Jump to content

Ումիթ Օզդաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումիթ Օզդաղ
թուրքերեն՝ Ümit Özdağ
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1961(1961-03-03) (64 տարեկան)
ԾննդավայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա և  Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Կրոնիսլամ[1][2]
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Գազի համալսարան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և հեղինակ
ԱշխատատուԳազի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ և Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունԱզգայնական շարժման կուսակցություն, Լավ կուսակցություն և Victory Party?
🌐
 Ümit Özdağ Վիքիպահեստում

Ումիթ Օզդաղ (թուրքերեն՝ Ümit Özdağ, մարտի 3, 1961(1961-03-03), Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), թուրք ծայրահեղ աջ քաղաքական գործիչ, Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) անդամ։ 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի փետրվարը զբաղեցրել է ԱՇԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ 2021 թվականին հիմնել է ծայրահեղ աջ «Հաղթանակ» կուսակցությունը, որի միակ ներկայացուցիչն է Թուրքիայի խորհրդարանում[3][4][5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ումիթ Օզդաղը ծնվել է 1961 թվականի մարտի 3-ին Տոկիոյում։ Ումիթի մայրը՝ Գոնուլ Օզդաղը, գլխավորել է ԱՇԿ-ի կանանց թևը։ Ումիթի հայրը՝ Մուզաֆեր Օզդաղը, եղել է ԱՇԿ-ի հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի մտերիմն, ինչպես նաև եղել է 1960 թվականի հեղաշրջումից հետո ստեղծված Ազգային միասնության կոմիտեի անդամ[7]։

Ումիթ Օզդաղն ավարտել է Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանը։ Հետո ստացել է մագիստրոսի կոչում։

1986 թվականից աշխատել է Գազիի համալսարանում։ 1990 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ 1993 թվականին ստացել է դոցենտի կոչում 1960 թվականի հեղաշրջման և Ադնան Մենդերեսի նախագահության վերաբերյալ իր աշխատանքի համար[8]։ 1994 թվականին Օզդաղը ստանձնել է «Avrasya Dosyası» ամսագրի խմբագրի պաշտոնը, որը նվիրված է միջազգային հարաբերություններին և ռազմավարական ուսումնասիրություններին։ 1980-ական թվականներին Ումիթ Օզդաղն ուսումնասիրել է ահաբեկչության և էթնիկ պատկանելության հարցերը, ապա 1995 թվականին գրել է աշխատություններ արևելյան և հարավ-արևելյան Անատոլիայի շրջանների ուսումնասիրության վերաբերյալ։

1997-98 թվականներին հետազոտություններ է անցկացրել և դասախոսություններ է կարդացել գլոբալիզացիայի և էթնիկական խնդիրների վերաբերյալ ամերիկյան Բալթիմոր քաղաքի Թաուսոնի համալսարանում։ 1999 թվականին Օզդաղը հիմնել է Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, իսկ 2000 թվականին՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը։ Մինչև 2004 թվականը Ումիթ Օզդաղը զբաղեցրել է Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահի պաշտոնը և եղել է խորհրդի անդամ։ 2001 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, 2005 թվականին թոշակի է անցել Գազի համալսարանից և նույն թվականին ստանձնել 21-րդ դարի Թուրքիայի ինստիտուտի նախագահի պաշտոնը[9]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ումիթ Օզդաղը հայտարարել է ԱՇԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր ցանկության մասին[10]։ Երկու օր անց նրա թեկնածությունը մերժվեց, իսկ ինքը հեռացվեց կուսակցությունից։ 2010 թվականին Օզդաղը վերականգնվել է կուսակցությունում, իսկ 2011 թվականին առաջադրվել է պատգամավորության թեկնածու ԱՇԿ-ից, սակայն չի ընտրվել[11]։

2015 թվականի մարտին կայացած ԱՇԿ-ի 11-րդ սովորական կուսակցության համագումարում Ումիթ Օզդաղն ընտրվել է կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ։ Նույն թվականի հունիսին ընտրվել է պատգամավոր, իսկ նույն թվականի նոյեմբերին վերընտրվել[12]։ 2015 թվականի նոյեմբերի 14-ին ընտրվել է կուսակցության փոխնախագահ։

2016 թվականի փետրվարին Օզդաղը հրաժարական է տվել ԱՇԿ-ի փոխնախագահի պաշտոնից և կոչ է արել արտահերթ համագումար անցկացնել՝ կապված 2015 թվականի նոյեմբերի ընտրություններում կուսակցության պարտության հետ։ 2016 թվականի ապրիլի 9-ին Ումիթ Օզդաղը հայտարարել է ԱՇԿ-ի նախագահության համար իր թեկնածությունը առաջադրելու ցանկության մասին[13][14]։

2017 թվականից եղել է «Լավ կուսակցության» ղեկավարության անդամ։ 2021 թվականին հիմնել է իր ծայրահեղ աջ «Հաղթանակ» կուսակցությունը։

2025 թվականի հունվարի վերջին ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով[15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է կումիկ մուհաջիրների[16] ընտանիքից է։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bayraktar Ç. 148 gün sonra tahliye edilen Ümit Özdağ ilk açıklamasında duyurdu: Jandarma şükür namazını engellemiş! (тур.) — 2025.
  2. https://x.com/umitozdag/status/1860433731426586754
  3. «Turkey Signals Possible Rapprochement With Syria». VOA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին. «On the other hand, the far-right Victory Party calls for forced deportations of Syrian refugees, blaming them for the rising food prices.»
  4. Osterlund, Paul Benjamin. «Killing of refugee highlights struggle facing Syrians in Turkey». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. OZERKAN, Fulya. «Syrian Refugees In Turkey Left In Limbo». www.barrons.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Turkish elections: Anti-immigrant leader endorses Erdogan challenger» (բրիտանական անգլերեն). 2023 թ․ մայիսի 24. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. sitesi, milliyet.com.tr Türkiye'nin lider haber. «Ümit Özdağ kimdir?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Ümit Özdağ kimdir? MHP'den neden ihraç edildi? İşte kariyeri ve eserleri». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  9. http://www.mahmutozdemir.com.tr, Mahmut ÖZDEMİR -. «Ümit Özdağ Prof. Dr. - 21. Yüzyıl Türkiye Enstitüsü». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  10. «Ümit Özdağ kimdir? MHP Gaziantep Milletvekili Ümit Özdağ hakkında bilinmeyenler». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  11. «MHP'den ihraç edilen Ümit Özdağ kimdir? Ümit Özdağ hayat hikayesi - Gündem Haberleri». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  12. sitesi, milliyet.com.tr Türkiye'nin lider haber. «ÜMİT ÖZDAĞ Haberleri ve ÜMİT ÖZDAĞ Gelişmeleri- Milliyet». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  13. «Ümit Özdağ, MHP Genel Başkanlığı'na aday olacak». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  14. «MHP Genel Başkan Adayı Prof. Dr. Ümit Özdağ 18.06.2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  15. «Far-right leader Umit Ozdag detained in Ankara for insulting President Erdogan - Türkiye Today» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 20-ին.
  16. Sefer E. Berzeg. Kafkas Diasporasında Edebiyatçılar ve Yazarlar Sözlüğü. Samsun, 1995.
  17. «Ümit Özdağ Kimdir?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումիթ Օզդաղ» հոդվածին։