տեղի է ունենում Մեքսիկյում՝ Հին Արևմուտքում, Ուիլյամ Ֆոլկների և Ջեյմս Գանի սցենարի հիման վրա[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Meyers 1985, էջեր. 292–296
- ↑ Baker 1972, էջեր. 203–204
- 1 2 Oliver, p. 327
- ↑ «To Have and Have Not (1944)». IMDB. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «The Breaking Point (1950)». IMDB. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «The Breaking Point (1950)». IMDB. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «The Gun Runners (1958)». IMDB. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Captain Khorshid (1987)». IMDB. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Fury at Rio Hondo». IMDB. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.