Ուղղահայաց գյուղատնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարի մշակումը փակ գրունտում՝ ուղղահայաց գյուղատնտեսության համակարգով

Ուղղահայաց գյուղատնտեսությունը գերավտոմատացված ագրոարդյունաբերական համալիր է՝ տեղակայված հատուկ նախագծված բարձրահարկ շենքերում: Ի տարբերություն ավանդական ջերմատնային տնտեսությունների և անասնապահական ֆերմաների, ուղղահայաց գյուղատնտեսության հիմնական առանձնահատկությունը զբաղեցվող տարածքների նկատմամբ խիստ մոտեցումն է, որտեղ մշակաբույսերը ուղղահայաց տեղադրված են բազմահարկ շինություններում:

Ըստ էության, սա բազմահարկ ջերմատնային տնտեսություն է:

Քանի որ ուղղահայաց գյուղատնտեսությունը ի սկզբանե նախատեսվում է որպես քաղաքային միջավայրի բաղադրիչ, ուստի մեծ ուշադրություն է դարձվում դրանց ճարտարապետական մշակմանը:

Նման նախագծերի մշակման նախադրյալ է հանդիսացել մոլորակի բնակչության մշտական աճը, որը տեսանելի ապագայում կհանգեցնի գյուղատնտեսական նշանակության տարածքների անբավարարության:

Որոշ ընկերություններ բույսերը արևառատ դաշտերում կամ ջերմատներում մշակելու փոխարեն տաղավորում են դրանք մութ նկուղներում՝ ուլտրամանուշակագույն լուսավորության ներքո, ինչը հնարավորություն է տալիս խնայել ջուրն և ժամանակից շուտ ստանալ բերք:


Սա կոչվում է ուղղահայաց գյուղատնտեսություն և շատ ընկերություններ զբաղվում են դրանով արդեն տաս տարի՝ վարձակալելով հին պահեստներ և չօգտագործվող գործարաններ, որտեղ վերակառուցում են հատուկ հարմարություններ՝ բանջարային, հացահատիկային և այլ մշակաբույսերի համար՝ խիտ ցանված և արհեստական լուսավորության ու ջերմության պայմաններում:

Հիմնական տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին կարելի է առանձնացնել ուղղահայաց գյուղատնտեսության հետևյալ հիմնական տեսակները՝

  1. Տնտեսություններ, որոնք ունեն բացառապես բուսաբուծական ուղղվածություն (սովորաբար հիդրոպոնիկ եղանակով):
  2. Գյուղատնտեսական տնտեսությունները, որոնք զբաղվում են բուսաբուծությամբ և անասնապահությամբ.

Ուղղահայաց տնտեսությունների ընդհանուր բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էներգետիկ անկախությունը՝ շնորհիվ արևային և հողմային էներգիայի օգտագործման,
  • ջրի հավաքման ու մաքրման համակարգ, ածխաթթու գազի և թափոնների վերամշակում, կենսազանգվածի էներգիայի կիրառում,
  • ճկուն կառուցվածք և լրացուցիչ մոդուլների տեղադրման հնարավորություն,
  • կանաչ այգիներ, մշակաբույսերի մշակության համար հիդրոպոնիկ և աէրոպոնիկ ուղղահայաց կառույցներ, ձկների ջրավազաներ, կենդանիների ֆերմաներ: