Jump to content

Ուղտի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղտի ճակատամարտ
Թվականնոյեմբերի 7, 656 և դեկտեմբեր 656
Մասն էFirst Fitna?
ՎայրԲասրա
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Ուղտի ճակատամարտ (արաբ․՝ موقعة الجمل‎‎), պայքար չորրորդ բարեպաշտ խալիֆա Ալի իբն Աբի Թալիբի կողմնակիցների և նրա իշխանության դեմ ապստամբների մի խմբի միջև՝ մարգարե Մուհամմադի այրու՝ Աիշայի և նրա ուղեկիցներ Թալհա իբն Ուբայդուլահի և ազ-Զուբայր իբն ալ-Ավվամի գլխավորությամբ։ Տեղի է ունեցել 656 թվականի դեկտեմբերի 8-ին։

Վաղ իսլամի պատմության մեծ մասը բանավոր է փոխանցվել։ Հայտնի չէ, թե արդյոք բարեպաշտ խալիֆայության ժամանակների այլ պատմական աղբյուրներ գոյություն ունեին[1]։ Այս շրջանի վերաբերյալ պահպանված փաստաթղթերն ու աշխատությունները, ինչպես նաև Ումայադների դինաստիայի տիրապետության հետագա շրջանը, գրվել են հիմնականում երրորդ՝ Աբբասյան խալիֆայության տարիներին[2]։ Դրանցից բացի, իսլամի վաղ պատմության մասին զգալի տեղեկություններ կան հադիսների ժողովածուներում․ Մուհամմադի ավանդույթների և ասույթների գրառումները[1]։ Դրանց զարգացումը իսլամական պատմության առաջին երեք դարերի կարևոր տարր է։ Քանի որ դրանք գրվել են նրա մահից շատ ավելի ուշ, վաղ արևմտյան գիտնականները չէին վստահում նրանց։ 20-րդ դարասկզբի իտալացի արևելագետ և իսլամագետ Լեոնե Կաետանին իբն Աբբասին և Մուհամմադի կնոջը՝ Աիշային ուղերձներն ու հայտարարությունները վերագրելը հիմնականում գեղարվեստական էր համարում և ավելի շատ վստահում էր վաղ արաբ պատմաբանների տեղեկություններին, ինչպիսին Իբն Իսհակն էր[3]։ Ժամանակակից իսլամագետ Վիլֆերդ Մադելունգն էլ կարծում է, որ «վաղ աղբյուրների» մեջ չմտածը ընտրողաբար անտեսելը սխալ մոտեցում է:

Ուղտի ճակատամարտի դարաշրջանի իրադարձությունների մասին միակ պատմական աղբյուրը, որը գրվել է մուսուլմանական էքսպանսիայի տարիներին, շիա Սուլեյմ իբն Քայսի «Քիթաբ աս-Սաքիֆ»-ն է՝ իսլամական ժամանակագրության առաջին դարի հադիսների և պատմական զեկույցների ժողովածու։ Այն բավականին մանրամասն պատմում է այդ տարիների իրադարձությունների մասին, այդ թվում՝ շարունակականության հարցի մասին[4][5][6][7]։ Այնուամենայնիվ, ավելի վաղ կասկածներ կային այս աղբյուրի հուսալիության վերաբերյալ, քանի որ որոշ պատմաբաններ և իսլամագետներ կարծում էին, որ այս աշխատանքը իրականում գրվել է ավելի ուշ՝ հաշվի առնելով, որ այլ աշխատություններում դրա ամենավաղ հիշատակումը թվագրվում է 11-րդ դարով[8]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ բարեպաշտ խալիֆա Օսման իբն Աֆֆանի թագավորությունը նշանավորվել է նեպոտիզմով, ֆավորիտիզմով, կոռուպցիայով և բարոյական դեգրադացիայով։ 656 թվականի հունիսի 17-ին խալիֆայի տան երկարատև պաշարումից հետո իրավիճակից դժգոհները սպանել են նրան, իսկ շենքը կողոպտել։ Օսմանի բուռն քննադատների թվում էին Մուհամմադի ուղեկիցները՝ Թալհան և ազ-Զուբայրը և նրա այրին՝ Աիշան։ Լայնորեն հայտնի է Օսմանի դեմ հրահրումներում առաջատար դերը, որը խաղացել են Թալհան և Աիշան, թեև վերջինս հետագայում հերքել է իր մասնակցությունը։ Ամենայն հավանականությամբ Թալհան և ազ-Զուբայրը ամբիցիաներ ունեին դառնալու բարեպաշտ խալիֆաներ Օսմանի մահից հետո։

