Ուղիղ օսմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմոսի գործընթաց

Ուղիղ (ինչպես նաև բնական, կամ սովորական[1][2]) օսմոս, օսմոսի գործընթաց, որում լուծիչը (սովորաբար՝ ջուր)՝ կիսաթափանցիկ թաղանթից անջատելով լուծույթը, ինքնաբերաբար թաղանթից անցնում է լուծույթի կողմը[2]։

Ուղիղ օսմոսի օգտագործմամբ ջրի աղազրկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընթացի էությունը կայանում է հետևյալում. կիսաթափանցիկ թաղանթի մի կողմում գտնվում է աղի ջուրը, որը պետք է աղազատել, մյուս կողմում՝ հատուկ հավաքված նյութերի կոնցենտրացված լուծույթը։ Ուղիղ օսմոսի ազդեցության ուժով քաղցրահամ ջուրը թաղանթի միջով աղի ջրի մասից ներթափանցում է կոնցենտրացված լուծույթի մաս և ջրիկացնում այն։ Դրանից հետո ստացված լուծույթի ջերմաստիճանը փոխում են, նյութերը դուրս են գալիս լուծույթ, և արդյունքում առաջանում է ավելի թույլ կոնտենտրացիայով լուծույթ, քան սկզբնական աղի ջուրը։

Հետագայում արդեն ստացված լուծույթը ենթարկվում է այս, կամ այլ մեթոդով աղազրկման, այդ թվում օգտագործվում է վերը նշված մեթոդը, սակայն այս անգամ կոնցենտրացված լուծույթ ստանալու համար օգատգործվում է այլ, հատուկ նյութեր։ Քանի որ լուծված նյութի կոնցենտրացիան ստացված լուծույթում ցածր է, քան սկզբնականինը, հետագա աղազրկման համար պահանջվում է էներգիայի քիչ ծախսում։ Այս մեթոդի օգտագործման արդյունքում թանկարժեք էլեկտրական էներգիայի մի մասը փոխարինվում է ցածրորակ (մոտ 100 °C) ջերմային էներգիայով (մասնավորապես՝ արևային

Օրինակ 1

Վերցվում է ամոնիումի կարբոնատի կոնցենտրացված լուծույթ, որը գտնվում է աղի ջրից այն կողմի կիսաթափանցիկ թաղանթում։ Քաղցրահամ ջուրը թափանցում է ամոնիումի կարբոնատի լուծույթ և ջրիկացնում այն։ Այնուհետև ամոնիումի կարբոնատի լուծույթը տաքացվում է մինչև 60-80 °С-ի, ամոնիումի կարբոնատը տարրալուծվում է և ցրիվ գալիս։ Արդյունում ստացվում է գրեթե թորած ջուր։ Նրան կարելի է լրացուցիչ աղազրկել, կամ օգտագործել առանց մշակման նպատակի ոռոգման։ Ամոնիումի կարբոնատը ռեգեներացվում է և բազմիցս օգտագործվում։

Օրինակ 2՝ քաղցրահամ ոչ խմելու ջրից քաղցրահամ ջրի ստացում

Կիսաթափանցիկ թաղանթի մի կողմում գտնվում է գլյուկոզ, սախարոզ և այլ նմանատիպ նյութեր։ Թաղանթի մյուս կողմ անցնում է խմելու համար անպիտան քաղցրահամ ջուր, օրինակ՝ աղտոտված բակտերիաներով։ Քաղցրահամ ջուրը ներթափանցում է թաղանթի մի կողմ, այն օգտագործվում է արտակարգ դեպքերում, օրինակ՝ բնական աղետների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://twt.mpei.ru/books/vve/CH5.2_pg1.htm
  2. 2,0 2,1 «Сущность обратного осмоса». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]