Ումբրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ումբրեր (լատին․՝ Umbri), օսկ-ումբրական լեզվախմբի հին իտալիկյան ցեղեր։ Ըստ անտիկ հեղինակների (Հերոդոտոս, Պլինիոս Ավագ, Ստրաբոն և ուրիշներ), Ումբրերը բուն իտալիկների հնագույն ցեղեր են, որոնք բնակվել են Հհուսիսային և Միջին Իտալիայի տարածքում (Ալպերի ու Տիբերիս գետի միջև)։ Ենթադրվում է, որ ումբրերը եղել են Վիլանովյան մշակույթի կրողները։ Մ․թ․ա․ 7-5-րդ դարերում ումբրերը մասամբ ենթարկվել են էտրուսկներին, իսկ մ․թ․ա․ 4-3-րդդարերում գալլերը Հյուսիսային Իտալիայից նրանց մղել են Միջին Իտալիա (այդ մարզն ստացել է Ումբրիա անվանումը)։ Մ․թ․ա․ 3-2-րդդարերում ումբրերը ենթարկվել են հռոմեացիներին և մ․թ․ 1 դարում, չկորցնելով իրենց լեզուն, լատինականացվել են։ Ումբրերի լեզվի ու մշակույթի մասին դատելու հնարավորություն են ընձեռում հավանաբար մ․թ․ա․ 4-1-րդ դարերում վերաբերող Իգուվիումյան աղյուսակները