Օսմանի տան պաշարման ժամանակ որպես միջնորդ ապստամբների և խալիֆայի միջև հանդես է եկել Ալին՝ Մուհամմադի զարմիկը և փեսան՝ Ֆաթիմայի ամուսինը, իսկ Ալիի որդին՝ Հասանը, կանգնած է եղել շենքի պահակակետում և վիրավորվել է ապստամբների կողմից։ Չնայած Ալին դատապարտել է խալիֆայի սպանությունը, ըստ պակիստանցի պատմաբան Հուսեյն Ջաֆարիի Օսմանի սպանությունից անմիջապես հետո Մադինայում հավաքվել էին բազմություններ, որոնք դիմել էին Ալիին՝ աղաչելով նրան զբաղեցնել սպանվածի տեղը։ Սակայն նա հրաժարվել է այդ պատիվից։ Ռեզա Ասլանի կարծիքով՝ դա կապված է խալիֆայի սպանությունից հետո մուսուլմանական համայնքի բևեռացման բարձր մակարդակի հետ։ Այնուամենայնիվ, այլ լուրջ հավակնորդների բացակայության պայմաններում և նախկին իրաքյան կողմնակիցների՝ խալիֆա Օսմանի և որոշ անսարների աջակցությամբ, որոշ ժամանակ անց Ալին, այնուամենայնիվ, համաձայնել է տանձնել խալիֆայությունը կառավարելու պատասխանատվությունը: Մուսուլմանները հավաքվել են Մադինայի Մասջիդ ան-Նաբավի քաղաքում, որպեսզի հավատարմության երդում տան նրան Ալիին։ Ըստ պատմաբան Մուհամեդ Շաբանի, Ալին դա արել է խալիֆի սպանության պատճառով իրարանցման ժամանակ քաոսից խուսափելու համար:

Հավանաբար հավատարմության երդում տվողների թվում են եղել նաև Թալհան ազ-Զուբայրի հետ։ Հետագայում նրանք երկուսն էլ հայտարարել են, որ իսկապես հավատարմության երդում են տվել նրան, բայց ճնշման տակ։ Սակայն, ըստ Մադելունգի, երդման ժամանակ բռնության որևէ ապացույց չկա, իսկ որոշ իսլամական աղբյուրներ ուղղակիորեն հայտարարում են Ալիի կողմից նման ճնշում գործադրելու արգելքի մասին։ Արևելագետ Լաուրա Վեչիա Վալերին կարծում էր, որ ազ-Զուբայրի և Թալհայի կողմից երդման մասին պնդումն ինքնին շինծու էր։ Բացի այդ, աղբյուրներում կարծիք կա, որ նրանք երկուսն էլ լքել են Ալիին այն բանից հետո, երբ նա չի վստահել նրանց կառավարել Բասրան և էլ-Քուֆան և սկսել է չեղարկել Օսմանի կողմից նախկինում նշանակված զգալի վճարումները խալիֆայության ուղեկիցների և էլիտաների համար

