Ուղղորդիչ ապարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղորդիչ ապարատ,

1․ Ռեակտիվ հիդրոտուրբինում, հիդրավլիկական տուրբինի աշխատանքային անվի առջևում տեղադրվող վանդակ, բաղկացած է 12-32 պրոֆիլավորված դարձկեն թիակներից։ Ուղղորդիչ ապարատի թիակների պտույտն ապահովում է հիդրոտուրբինով անցնող ջրի ծախսի անհրաժեշտ փոփոխությունը և հոսքի՝ աշխատանքային անվի թիակների շրջահոսման համար առավել բարենպաստ ուղղությունը, որի շնորհիվ մեծանում է տուրբինի օգտակար գործողության գործակիցն ոչ հաշվարկային ռեժիմներում։

2․ Ուղղորդիչ ապարատ թիակավոր պոմպեր ում, պոմպի հոսքային մասի տարր, որը բաղկացած է անշարժ թիակներից և տեղադրվում է աշխատանքային անվի ետևում (հեղուկի ընթացքի ուղղությամբ)՝ հեղուկի առավել բարենպաստ (առանցքային) հեռացումն ապահովելու համար։

3․ Ուղղորդիչ ապարատ ակտիվ հիդրոտուրբինում, ջրի ծախսը կարգավորող փակիչ ասեղով գլխադիր (ծայրափողակ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։