Ումմ-Քասրի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումմ-Քասրի ճակատամարտ
Կոալիցիոն ուժերի ներխուժումը Իրաք

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի Հիմնական մարտական տանկ Աբրամս Մ1։ 2003 թվականի մարտի 23, Ումմ-Քասր
Թվական 2003 թվականի Մարտի 21Մարտի 25
Վայր Ումմ-Քասր և շրջակայք, Պարսից ծոց
Արդյունք Դաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Լեհաստան Լեհաստան
Իրաք Իրաք
Հրամանատարներ
Միացյալ Թագավորություն Ջեյմս Դատտոն
Լեհաստան Ռոման Պոլկո
Իրաք Ալի Իբրահիմ
Իրաք Հայտամ Բադրամ
Իրաք Հալիդ Քասար
Կողմերի ուժեր
Միացյալ Թագավորություն կոմմանդոսի 3-րդ բրիգադ
Լեհաստան GROM
անհայտ է
Ռազմական կորուստներ
անհայտ է 30—40 սպանված
450 գերի[1]

Ումմ-Քասրի ճակատամարտ, ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժման ժամանակ իրականացվող ռազմական գործողություններից մեկը։

2003 թվականի մարտի 21-ին ԱՄՆ-ի ռազմական միավորումները սկսեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ումմ-Քասր նավահանգստի գրոհը։ Ումմ-Քասրի գրոհին մասնակցում էին ԱՄՆ-ի 15-րդ ծովային էքսպեդիցիոն ջոկատը, Բրիտանիայի կոմմանդոսի 3-րդ բրիգադն ու լեհ զինվորները[2]։

Իրաքցի զինվորները ցույց տվեցին ուժեղ դիմադրություն։ Քաղաքում ընթացան կատաղի մարտեր։ Մարտի 25-ին քաղաքը անվտանգ հայտարարվեց, սկսվեց տարածքի ականազերծումը, օգտվելով տրալերներից ու դելֆիններից[3]։

Ականազերծումից հետո Ումմ-Քասրը մեծ դեր խաղաց կոալիցիոն ուժերի կուտակման և քաղաքացիական բնակչության շրջանում հումանիտար օգնության համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]