Հաջ կատարելու պատրվակով Թալհան և ազ-Զուբայրը Մադինայից ուղևորվել են Մեքքա։ Այստեղ նրանք հանդիպել են մուսուլմանական իրենց համայնքին դեմ ուժեղ հակառակորդի, ի դեմս Մուհամմադի այրի Աիշայի, որը Ալիին հակակրանքով էր վերաբերվում։ իմանալով, որ Ալին ընտրվել է խալիֆա, Աիշան, չնայած ավելի վաղ խալիֆա Օսմանի սպանության իր հրահրմանը, արդեն հրապարակայնորեն մեղադրել է Ալիին հանցագործներին թաքցնելու մեջ և մեքքացիներին կոչ է արել վրեժ լուծել Ալիից։ Թալհայի և ազ-Զուբայրի հետ միասին նա պահանջել է Ալիի տապալումը և ավանդական խորհրդի կազմակերպումը, որը պետք է ընտրեր նոր խալիֆա, որը կարող էր դառնալ նրա դաշնակիցներից մեկը: Ալիին դատապարտել են նաև Օսմանի մյուս ուղեկիցները, այդ թվում՝ Օմայադներից Մարվան իբն ալ-Հաքամը, և Օսմանի կողմից նշանակված որոշ աշխատակիցներ, որոնք մնացել են առանց գործի: Ամբողջ ապստամբության կենտրոնը Մեքքան էր։

Ճակատամարտի պատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստվելով ճակատամարտին՝ Աիշան, ազ-Զուբայրը և Թալհան, 600-900 մարտիկների ջոկատի գլխավորությամբ, շարժվել են դեպի Իրաքի Բասրա քաղաք՝ Հիջազից մոտ 1300 կմ հեռավորության վրա։ Այստեղ նրանց հաջողվել է զգալի ուժեր հավաքել։ Նրանց ֆինանսավորել են հարուստ մեքքացիները, օրինակ՝ Օմայադ դինաստիայի ներկայացուցիչ Յալա իբն Մունյան՝ Օսմանի նախկին փոխարքան, որը տեղահանվել էր խալիֆա Ալիի կողմից: Ըստ արաբ պատմաբան աթ-Թաբարիի, Բասրայի ճանապարհին գտնվող Հավաբ կոչվող վայրում Աիշան հուսահատվել է շների անդադար ոռնոցից, որը նրան հիշեցրել է տարիներ առաջ Մուհամմադի չարագուշակ նախազգուշացումը իր կանանց. «կգա մի օր, երբ Հավաբի շները կհաչեն ձեզանից մեկի վրա, և դա կլինի այն օրը, երբ այդ հաչոցի ենթարկվածը չարաչար կսխալվի»: Նա նույնիսկ ծրագրում էր հրաժարվել քարոզարշավից, բայց Թալհան և ազ-Զուբայրը նրան հանգստացրել են։ Վերջիններս մարտի պատրաստվելիս անընդհատ վիճում էին, թե նրանցից ով պետք է լինի գլխավորը ինչպես մարտում, այնպես էլ խաղաղ կյանքում։

Չնայած Բասրայի բնակչությունը քաղաքականապես բաժանված էր, այնուամենայնիվ մեծ մասը, Ալիի կողմից էին, քանի որ նա հեռացրել էր կոռումպացված նահանգապետ Օսմանին: Մինչ Աիշայի և համախոհների ժամանումը, երկու խմբերը, որոնք գտնվում էին տարբեր քաղաքական անկյուններում, անարդյունք պայքար են մղել, որը հանգեցրել է մեծ թվով զոհերի, բայց ավարտվել է զինադադարով և ստատուս քվոյով: Աիշան, ազ-Զուբաիրը և Թալհան Բասրայից դուրս ճամբար են դրել: Ալիի սպասումը անբարենպաստ էր ապստամբների համար, ովքեր հետագայում գիշերային արշավանք են կատարել քաղաքի վրա՝ սպանելով տասնյակ մարդկանց և, ի վերջո, ստանալով վերահսկողություն Բասրայի վրա: Փոխանորդ խալիֆային նրանք խոշտանգել են, իսկ հետո բանտարկել

