Ունբիհեքսիում
| |||||
|---|---|---|---|---|---|
| Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
| Ատոմի հատկություններ | |||||
| Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ունբիհեքսիում, Ubh, 126 | ||||
| Խումբ, պարբերություն, բլոկ | 9, 8, | ||||
| Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | ենթադրաբար [Og]; 8s2 5g6 | ||||
| 126 | Ունբիհեքսիում |
— | |
| [Uuo]5g6 8s2 | |
Ունբիհեքսիում (լատիներեն՝ Unbihexium, Ubh), համակարգային ժամանակավոր անվանում՝ հիպոտետիկ քիմիական տարրի համար, Դ. Ի. Մենդելեևի պարբերական աղյուսակում, ժամանակավոր նշանակումը՝ Ubh, ատոմական համար՝ 126 և կարգաթիվ՝ 126:
Համար 126 տարրը ներկայացնում է առանձնահատուկ հետաքրքրություն գերծանր տրանսակտինոիդների (Տրանսուրան տարրեր) և սուպերակտինոիդների համար, քանի որ այն միաժամանակ գտնվում է այսպես կոչված կայուն կղզում, որը կանխորոշում է համեմատաբար ավելի երկար ալֆա տրոհման ժամանակ և թաղանթային կառուցվածքի տեսության համաձայն պետք է ունենա այսպես կոչված միջուկի «կրկնակի մոգական» կայունություն և լինի կայունության կղզում։ Սակայն կան հաշվարկներ, որոնք ժխտում են 126 թվի մոգականությունը պրոտոնների համար։ Ժամանակակից հաշվարկների համաձայն, երկարակյաց կարող են լինել ունբիհեքսիումի 310 կամ 354 զանգվածային թվերով իզոտոպները։
Անվանման ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ունբիհեքսիում» բառը կազմված է լատիներեն և հունարեն թվականների արտասանությամբ, և նշանակում է «մեկ-երկու-վեց» (լատիներեն «հարյուր քսանվեցերորդը» ուրիշ կերպով է կազմվում)։ Ենթադրվում է, որ ապագայում անվանումը կփոխվի։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]126 տարրը սինթեզելու առաջին փորձը կատարվել է 1971[1] թվականին Ունբիհեքսիում թվականին Ռ. Բիմբոյի ղեկավարությամբ դ'Օրսե միջուկային ֆիզիկայի ինստիտուտում՝ ֆրանսիացի գիտնականների կողմից։ Օգտագործվել է տաք միաձուլման ռեակցիան։
Փորձարկումների ընթացքում արձանագրվել են բարձր էներգականությամբ ալֆա մասնիկներ, որոնք ընկալվում են՝ որպես 126 տարրի սինթեզի հնարավոր ապացույց։ Ընթացիկ հետազոտությունը ցույց է տալիս, որ դա շատ քիչ հավանական է, քանի որ 1971 թվականին կատարված փորձերի զգայունությունը մի քանի անգամ ցածր էր նրանից, որոնք պահանջում են ժամանակակից անհրաժեշտ տվյալները։
Հնարավոր բացահայտումը բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թ. Ռոբերտ Ջենթրիի գլխավորությամբ մի խումբ ռադիոքիմիկոսներ ուսումնասիրել են բիոտիտի նմուշներ մոնացիտի բյուրեղներով՝ շրջապատված հսկայական միկրոսկոպիկ գնդաձև թաղանթով։ Նրանք ճառագայթում էին բյուրեղները արագացված պրոտոններով և ուսումնասիրում բյուրեղին բնորոշ ռենտգենյան ճառագայթումը։ Արդյունքում գիտնականները հայտնեցին լուսակի հայտնաբերման մասին 22-28 ԷՎ գոտում։ Սակայն, նմուշների հետագա հետազոտությունը սինխրոտրոն ճառագայթումով, չհաստատեց գերծանր էլեմենտների առկայությունը 126 տարրում[2][3]։ Ենթադրվում է, որ լուսակները, որնոք ստացել է Ջենթրին, իրականում պատկանել են ռուբիդիումի (Rb), ծարիրի (Sb) և տելուրի (Te) ատոմներին։
Քիմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրբիտալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]126 տարրը ենթադրաբար պետք է պատկանի նոր օրբիտալների խմբին՝ g խմբին։ Սպասվող էլեկտրոնային կոնֆիգուրացիա՝ [Og] 8s2 5g6, նաև էներգիաների նմանությունից էլեկտրոնները հանգիստ կարող են 5g-օրբիտալից անցնել 7d-օրբիտալի։
Հաշվարկները, որոնք անցկացրեց Միտչ Ջակոբին (Mitch Jacoby) 2006 թվականին, ցույց տվեցին, որ ունբիհեքսիումը կկարողանա կազմել ամուր մոնոֆտորիդ ՝ UbhF, ի շնորհիվ ունբիհեքսիումի 5g և ֆտորի 2p օրբիտալների փոխազդեցությանը[4]։ Ունբիհեքսիումի համար նաև կանխագուշակվում են III, IV, VI և VIII վալենտականությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ R. Bimbot, C. Deprun, D. Gardés, H. Gauvin, Y. Le Beyec, M. Lefort, J. Péter, B. Tamain (1971). «Complete Fusion induced by Krypton Ions: Indications for Synthesis of Superheavy Nuclei». Nature. 234: 215–216.
{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑
This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand - ↑
This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand - ↑ Jacoby, M. (2006). «As-yet-unsynthesized superheavy atom should form a stable diatomic molecule with fluorine». Chemical & Engineering News. 84 (10): 19.