Այս իրադարձության մասին իմանալուց հետո Ալին փոքր բանակով անձամբ գնացել է քաղաք, իսկ իր որդուն՝ Հասանին, ուղարկել էլ-Քուֆու, որպեսզի նա աջակցություն ստանար այսդեղի բնակիչներից։ Նրանք, ովքեր համաձայնել են օգնել Ալիին, հանդիպել են նրա բանակի հետ Բասրայում: Երկու բանակները տեղակայվել են միմյանց դիմաց, որոնցից յուրաքանչյուրի կազմում եղել է մոտ 10 հազար մարդ։ Բանակների միջև վրան Է խփվել, որում երեք օր բանակցություններ են ընթացել Թալհայի, ազ-Զուբայրի և Ալիի միջև։ Կողմերը փորձել են համաձայնության գալ և խուսափել վերահաս լայնամասշտաբ պատերազմից։  Չնայած բանակցությունների մանրամասները մնում են անհասկանալի, արաբական շատ աղբյուրներ հայտնում են, որ Ալին այն ժամանակ ազ-Զուբայրին հիշեցրել է իրենց մանկության մի դեպք, երբ Մուհամմադը կանխատեսել էր, որ իրենց միջև մի օր անարդար պայքար է լինելու:

Մադելունգի խոսքով՝ բանակցությունների ժամանակ Թալհան, Աիշան և ազ-Զուբայրը պահանջել են Ալիի հրաժարականը և ընտրովի խորհրդի կազմակերպում՝ իրավահաջորդի ընտրության համար: Ի պատասխան Օսմանին սպանողներին արտահանձնելու դժկամության մասին իրենց մեղադրանքներին Ալին հիշեցրել է Թալհային և Զուբայրին երրորդ խալիֆային փրկելու իր ջանքերի մասին և մեղադրել Աիշային և Թալհային իր դեմ բռնություն հրահրելու մեջ: Շատ աղբյուրներ նշում են ինչպես Ալիի ջանքերը, որը զսպվածության կոչ էր անում, այնպես էլ Թալհայի և Աիշայի առաջատար դերը Օսմանին փրկելու գործում: Երեք օր տևած բանակցությունները ավարտվել են ապարդյուն, և երկու կողմերին այլ բան չէր մնում, քան պատրաստվել ճակատամարտի մեկնարկին:

Մասնակիցներ և հրամանատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալի իբն Աբի Թալիբ
  • Մալիք իբն ալ-Հարիս
  • Հասան իբն Ալի
  • Հուսեյն իբն Ալի
  • Ամմար իբն Յասիր
  • Մուհամմադ իբն Աբու Բաքր
  • Աբդարահման իբն Աբու Բաքր
  • Մուսլիմ իբն Աքիլ
  • Աբու Քաթադա ալ-Անսարի
  • Ջաբիր իբն Աբդուլլահ
  • Մուհամմադ իբն ալ-Խանաֆիա
  • Աբու Այուբ ալ-Անսարի
  • Քայս իբն Սաիդ
  • Ադի իբն Հաթիմ

Ապստամբների բանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աիշա
  • Թալհա իբն Ուբայդուլլահ
  • Մուհամմադ իբն Թալհա
  • ազ-Զուբայր իբն ալ-Ավամ
  • Մարվան իբն ալ-Հաքամ

Անկողմնակալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտի ելք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտը սկսվել է 656 թվականի դեկտեմբերի 8-ի կեսօրին։ Դրանից խուսափելու վերջին փորձի ժամանակ Ալին հրամայել է իր մարդկանցից մեկին բերել Ղուրանի պատճենը ռազմիկների գծերի միջև՝ կոչ անելով պահպանել դրա բովանդակությունը: Սակայն ապստամբներն ի պատասխան նետով սպանել են այդ զինվորին։ Այդ ժամանակ Ալին հրաման է տվել սկսել հարձակումը։ Աիշային մարտի դաշտից դուրս են բերել կարմիր ուղտի վրա, որի վրա զրահապատ հովանոց էր։ Հենց այդ կենդանու պատվին էլ ճակատամարտը ստացել է իր անվանումը։ Մարգարեի այրին, ամենայն հավանականությամբ, կենտրոնական գործիչ էր, որն ապահովում էր ապստամբ բանակի համախմբվածությունը, որն անընդհատ կոչ էր անում նրանց պայքարել՝ անկախ ամեն ինչից՝ Օսմանի համար վրեժ լուծելու համար:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Reeves, 2003, էջեր 6—7
  2. Беляев, 1966
  3. Caetani Leone Annali dell'Islam. — Milano: Ulrico Hoepli, 1907. — Vol. II. — P. 691—692. — 778 p.(իտալ.)
  4. Reason and inspiration in Islam: theology, philosophy and mysticism in Muslim thought: essays in honour of Hermann Landolt. — 2005. — P. 59. — 558 p. — ISBN 978-1-85043-470-2
  5. Sachedina Abdulaziz Abdulhussein Islamic Messianism: The Idea of the Mahdi in Twelver Shi'ism. — Albany, N.Y.: SUNY Press, 1981. — P. 54—55. — 240 p. — ISBN 0-87395-458-0
  6. Modarressi Tabataba’i Hossein Tradition and survival: a bibliographical survey of early Shī'ite literature. — L.: Onewood Publication, 2003. — P. 82—88. — 464 p. — ISBN 978-1-85168-331-4
  7. Maria Massi Dakake The Charismatic Community: Shiʻite Identity in Early Islam. — Albany, N.Y.: SUNY Press, 2012. — P. 270. — 335 p. — ISBN 978-0-7914-7033-6
  8. Khetia Vinay Fatima as a Motif of Contention and Suffering in Islamic Sources. — Thesis (PhD). — Montréal: Concordia University, 2013. — P. 60. — 101 p.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն

  • ас-Салляби А. М. Али ибн Абу Талиб. Четвёртый праведный халиф = علي بن ابي طالب / Пер. с араб., прим., комм. Е. Сорокоумовой; Ответственный редактор Кабир Кузнецов. — М.: Умма, 2013. — 768 с. — (История Халифата). — ISBN 978-5-94824-146-3
  • Беляев Е. А. Арабы, ислам и Арабский халифат в раннее средневековье. — 2-е изд. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1966. — 279 с. — 9000 экз.
  • Большаков О. Г. История халифата : в 4 т.. — 2-е издание. — М. : ГРВЛ, 2002. — Т. II : Эпоха великих завоеваний 633—656. — 294 с. — ISBN 978-50-201-6552-6. — OCLC 21524828.

Անգլերեն

  • Abbas Hassan The Prophet's heir: The life of Ali ibn Abi Talib. — complete ed. — New Haven: Yale University Press, 2021. — 256 p. — ISBN 978-0-300-25205-7(անգլ.)
  • Aslan Reza No god but God: The Origins, Evolution, and Future of Islam. — Updated ed. — N. Y.: Random House, 2011. — xxxi, 338 p. — ISBN 9780812982442
  • Hazleton Lesley After the Prophet: The epic story of the Shia-Sunni split in Islam. — Ն. Յ.Լ. • Toronto • Sydney • Auckland: Knopf Doubleday Publishing Group, 2009. — 239 p. — ISBN 978-0-385-52393-6(անգլ.)
  • Jafri S.H.M. The Origins and Early Development of Shia Islam. — L.: Longman, 1979. — 344 p. — (Millennium). — ISBN 978-0-195-79387-1(անգլ.)
  • Madelung Wilferd The Succession to Muhammad: a study of the early Caliphate. — Cambr.: Cambridge University Press, 1997. — 413 p. — ISBN 0-521-56181-7(անգլ.)
  • Rogerson Barnaby The Heirs Of The Prophet Muhammad: And the Roots of the Sunni-Shia Schism. — 1st ed. — L.: Abacus, 2006. — 415 p. — ISBN 978-0-349-11757-7(անգլ.)
  • Wellhausen Julius The Arab Kingdom and its Fall = Das Arabische Reich und sein Sturz(գերմ.) / translated by Margaret Graham Weir. — Calcutta: University of Calcutta, 1927. — 592 p.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղտի ճակատամարտ» հոդվածին։